• Հակադրվելով ԱՄՆ-ին, Չինաստանը վերացրել է Հնդկաստանից ներկրումների սահմանափակությունները

Պայքարելով ԱՄՆ-ի առևտրական պատերազմի դեմ, Չինաստանի կառավարությունը վերացրել է Հնդկաստանից սննդամթերքի որոշ տեսակների ներկրման սահմանափակումները և իր ներքին շուկան հանձնել է այդ երկրին:

Չնայած որ Չինաստանը աշխարհում խոշոր չափով ներկրում է մի տեսակ կաղամբի սննդային յուղ, սակայն ԱՄՆ-ի դեմ առևտրական պայքարի շրջանակներում Պեկինը  վերջերս կայացած բանակցությունների ընթացքում, պատրաստակամություն է հայտնել Հնդկաստանից ներկրել սննդամթերք, մասնավորապես այդ յուղը:

Հնդկական ընկերություններն, օգտագործելով Պեկինի ու Վաշինգտոնի միջև առևտրական ոլորտում տարաձայնությունների առիթը, 180 ապարանքատեսակների ցուցակ են պատրաստել, որպեսզի ԱՄՆ-ի շուկաներում գրավեն Չինաստանի բաց տեղը:

ԱՄՆ-ն տնտեսական շրջափակումներն ու սակագների ավելացումը օգտագործում է որպես միջոց՝ իր քաղաքական նպատակները առաջ տանելու համար:

Oct 23, 2018 19:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ