• Գերմանիան սպառազինություն կվաճառի սաուդյան կոալիցիային անդամակցող երկրներին

Չնայած Եմենի դեմ հարձակումներին մասնակցող երկրներ սպառազինություն չարտահանելու Բեռլինի ստանձնած պարտավորությանը, Գերմանիան վավերացրել է սաուդյան կոալիցիային անդամակցող երկրներին սպառազինության վաճառքը:

Համաձայն «Դոյչե Վելե»-ի հաղորդման, հակառակ Եմենի դեմ հարձակման ընթացքում Ռիադի գլխավորած կոալիցիայի միջոցով իրականացված սարսափելի ոճիրների մասին հրապարակված զեկույցներին, վավերացրել է կոալիցիային անդամակցող երկրներին սպառազինության վաճառքը:

Այս շրջանակում, անտեսելով Եմենի դեմ հարձակումներ իրականացնող երկրներ սպառազինության չարտահանելու կապակցությամբ ստանձնած պարտավորությունը, Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը վավերացրել է Արաբիա և Էմիրություններ զենքի առաքումը:

Այս հիման վրա, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը հաստատել է զրահապատ ավտոմեքենաների վրա տեղադրվող հրասանդային համակարգերի չորս բեռնվածքների առաքման մասին:

Հիշյալ համակարգերն ագրեսորներին հնարավորություն են տալիս հետախուզել եմենցիների կողմից գնդակի արձակման կետերը և թիրախավորել դրանք:

Sep 21, 2018 18:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ