• Լավրովը քննադատեց այլ երկրների հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարը դատապարտեց այլ երկրների հանդեպ ԱՄՆ-ի «նախ՝ պատժամիջոց և ապա բանակցություն» քաղաքականությունը:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովն ասաց. «Շատ դեպքերում, ԱՄՆ վարչակազմն այնքան էլ պատրաստ չէ բանակցության համար: Ամերիկացիները նախ պատժամիջոցներ են գործադրում, ճնշում են գործադրում, կրկին պատժամիջոց են գործադրում ու ապա բանակցության մեջ են մտնում»:

«Այս իրավիճակը միայն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններով չի սահմանափակվում, թեև երկու երկրների հարաբերություններն այս պահին խիստ մթագնել են: Նախ՝ պատժամիջոց հետո բանակցություն կողմնորոշումն ԱՄՆ-ն գործադրել է նաև Հյուսիսային Կորեայի, ԵՄ-ի ու Չինաստանի դեպքերում և այդ բոլոր երկրների դեմ առևտրական պատերազմ է սկսել»:

Ռուսաստանի ԱԳ նախարարը ցավ հայտնեց այն կապակցությամբ, որ այս քաղաքականությունը ամերիկացիների մոտ բնավորության գիծ է դարձել:

2014 թվականին Ուկրաինայում իրավիճակը սրվելուց հետո, ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները մթագնեցին, ինչը Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելով առավել սրվեց:

Sep 12, 2018 12:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ