Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին իրանական 1397 թվականի տարեմուտին Սրբազան Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանում ելույթի ժամանակ իսլամական հանրապետության համակարգի 40-ամյակին իսլամական հեղափոխության արժեքների ամրության ու հավերժության պատճառներից մեկը հեղափոխության իդեալների հարցում հաստատակամությունը համարեց:

 

Այդ իդեալների մի մասը մարմնավորվում են բռնահարված ժողովուրդներին պաշտպանելու, բռնության հանդեպ ԻԻՀ-ի դիմադրության և բռնահարիչների արարքների դատապարտման տեսքով և Իսլամական հեղափոխության 40-ամյակին շարունակում են պատիվ բերել իսլամական հեղափոխությանը:

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բահրեյնի բռնահարված ժողովրդին  աջակցություն ցուցաբերելու կապակցությամբ Իրանի քաղաքականություններին:

--------------------

Տարիներ է ինչ բռնահարված ժողովուրդների իրավունքները ոտնահարվում են և այդ անարդարությունը միայն Պաղեստինով չի սահմանափակվում: ԻԻՀ-ն դեմ է նման վերաբերմունքին և պաշտպանելով բռնահարված ժողովուրդների իրավունքները շարունակ դատապարտել է նման արարքները:

Հեղափոխության հաղթանակից հետո և անցած 40 տարիների ընթացքում նույն սկզբունքների հիման վրա է ձևավորվել բռնահարված ժողովուրդների հանդեպ Իրանի պաշտպանությունը:

Դրա մեկ այլ նմուշն է Բահրեյնի բռնահարված ժողովրդին Իրանի ցուցաբերած աջակցությունը:

Բահրեյնը 2011 թվականի փետրվարի 14-ից Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ուղղված ժողովրդային բողոքի ցույցերի ականատես է: Այս բողոքները դեռ չեն դադարել: 2011 թվականի փետրվարի 14-ը, Բահրեյնի իշխանության ընդդիմադիրների ցասումի բացահայտման օրն էր, երբ ժողովրդի հավաքական բռնաճնշման ենթարկվելու ժամանակ խտրականության ու անհավասարության դեմ բողոքող որոշ քաղաքացիներ զոհվեցին ու վիրավորվեցին: Մեկ օր անց՝ փետրվարի 15-ին, ԱՄՆ-ի պաշտպանության ժամանակի նախարար Ռոբերտ Գեյթսի Բահրեյն ժամանելուց հետո նախ Արաբիայի ու մի քանի օր անց Էմիրությունների ռազմական ուժերը մեկնեցին Բահրեյն: Դրան հաջորդեց բողոքարարների հանդեպ արյունալի բռնարարքները, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ:

Բահրեյնի կառավարությունը ավերեց ու հողին հավասարեցրեց «Լոըլո» հրապարակի հուշակոթողը, որտեղից էլ սկսվել էր Բահրեյնի «Մարգարիտ»-ի հեղափոխությունը: Բահրեյնի իշխանություններն այդ քայլով նպատակ ունեին լռեցնել ժողովրդի բողոքի ձայնը:

Այսօր Բահրեյնի ժողովրդային բողոքներն սկսվելուց անցնում է շուրջ 8 տարի: Բահրեյնի հալածիչ ու բռնապետ ռեժիմն այս տարիների ընթացքում բողոքարարներին ապահովական պիտակներ կպցնելով ու մեղադրանքներ ուղղելով շարունակել է իր հալածողական քայլերը, սկսած ազատազրկման, մահապատժի ու աքսորի հրամաններից մինչև բողոքարարներին քաղաքացիական իրավունքից զրկելը:

Բահրեյնի իշխանություններն Արաբիայի հրահրմամբ ու սխալ հաշվարկներով ենթադրում էին, որ երկաթե բռունցքով կարող են ամրապնդել իրենց բռնի իշխանության սասանած հիմքերը, բայց 7 տարի տևած բռնաճնշումները, շանտաժներն ու երկաթե բռունցքի քաղաքականությունը չկարողացավ լռեցնել ժողովրդի բողոքի ձայնը:

Իր ստեղծած փակուղուց դուրս գալու համար Բահրեյնը փորձում է շանտաժի դիմելով Իրանին մեղավոր ներկայացնել իր ներքին վիճակի համար: Բայց իրականությունն այն է, որ Մանաման Արաբիայի միջամտողական քաղաքականությունների գերին է դարձել: Բահրեյնի իշխանություններն Իրանին մեղադրում են Բահրեյնի ներքին հարցերին միջամտելու մեջ և փորձում են այդ սուտը հրամցնել բոլորին, բայց ոչ այս շանտաժները և ոչ է այսպես կոչված երկաթե բռունցքի քաղաքականությունը չեն կարողացել կանխել Բահրեյնի ժողովրդի օրինական պահանջատիրությունը:

Բահրեյնի «Ալ-Վեֆաղ» հավաքականության գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանն այս կապակցությամբ ասում է. «Քաղաքական լուծումն ու Բահրեյնի ժողովրդի պահանջներին բավարարություն տալն անխուսափելի է և այդ կապակցությամբ ցանկացած հապաղում առավել վնաս է հասցնելու Բահրեյնին»:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը 2016 թվականի հուլիսին համակարգի պատասխանատուների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մենք Բահրեյնի հարցում չենք միջամտել ու չենք միջամտելու, սակայն նրանց հորդորում ենք: Այդտեղ քաղաքական հակամարտություն է, բայց փորձ է կատարվում քաղաքական այդ հակամարտությունը վերածել ներքին պատերազմի: Եթե  նրանք քաղաքական խոհեմություն ունենան պիտի հրաժարվեն այդ քայլից: Քաղաքական ընդդիմություն ու քաղաքական հակամարտություն ցանկացած երկրում կարող է գոյություն ունենալ: Ինչո՞ւ պիտի այնպես վարվեն, որ ժողովրդին պարտադրեն միմյանց դեմ դուրս գալ: Սա այն սխալն է, որ այսօր դժբախտաբար թույլ է տրվում իսլամական որոշ երկրներում»:

Ալե Խալիֆայի ռեժիմը հենվելով մարդու իրավունքների սուտ պաշտպանների աջակցության և սաուդացի զավթիչների ներկայության վրա 2016 թվականի հունիսի 20-ին գործադրեց Բահրեյնի անպաշտպան ու բռնահարված ժողովրդի դեմ իր արկածախնդրության ամենավտանգավոր քայլը և Բահրեյնի ամենահայտնի հոգևորականներից մեկին զրկեց քաղաքացիական իրավունքից:

Թեև Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու Ալե Խալիֆայի տգետ ու անխոհեմ քայլը ոտնահարում է քաղաքացիական իրավունքների խախտումը մերժող միջազգային օրենքները, սակայն այդ հալածանքն առավել վճռակամ ու հաստատակամ դարձրեց Բահրեյնի ժողովրդին և նրան կրկնակի հզորություն հաղորդելով ուշագրավ չափերով բարձրացրեց նրա հոգեկանը: Ի դեպ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ արևմտյան երկրներն, այդ թվում ԱՄՆ-ն հակազդելով այս քայլին միայն բավարարվեցին մտահոգություն հայտնելով:

Իրականությունն այն է, որ զավթողականությունն ու ագրեսիան մուսուլմանների ճակատագրին տիրապետելու համար օտարների ձեռքում գտնվող միջոցներն են: Դժբախտաբար որոշ հալածող ռեժիմներ գաղութարարական այս քայլում համագործակցում են միջամտող ուժերի հետ:

Բայց ԻԻՀ-ն հենց այնպես որ պաշտպանում է մեծամասնությամբ շիա համարվող Բահրեյնի ժողովրդին, նաև անցած չորս տասնամյակներում պաշտպանել է Պաղեստինի սուննի ժողովրդին և այդ ճանապարհին նաև ծանր գին է վճարել:

Իրանն հենց այնպես որ ընդգծել է Եգիպտոսում, Թունիսում և աշխարհի այլ կետերում ժողովրդի արդար պահանջների իրագործման անհրաժեշտությունը մտահոգություն է հայտնել նաև Բահրեյնում, Արաբիայում ու աշխարհի այլ կետերում ժողովրդի իրավունքների ոտնահարման ու հալածանքի ենթարկվելու դեմ:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ համակարգի պատասխանատուների և Իսլամական միասնականության 30-րդ համաժողովի մասնակիցների ու իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Ասիայի արևելքում գտնվող Միանմարից սկսած մինչև Աֆրիկայի արևմուտքում գտնվող Նիգերիայում մուսուլմանների կոտորածը և Ասիայի արևմուտքի չափազանց կարևոր տարածաշրջանում մուսուլմանների առճակատումը մուսուլմանների միջև պառակտում սերմանելու և նրանց թուլացնելու մեծապետականության պառակտիչ սադրանքներից համարեց և ասաց.«Իսլամ աշխարհը բազում տառապանքներ ու խնդիրներ է դիմագրավում և իսլամական ընդհանրությունների լույսի ներքո միասնականությունը, ուժերի  մեկտեղումը և դավանական ու գաղափարական տարաձայնությունները թիկունքում թողնելն այս խնդիրների ու տառապանքների վերացման լուծումներ են»:

Բռնահարված ժողովուրդներն Իրանի իսլամական հեղափոխությանը օրինակ ծառայեցնելով եկել են այն համոզման, որ հնարավոր է դիմակայել բռնապետական ու  տիրակալ համակարգերին: Այդ պատճառով էլ իսլամ աշխարհում իսլամական շարժումների տեսքով ձևավորվել է դիմադրության մշակույթը, իսկ բռնահարված երկրներում՝ բռնությանն ընդդիմանալու մշակույթը և շարունակում է ամրապնդվել:

Իսլամական հեղափոխությունն այսօր գտնվում է իր գոյության 40-ամյակի սեմին և շարունակում է ներշնչման աղբյուր հանդիսանալ հեղափոխական ու բռնահարված ժողովուրդների համար: Բռնահարված ժողովրդի միջոցով տիրակալ համակարգի ընդդիմացող շարժումներում նկատելի է դիմադրության մշակույթի աճը: Իսլամական հեղափոխության արժեքների գլոբալացմամբ ԱՄՆ-ի ու կախված մյուս համակարգերի դեմ կարգախոսներն ու շարժումները վերածվել են համաշխարհային շարժման:

 Քաղաքական տեսաբաններից շատերի համոզմամբ տիրակալ ուժերից ձերբազատվելն այսօր զրկված ու ընչազուրկ ժողովուրդների համար վերածվել է արժեքային ու իդեալական պահանջատիրության և տիրակալ ու խտրական համակարգի դեմ բողոքն ու հակառակությունը դարձել են անհերքելի մի իրողության բաղադրիչ տարրը:

 

 

 

Պիտակ

Nov 04, 2018 16:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ