•  Լաս Վեգասի միջնակարգ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտարարել է, որ Լաս Վեգասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Ոստիկանության պաշտոնատարների ասածով, զոհվածը դպրոցի 18-ամյա աշակերտ է եղել:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և հարցաքննել է շուրջ 40-50 աշակերտի՝ հանցագործին գտնելու համար: Հրաձգության ընթացքում ուրիշ ոչ-ոք չի տուժել:

Չիկագոյի դպրոցներից մեկում ևս հրաձգություն է տեղի ունեցել և վիրավորվել են երեք աշակերտներ:

Ամերիկացի պաշտոնատարները միշտ զգուշացրել են այդ երկրի դպրոցներոմ հրաձգության դեպքերի կապակցությամբ և մինչ օրս այդ երկրի կառավարություններից ոչ մեկին չի հաջողվել վերջ դնել այդ ճգնաժամին:

Sep 12, 2018 17:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ