• ԵՄ-ն ԱՄՆ-ի դիմաց իր աջակցությունը հայտնեց Քրեական միջազգային ատյանին

ԵՄ-ն արձագանքելով Քրեական միջազգային ատյանը բոյկոտի ենթարկելու ԱՄՆ-ի սպառնալիքին, պաշտպանեց այս դատարանի քայլերը:

Համաձայն «Ռուսիա-ալ-Յում»-ի հաղորդման, ԵՄ-ն հայտարարել է, որ միջազգային ոճրագործությունների զոհերն ուր էլ որ լինեն արդարության արժանի են, իսկ պատերազմական ոճրագործներն ուր էլ որ լինեն պիտի կանգնեն դատարանի առջև, դատվեն ու  համապատասխան պատիժ ստանան:

ԵՄ-ն հայտարարեց, որ շարունակում է պաշտպանել օրենքի իշխանությունն ու արդարության իրագործմանն ուղղված ջանքերը և իրեն պարտավորված է զգում ենթարկվել Քրեական միջազգային ատյանի ընդունած վճիռներին ու նրա վերցրած քայլերին:

ԱՄՆ-ն ագրեսիվ դիրքորոշում ընդունելով Հաագայում Քրեական միջազգային ատյանի դեմ սպառնացել է, որ Աֆղանստանում այդ  երկրի պատերազմական ոճրագործությունների մասին հետաքննություն սկսելու դեպքում բոյկոտի կենթարկի այդ դատարանին:

Քրեական միջազգային ատյանն արձագանքելով ԱՄՆ-ի սպառնալիքին հայտարարել է, որ առանց սարսափի ու մտահոգության, կշարունակի իր աշխատանքը:

Քրեական միջազգային ատյան ներկայացված  փաստերը վկայում են, որ 2001 թվականին Աֆղանստանը բռնազավթելուց հետո ԱՄՆ-ն բազմաթիվ ոճիրներ է գործել այդ երկրում:

Պիտակ

Sep 12, 2018 12:43 Asia/Yerevan
Մեկնաբանություններ