Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի իսլամական հեղափոխության մասին Մանսուր Մոադդելի տեսակետներին:

Մանսուր Մոադդելը Միջին Արևելքում քաղաքականության, իշխանության ու կրոնի ոլորտի իրանցի տեսաբաններից է, որը Իրանի իսլամական հեղափոխության մասին բազմաթիվ աշխատություններ է կատարել: «Դասակարգը, քաղաքականությունն ու գաղափարախոսությունն Իրանի հեղափոխության մեջ» գիրքը Իրանի կապակցությամբ Մանսուր Մոադդելի ամենակարևոր ստեղծագործությունն է, որտեղ անդրադարձ  է կատարվել Իրանի հեղափոխության իրագործման որպիսությանը: Մանսուր Մոադդելն Մերիլանդի ամերիկյան համալսարանի հասարակագիտության ճյուղի դասախոս է: Թեև Մանսուր Մոադդելի տեսությունն ու տեսակետը ազդված են Իրանի իսլամական հեղափոխությունից, սակայն նրա տեսության մեջ նաև մարքսիստական հայացքներ կան և  այդ պատճառով էլ իսլամական հեղափոխության պատճառները վերլուծելիս ներկայացնում է տեսակետներ, որոնցից որոշները այնքան էլ չեն համապատասխանում Իրանի իսլամական հեղափոխության իրողություններին:

Մանսուր Մոադդել

 

Մանսուր Մոադդելը հստակ կերպով հաստատում է հեղափոխության տեսությունների վրա Իրանի իսլամական հեղափոխության գործած ազդեցությունը և իսլամական հեղափոխության իրագործման մասին ասում է. «1977-ից 1979 թվականների կարճ կտրվածքում Իրանի հեղափոխությունն այնքան թափով առաջ ընթացավ, որ ոչ միայն արտասահմանցի դիտորդներին, այլ նույնիսկ հեղափոխականներին անակնկալի մատնեց: Այս հեղափոխությունը նույնիսկ հիացմունք պատճառեց հասարակագիտության ոլորտի գիտնականներին: Հեղափոխական շարժման ընդունած թափը, Շահի կործանումը պահանջող ժողովրդի միատարրությունը, քաղաքականության անկումն ու հեղափոխական շարժման մեջ կրոնական գաղափարախոսության աճող նշանակությունը շշմեցուցիչ տեսք են ստանում»:

Մանսուր Մոադդելը որպես «ենթահող» ընկալվող հեղափոխությունն առանձնացնում է որպես «մեթոդ» ընկալվող հեղափոխությունից: Մերիլանդի համալսարանի հասարակագիտության իրանցի դասախոսն ասում է, որ որոշ տեսաբանների համոզմամբ որպես ենթահող Իրանի հեղափոխությունը տարաձայնությունների երկու խմբերի միատեղման արդյունքն էր: Առաջինը առևտրականներն ու մանր բուրժուաների և միջազգային դրամատերերի ու կապված բուրժուազիայի տարաձայնություն է: Երկրորդը՝ աշխատավորների և դրամատերերի միջև տարաձայնությունը, որը ձևավորվեց 1970-ական թվականների տնտեսական ճգնաժամի արդյունքում:  Մանսուր Մոադդելը վիճարկում է այս տեսակետը և նշում է, որ այս տարաձայնություններից որևէ մեկը չեն կարող պատճառաբանել հեղափոխությունը: Իրանի հեղափոխությունը տեղի ունեցավ որպես ընդդիմադիր ճակատի գաղափարախոսություն շիա հեղափոխականության աճի արդյունքում: Իրականության մեջ շիա հեղափոխականության աճող ընթացքը 1970-ական թվականների տնտեսական խնդիրներն ու հասարակական դժգոհությունները վերածեց հեղափոխական ճգնաժամի: Դրա սիմվոլիկ կառույցներն ու կրոնական հակումները խթան հանդիսացան իշխանության դեմ ժողովրդի հեղափոխական զորաշարժին և հեղափոխության մասնակիցների միջև ազդեցիկ կապի միջոց ստեղծեց: Շիա հեղափոխականությունը նաև կարգավորեց հետահեղափոխական շրջանում հանուն իշխանության և դասակարգային տարաձայնության մղվող պայքարը:

Շիա հեղափոխականության մասին Մանսուր Մոադդելի տեսակետը ճիշտ է, սակայն այդ կապակցությամբ նրան ուղղված քննադատությունն այն է, որ նրա ընդգծմամբ մինչև հեղափոխությունն Իրանում քաղաքական որևէ խոշոր ճգնաժամ չի եղել: Համալսարանի դասախոս դոկտ. Մոհամմեդ Ռահիմ Էյվազին վիճարկելով Մանսուր Մոադդելի տեսակետն ասում է, որ եթե մինչև  հեղափոխությունն Իրանը քաղաքական ճգնաժամի մատնված չի եղել, քաղաքական հալածանքները, քաղբանտարկյալների գոյությունն ու պարտադիր կերպով «Ռասթախիզ» կուսակցությանն անդամակցությունն ի՞նչ իմաստ կարող էին ունենալ:

Դոկտ. Մանսուր Մոադդելն ընդգծում է Փահլվիի կործանման և իսլամական հեղափոխության իրականացման հարցում իսլամի դերակատարությունը և ասում է, որ հեղափոխության գլխավոր յուրահատկությունը գաղափարախոսությունն է: Առանց ուշադրություն դարձնելու իրանական 1357 թվականի հեղափոխական շարժման ձևավորման ու հարատևման ուղղությամբ շիա իսլամի դերակատարությունն ու նաև հեղափոխական հետևանքների ձևավորման ուղղությամբ դրա դերակատարությունն, դժվար թե հնարավոր լինի պատկերացում կազմել Իրանի հեղափոխության մասին»:

«Իսլամական հեղափոխության եզակի յուրահատկություններից մեկը պայքարին իշխող կրոնական ոգին և կրոնական թեմաների ու հասկացությունների օգտագործումն է, որոնցից են ջիհադը, նահատակությունը, անձնազոհությունը, Աշուրան, Իմամ Հոսեյնն ու Իմամ Մահդիի գալստյան սպասումը: Բացի այդ Շահի դեմ ժողովրդային ցույցերի խոշոր մասը տեղի էին ունենում սուրբ ամիսներին և ընդհանրապես դրանց մեկնարկը տրվում էր մզկիթներից»,-հավելում է Մանսուր Մոադդելը:

Նա «Դասակարգը, քաղաքականությունն ու գաղափարախոսությունն Իրանում» գրքում այլ խմբերի համեմատությամբ իսլամական խմբերի որոշիչ դիրքի մասին գրում է. «1978 թվականի  ցույցը ամրապնդեց սեքոլար և  կրոնական ուժերի միջև կապը և դրան զուգահեռ Իմամ Խոմեյնին մյուս ընդդիմադիրների համեմատությամբ հեգեմոնիայի տիրացավ: Սեքոլար, այդ թվում ձախակողմյան խմբերը լիարժեքորեն ընդունել էին այս հարցը և ժողովրդին Շահի դեմ համախմբելու համար հաճախ օգտվում էին կրոնական տակտիկաներից»: Մանսուր Մոադդելի այս տեսակետը թե ընդունելի և թե վիճարկելի է, Ճիշտ է այն տեսակետից, որ ընդգծում է Իրանի ժողովրդի կրոնական ինքնությունն ու նրանց համար կրոնի նշանակությունը, այնպես որ դա հաստատել են նաև սեքոլարները: Վիճարկելի է այն տեսակետից, որ դա սեքոլարները չէին, որ իսլամական հեղափոխության իրականացման գործընթացում միացան իսլամական խմբերին, այլ ազգային-կրոնական խմբերն, այդ թվում «Նեհզաթ Ազադի»-ի մի խումբ առաջնորդներ էին, որ միավորվեցին իսլամական խմբերի հետ և Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո նույնիսկ իշխանության ղեկն ստանձնեցին, որոնց շարքին կարելի է հիշատակել Մեհդի Բազարգանի անունը:

Մանսուր Մոադդելն իսլամական հեղափոխության մասին իր տեսության մի այլ բաժնում անդրադառնում է այն կետին, որ հեղափոխական ճգնաժամը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իսլամական ընդդիմության հեղափոխական գաղափարախոսությունը գերազանցեց շահական գաղափարախոսությանը, քանի որ դրանք լիովին հակասում են միմյանց: Քանի որ ժողովրդի դժգոհությունը ներկայացվեց ու արտահայտվեց իսլամական գաղափարախոսության կաղապարում, հեղափոխական շարժումը գերազանցեց հասարակական ու դասակարգային տարաձայնություններն ու մասսայական բնույթ ստացավ: Հետևաբար հեղափոխական իսլամը տնտեսական խնդիրները հեղափոխական ճգնաժամի վերածելով անկախ կերպով խթան հանդիսացավ իսլամական հեղափոխության իրականացմանը:

Մանսուր Մոադդելը քննարկելով իսլամական հեղափոխության մեջ գաղափարախոսության դերակատարությունը գաղափարախոսության համար նոր ձևաչափ արծարծեց ու դա ներկայացրեց «Հրապարակային դիսկուրս» անվան ներքո: Նրա հավակնությամբ գաղափարախոսության ներկա մոդելները «ռեդուկցիոնիստական» են և անտեսում են հեղափոխության գործընթացում դրա անկախությունը, մինչդեռ նրա համոզմամբ գաղափարախոսությունն անկախ գործոն է, որը հեղափոխության իրագործման ուղղությամբ վեհագույն դերակատարություն է ունենում: Գաղափարախոսությունը, որ «հրապարակային դիսկուրս» է, պարունակում է հասկացությունների, սիմվոլների ու արարողությունների պես գլխավոր սկզբունքներ որոնք պատմական որոշակի պայմաններում ձևավորում են մարդկային արարքը:

Մոադդելն ասում է, որ իսլամական հեղափոխության մեջ շիա կրոնի նշանակությունը . գաղափարախոսությունը դարձրել է հեղափոխության մասին տեսությունների վիճարկման կենտրոնը և ապացուցել է, որ գաղափարախոսությունը գլխավոր դերակատարություն ունի թե հեղափոխության իրագործման և թե հեղափոխության գործընթացի ձևավորման մեջ: Մոադդելը գրում է, որ հեղափոխական ակտը ձևավորվում է հեղափոխական գաղափարախոսության միջոցով և տնտեսական ու քաղաքական գործոնները երկրորդական դերակատարություն ունեն: Իհարկե հեղափոխության մեջ կարևոր են նաև աղբյուրները, բայց ինչպես իսլամական հեղափոխությունն է ապացուցում հաջողում են այն խմբերը, որոնց հակազդեցություններն համապատասխանում են գաղափարախոսության տրամաբանությանը: Այսպիսով Մոադդելն իսլամական հեղափոխության մասին տեսություններ ներկայացրած շատ տեսաբանների նման ուսումնասիրելով իսլամական հեղափոխությունը, որպես մշակութային տարր հեղափոխության իրագործման հարցում, գործընթացներում ու արդյունքներում հիմնական դերակատարություն է վերապահում գաղափարախոսությանը և դա հեղափոխության տեսաբանության հիմնական գործոնն է ներկայացնում:

Իսլամական հեղափոխության մասին Մանսուր Մոադդելի տեսակետները լուրջ քննարկումների առիթ  են դարձել: Մանսուր Մոադդելը գրում է. «Իրանի հեղափոխությունը ինչ-որ անորոշություն ու անկարգություն է մտցրել հեղափոխությունների մասին գոյություն ունեցող տեսություններում: Իրանի հեղափոխությունը տեղի ունեցավ առանց այն որ պետականությունը կազմաքանդվի, առանց այն որ տնտեսական կամ քաղաքական լուրջ ճգնաժամ առաջանա և նույնիսկ առանց այնպիսի խմբերի ու դասակարգերի ներկայության, որոնք ունեն ահռելի ուժը չեզոքացնելու համար անհրաժեշտ կառույցվածքային ռեսուրսներ»: Համալսարանի դասախոս դոկտ. Մոհամմեդ Ռահիմ Էյվազին այս տեսակետը վիճարկելով ասում է, որ քաղաքական հասարակագիտության տեսակետից այս մոտեցումը որոշ թերություններ ունի, քանի որ հեղափոխությունը ժողովրդի ու իշխանության մեջ փոփոխությունների իմաստով է, այսինքն հասարակական համակարգը, որը նաև ներառում է քաղաքական համակարգը, փլուզման պատճառով զգում է հեղափոխությունը և իշխանության կամ պետության հենց այս փլուզումն էլ հեղափոխության առաջընթացի ու հաջողության ապացույցն է համարվում:

Մանսուր Մոադդելի վիճարկելի տեսակետներից մեկն էլ այն է, որ նա ասում է. «Պիտի ընդգծել իսլամական-հեղափոխական դիսկուրսը շիա տարրական քաղաքական տեսության և  կամ հոգևորականության հիմնավոր զարգացման վրա հենված գաղափարախոսություն չէ, որը դժգոհ խմբերն ու խավերը դա օգտագործեցին Շահի դեմ, այլ այս գաղափարախոսությունը ներկայացվեց Այաթոլլլահ Խոմեյնիի նման տարբեր տեսաբանների կողմից, որոնք բոլորն էլ ազդված էին քաղաքական հալածանքների, կառավարության քաղաքականությունների և հարստության անհավասար բաժանման նման հարցերից: Իսլամական-հեղափոխական դիսկուրսը ձևավորվեց ընդդիմանալու համար կառավարության գաղափարախոսությանը»: Այս տեսակետը վկայում է իսլամի մասին դոկտ. Մոադդելի թերի ճանաչողությանը մասին, քանի որ շիա քաղաքական տեսությունն Իրանի հեղափոխական պայմանների արդյունքը չէ, այլ պատմական վաղեմի արմատներ ունի և մինչև իսլամական հեղափոխությունը բազմաթիվ իսլամագետներ ու կրոնագետներ ձևավորել են շիա քաղաքական տեսությունը և իսլամական հեղափոխությունը միայն տարածեց շիա քաղաքական իսլամագիտությունը:  Որոշ տեսաբաններ այս կապակցությամբ ասում են, որ Իրանի իսլամական հեղափոխությունը քաղաքական իսլամագիտությունը շոշափելի կերպով կապեց իրանցիների քաղաքական կյանքին:  Այս ճանապարհին մինչև հեղափոխությունն ու նաև դրանից հետո լուսահոգի Իմամ Խոմեյնիի քաղաքական ու կրոնագիտական ջանքերը աշխարհում բարձրացրեցին շարիաթի վրա հիմնված քաղաքականության դիրքը և մեծացրեցին շարիաթի վրա հիմնված իշխանությունների, մասնավորապես իսլամական ու շիա պետության վարկը: Իրականության մեջ իսլամական հեղափոխությունն ու շիա քաղաքական իսլամագիտության, մասնավորապես «Վելայաթ Ֆաղիհ»-ի տեսության հիման վրա ԻԻՀ-ի հիմնադրումը շեշտը դնելով քաղաքական իսլամագիտության վրա, նաև հող նախապատրաստեց դրա իմացաբանության դիրքի բարձրացման և այն համակարգի կերտման մակարդակի հասցնելու համար:

 

Պիտակ

Dec 04, 2018 20:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ