• Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Խաշեղջիի սպանության փաստեր են հայտնաբերվել

Թուրք քննիչները Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշեղջիի սպանության փաստեր են հայտնաբերել:

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չնայած սպանությունը քողարկելու ջանքերին, հյուպատոսության շենքում անցկացված նախնական ստուգումների ժամանակ, ապացույցներ են հայտնաբերվել սաուդցի լրագրողի սպանության վերաբերյալ:

CNN լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան զեկույց է պատրաստում այն մասին, թե Ջամալ Խաշեղջին անհետացել է:

Հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիան հավանաբար հայտարարելու է, որ այդ լրագրողը սպանվել է հարցաքննության ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով:

Ջամալ Խաշեղջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենք մուտք գործելուց հետո:

Ավելի ուշ, լրատվամիջոցները հաղորդեցին, որ Խաշեղջիի խոշտանգման հետքերով մասնատված դին հայտնաբերվել է Ստամբուլի թաշամասերից մեկում: 

 

Oct 16, 2018 11:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ