• ԵՄ-ն կրկին հայտարարեց ՀԳՀԾ-ին աջակցության  մասին

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ այդ կառույցի աջակցությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Ֆեդերիկա Մոգերինին ընդգծելով, որ ԵՄ-ն ցանկանում է պահպանել ու ամրապնդել բազմավեկտորությունը, հավելեց. «Միությունը կշարունակի Իրանի հետ միջուկային համաձայնության, կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրի և ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների, այդ թվում պաղեստինցի տարհանվածներին օժանդակություն տրամադրող գործակալության հիմնական աշխատանքների ֆինանսավորման հանդեպ իր աջակցությունը»:

«Աշխարհում անկարգությունը, հակամարտությունն ու հակադրությունը կանխելու լավագույն միջոցը բազմավեկտորությունն է»,-նկատեց Մոգերինին:

ՀԳՀԾ-ի հարցում Բրյուսելը հակառակեց այդ համաձայնությունից հեռանալու Թրամփի որոշմանը և պարտավորություն ստանձնեց հավատարիմ մնալ դրան: Միությունը, վերականգնելով «Արգելակման օրենք»-ը, փորձել է Իրանում աշխատանք ծավալող եվրոպական երկրներին պաշտպանել ԱՄՆ-ի պատժամիջոցներից:

Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու ԵՄ-ն հանդիսանալով ՀԳՀԾ-ի կողմերն ընդգծել են այս միջազգային համաձայնության հանդեպ իրենց աջակցությունը:

Sep 12, 2018 11:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ