• Թրամփն անդրադարձել է 11-սեպտեմբերյան հարձակումներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխարհի տարբեր կետերի և մասնավորապես Միջին Արևելք զորաշարժ կատարելու պատրվակ ծառայած 11-սեպտեմբերյան իրադարձությունների 17-ամյակի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ ԱՄՆ-ի անվտանգության համար ի գործ կդնի իր ողջ ջանքը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփը,  երեքշաբթի օրը Փենսիլվանիա նահանգում 11-սեպտեմբերյան դեպքի զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Թույլ չենք տա, որ ահաբեկիչները կրկին հարձակվեն ԱՄՆ-ի վրա»:

«Ծայրահեղականության դեմ պայքարի համար օգտվելու ենք մեր ու մեր բարեկամների ողջ կարողությունից»,-հավելել է Թրամփը:

17 տարի առաջ ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ-ում տեղի ունեցավ խոջոր ահաբեկչական գործողություն:

ԱՄՆ-ի ժամանակի վարչակազմն այդ հարձակման պատասխանատու ներկայացրեց Ալ-Ղաիդա խմբին և ի պատասխան Նյու Յորքի երկվորյակ աշտարակների ու Պենտագոնի շենքի դեմ հարձակման, ներխուժեց Աֆղանստան:

Ահաբեկչության դեմ պատերազմի պատրվակովում՝ 11-սեպտեմբերյան իրադարձություններից երկու տարի անց, ամերիկացիները ներխուժեցին Միջին Արևելքի  Իրաք:

Այս պատերազմների ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում ու Եմենում զոհվեց ավելի քան մեկ միլիոն մարդ:

 

Sep 12, 2018 06:27 Asia/Yerevan
Մեկնաբանություններ