Sep 19, 2018 12:32 Asia/Tehran
  • Ստորագրվեց երկու Կորեաների ղեկավարների համաձայնագիրը

Երկու Կորեաների ավագ պաշտոնատարները Փհենյանում ստորագրեցին երկու երկրների ղեկավարների նստաշրջանի համաձայնագիրը:

Համաձայն «Յունհափ» լրատվական գործակալության հաղորդման, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե-ինը, չորեքշաբթի օրը Փհենյանում կայացած բանակցությունների երկրորդ փուլի ավարտին ստորագրեցին կողմերի միջև պայմանավորվածությունների հիման վրա մշակված ղեկավարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունը:

Ստորագրված համաձայնագրի բովանդակության մասին մանրամասնություններ չեն հաղորդվել:

Սա 2018 թվականի ընթացքում առաջին անգամ է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատարները հանդիպում են Փհենյանում: Նախկին երկու հանդիպումները կայացել էին սահմանային Փանմունջոմ գյուղում:

Կիմ Չեն Ընի հետ Մուն Ջաե-ինի հանդիպումն արժանացել է Չինաստանի կառավարության դրական արձագանքին:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե-ինը մի պատվիրակություն գլխավորելով, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման նպատակով երեքշաբթի օրը ժամանել է Փհենյան:

Պիտակ

Մեկնաբանություններ