• 11-սեպեմբերյան դեպքերից հետո ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են 1.5 տրիլիոն դոլար

11-սեպտեմբերյան դեպքերից հետո, Պենտագոնը 1.5 տրիլիոն դոլար է ծախսել Աֆղանստանի, Իրաքի ու Սիրիայի պատերազմներում: Այդ գումարները գանձնվել են ամերիկացի հարկատուներից:

NBC News գործակալության հաղորդման համաձայն, Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում ռազմական գործողությունները, ԱՄՆ-ում ու Կանադայում իրականացվող Noble Eagle գործողությունը, 185.5 միլիարդ դոլար ծախս է պատճառել ԱՄՆ-ի կառավարությանը:

Հաղորդման համաձայն, Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմատենչ քայլերն այդ երկրի ամենամեծածախս ռազմական գործողություններից են եղել:

Իրաքի, Սիրիայի ու Աֆղանստանի պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ դեմ են ԱՄՆ-ի ռազմական միջամտություններին:

Sep 12, 2018 17:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ