• ՄԱԿ-ը հանդես է եկել Խաշեղջիի սպանության հետ կապ ունեցող արաբ պաշտոնյաների անձեռնմխելության չեղարկման պահանջով

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գեորագույն կոմիսարը կոչ է արել չեղարկել այն պաշտոնյանների դիվանագիտական անձեռնմխելիությունը, ովքեր հնրարավոր է ինչ-որ կերպ կապ ունենան Թուրքիայիում արաբ լրագրող Ջամալ Խաշեղջիի անհետացման ու սպանության հետ:

Երեքշաբթի օրը, Ֆրանսպրես գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Միշել Բաչլեթը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Հաշվի առնելով Ջամալ Խաշեղջիի անհետացման ու սպանության լրջությունը,  պետք է վերացվի կոնվենցիաներում ու պայմանագրերում, ինչպես 1963թ. Վիեննայի կոնվենցիայում հատուկ գործակալությունների ու նրանց անձնակազմի անձեռնմխելիությունը»:

Բաչլետը Սաուդյան Արաբիային ու Թուրքիային նույնպես կոչ է արել կիսվել Խաշեղջիի անհետացման հետ կապված բոլոր տեղեկություններով:

Որպես սյունակագիր, Խաշեղջին համագործակցում էր Վաշինգտոն Փոստ օրաթերթի հետ: Հոկտեմբերի 2-ին, որոշ վարչական գործերի համար նա մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և այդ պահից ի վեր նրա մասին տեղեկություններ չկան:

Թուրքիայի ոստիկանության հրապարակած նախնական տվյալների համաձայն, Խաշեղջին սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:

Պիտակ

Oct 16, 2018 17:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ