• ՄԱԿ-ը նախազգուշացնում է գլոբալ սովի մասին

ՄԱԿ-ի հինգ գործակալությունները հայտնում են, որ աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ տառապում է սովի պատճառով, եւ այդ թիվը աճում է:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված « 2018 Աշխարհի սննդի անվտանգության» զեկույցում ասված է, որ 2017 թ.-ին աշխարհում յուրաքանչյուր 9 մարդուց մեկն ունի սննդի պակաս:

Զեկույցում նշվում է, որ 2016 թ. սննդի պակասի պատճառով տառապող մարդկանց թիվը գերազանցել է 804 միլիոնը` հասնելով 821 միլիոնի մինչև 2017 թվականը:

Այս տարի հավաքված տեղեկությունները վկայում են գլոբալ սովի ճգնաժամի մասին:

Պիտակ

Sep 12, 2018 16:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ