• Բաքուն անընդունելի է համարել ղարաբաղյան բանակցությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել ՀՀ կառավարության հաղորդագրությունը ղարաբաղյան բանակցություններում Ղարաբաղին ընդգրկելու կապակցությամբ:

Ազերթաջ լրատվակաան գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևն ասել է.«Ղարաբաղին բանակցություններում ներգրավելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անընդունելի է»:

Ալիևը նշել է, որ մերժված է համարում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող յոթը տարածքների Արցախի հանրապետությանը պատկանելոււ մասին Փաշինյանի հայտարարությունը: Ալիևը ԵԱՀԿ-ից պահանջել է հակադարձել Հայաստանի այդ հայտարարություններին:

«Ադրբեջանը եկել է այն եզրակացության, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է բանակցային գործընթացը և այդ կեցվածքի հետևանքների պատասխանատվությունը Հայաստանին, հատկապես Փաշինյանին է ուղղված ».ասել է Ալիևը:

Sep 12, 2018 18:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ