• ԱՄՆ-ն մտահոգ է Իրանի հետ համագործակցության համար նոր ընկերությունների  հիմնադրման կապակցությամբ

Ամերիկյան մի կայք տեղեկացրել է Իրանի հետ համագործակցության և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների շրջանցման համար նոր ընկերություններ հիմնելու հետ կապված ԱՄՆ-ի մտահոգության մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ամերիկյան «S & P Global» հետազոտական կայքը, հղում կատարելով Հյուստոնում հաստատված և չարթերային բեռնափոխադրմամբ զբաղվող մի ընկերության հայտարարել է. «Իրանի հետ առևտրական համագործակցությունը շարունակելու և ԱՄՆ-ի օրենքները շրջանցելու նպատակով, ծովային բեռնափոխադրման որոշ ընկերություններ մտադիր են նոր ընկերություններ հիմնել, որոնք որևէ կապ  չեն ունենալու ԱՄՆ-ի բանկերի, ապահովագրական ընկերությունների ու արժութային համակարգի հետ»:

«Նույնիսկ ԱՄՆ-ի պատժամիջոցների լիարժեք գործադրման դեպքում Իրանի նավթի արտահանումը ամբողջությամբ չի դադարեցվելու և որոշ ընկերություններ հավելյալ գումարներ գանձելով այդ բեռնվածքները փոխադրելու են Իրանի համար». գրել  է կայքը:

 

Sep 12, 2018 06:31 Asia/Yerevan
Մեկնաբանություններ