• Ռուսաստանն արգելափակել է Միջերկրական ծովը

Ռուսաստանը արգելափակել է միջազգային ջրերը և Արևելյան Միջերկրական ծովի երթուղիները, Թել-Ավիվի կողմից Սիրիայում ինքնաթիռի խոցման պատճառով:

Մոսկվայից Ալ-Ջազիրա ցանցը հաղորդմամբ, ռուսները Միջազգային ավիացիոն և ծովային կազմակերպությանը տեղեկացրել են , որ ռուսական նավատորմը Սիրիայի ափին կսկսի հրթիռային զորավարժություն:

Միևնույն ժամանակ, իսրայելական ԶԼՄ-ները մեջբերել են ռեժիմի պաշտոնյաներին հայտարարելով, որ Մոսկվայի կողմից Միջերկրական ծովը փակելու որոշումը  կանխարգելիչ և պատժիչ գործողություն է, որը կապված է Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման հետ: 

Միջերկրական ծովով  օդային և  նավերի  երթուղիների փակումը կշարունակվի մինչև չորեքշաբթի կեսօր, ինչը կազդի բազմաթիվ իսրայելական ինքնաթիռների չվերթների և ծովային տրանսպորտի վրա:

Սեպտեմբերի 18-ին՝ Սիրիայի Լաթաքիա նահանգում գտնվող  Համիմիմ ավիաբազայի մերձակայքում Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռների իրականացրած հարձակման ընթացքում խոցվեց ու կործանվեց 15 ուղևորներով ռուսական IL-20 ինքնաթիռը:

Ռուսաստանը  Թել Ավիվին այս ինքնաթիռի կործանման պատասխանատու է ներկայացրել:

Պիտակ

Sep 21, 2018 18:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ