• Հարձակում Անկարայում Իսրայելի դեսպանատան վրա

Սիոնիստական աղբյուրները տեղեկացրել են Անկարայում Իսրայելի դեսպանատան վրա թուրք հողագործի հարձակման մասին:

Համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման, իսրայելական աղբյուրներ երեքշաբթի օրը հայտարարել են, որ թուրք հողագործ Այդին Սուքրիեն իր տրակտորով Իսրայելի դեսպանատան վրա հարձակվելու մտադրություն է ունեցել, սակայն ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից:

Ըստ այս հաղորդման, թուրք  հողագործն անտեսել է տրակտորը  կանգնեցնելու համար ոստիկանության ուժերի ազդարարությունները և ի վերջո ոստիկանության արձակած կրակոցներից նրա տրակտորը շեղվել է ճանապարհից ու բախվելով մայթում կայանած ավտոմեքենաներին կանգ է առել:

Սիոնիստական աղբյուրները հայտարարել են, որ տրակտորի 45-ամյա վարորդը, որի մասին Թուրքիայի իշխանությունների կողմից հետաքննություն է սկսվել, հանցավոր անցյալ չի ունեցել:

Պիտակ

Oct 16, 2018 17:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ