• Ռուհոլլահի դպրոցում (19.Կինը,ամուսնությունը և առողջ հասարակությունը)

Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք ամուսնության սրբազան հարցի և  արժանավոր երեխաներ դաստիարակելու և առողջ հասարակություն ստեղծելու հարցում կանանց դերակատարության մասին Իմամ Խոմեյնիի տեսակետները:

Ողջույն  թանկագին բարեկամներ: Մեր նախորդ մի քանի հաղորդումներում անդրադարձանք իսլամում կնոջ բարձր դիրքին և պարզաբանելով իսլամական հասարակության մեջ նրա քաղաքական ու հասարակական իրավունքները նշեցինք որ Իմամ Խոմեյնիի դիտանկյունից իսլամը երևան եկավ մի հասարակության մեջ, որտեղ կինը որևէ արժեք չէր ներկայացնում, բայց իսլամը նրան արժանապատվություն փոխանցեց և պաշտոնապես ճանաչեց նրա քաղաքական ու հասարակական մասնավոր իրավունքները: Իրանի ժողովրդի իսլամական շարժման մեջ վերականգնվեցին կանանց իրավունքներն ու արժանապատվությունը, որոնք ոտնահարվել էին բռնապետության քաղաքական համակարգում և կինը աշխարհիկ ցանկություններին ծառայող միջոց էր դարձել: Կինը վերագտավ իր արժեքն ու դիրքը և կարողացավ հասարակության տարբեր ասպարեզներում կարևոր ու ազդեցիկ դերակատարություն ունենալ: Այսօր իսլամական հեղափոխությունից 40 տարի անց կանայք ԻԻՀ-ում կարևոր պաշտոններ են զբաղեցնում, խորհրդարանում մեծ թվով կին պատգամավորներ կան, Իրանում կանանց մոտ ուսման մակարդակը գերազանցում է տղամարդկանց և համալսարանների դասարաններում ուսանողուհիների քանակը գերազանցում է ուսանողներին: Այս իրավիճակը նկատելի է Իրանի ժողովրդի կյանքի բոլոր ծավալներում և գենդերային չափումներում հասարակական արդարության մակարդակը ուշագրավ կերպով բարձրացել է: Նկատի առնելով այս բացատրություններն այս թեմային հատկացված վերջին համարում նպատակ ունենք ձեզ ծանոթացնել առողջ հասարակության ստեղծման հարցում կանանց ազդեցիկ դերակատարության մասին Իմամ Խոմեյնիի տեսակետներին:

 

Ինչպես նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք Իմամ Խոմեյնին իսլամական համակարգում կնոջ դիրքը պարզաբանելու համար Հազրաթ Զահրայի ծննդյան օրը Կնոջ  օր հռչակեց, որպեսզի բոլորին հիշեցնի, որ իրանցի կնոջ իրական օրինակը Հազրաթ Զահրան է: Հենց նա էր, որ ընտանեկան ասպարեզում արժանավոր ու հարգարժան երեխաներ դաստիարակելով մարդկության մտային, մշակութային ու պատմական զարգացումներում խոշոր դերակատարություն ունեցավ և դրան զուգահեռ իր ամուսնուն՝ Իմամ Ալիի հետ ուս-ուսի հավերժական դերակատարություն ստանձնեց նաև հասարակության բարոյական ու քաղաքական ասպարեզներում: Իմամ Խոմեյնին Հազրաթ Զահրայի ծննդյան տոնի կապակցությամբ հղած իր ուղերձներից մեկում այդ օրը շնորհավորելով բոլորին և մասնավորապես մեծարգո կանանց, գրում է. «Իրանի մեծ ժողովրդին և մասնավորապես մեծարգո կանանց շնորհավոր լինի Կնոջ բարեբաստիկ օրը: Այն օրը որ նվիրված է մարդկային առաքինությունների և աշխարհում Աստծո ներկայացուցչի վեհ արժեքների հիմնասյունը համարվող փայլատակող ամենաազնիվ տարրին: Մի կնոջ ծննդյան պանծալի օրը, որը պատմության հրաշալիքներից ու գոյության աշխարհի փառքն ու պատիվն է: Կին, որը փոքր սենյակում ու աղքատիկ տան մեջ դաստիարակեց այնպիսի մարդիկ, որոնց ճառագայթները լուսավորում են ամբողջ աշխարհը՝ հողից մինչև երկինք: Բարեգութ Աստծո ողջույններն այն աղքատիկ տանը, որ աստվածային փառքի լույսի հանգրվանը և Ադամի ամենաընտրյալ որդիների դաստիարակման վայրը եղավ»:

Իմամ Խոմեյնին անդրադառնալով իսլամական հեղափոխության հաղթանակի, գերպետություններին պարտության մատնելու և հասարակության մեջ նեխածության արմատները չորացնելու ուղղությամբ կանանց կարևոր դերակատարությունը, Կնոջ օրը հարմար առիթ է համարում պարծանքով զրուցելու իսլամական համակարգում կնոջ փառքի և նվաճումների մասին: Նա գրում է. «Իսլամական շարժումը ձևավորվեց հասարակության կանանց ու տղամարդկանց մոտ մեծ փոփոխության արդյունքում և հնարավոր եղավ հարյուր տարվա ճամփան կտրել մեկ գիշերում: Դուք՝ Իրանի ազնիվ ժողովուրդ նկատեցիք, որ Իրանի հանձնառու կանայք իրենց տղամարդկանցից առաջ անցան և փշրեցին Շահի հսկա պատնեշը և մենք ու բոլորը պարտական ենք նրանց ընդվզման ու քայլին և գերպետությունների նեխածության արմատները փշրելուց հետո  կարող ենք խոսել ԻԻՀ-ում կնոջ ու նրա առաջադիմության մասին»:  Նա մի այլ տեղ ասում է. «Ես պարծենում եմ իրանցի պանծալի կանանցով, որոնց մոտ այնպիսի փոփոխություն տեղի ունեցավ, որ չեզոքացրին սատանայական դերակատարությունները և ապացուցեցին, որ մուսուլման արժեքավոր կանայք չեն մոլորվել և արևմուտքի ու արևմուտքով տարվածների նման չար սադրանքներից չեն վնասվելու»:

 

Իմամ Խոմեյնին հասարակության արժանավորության ու նեխածությունը կանանց նեխածության ու արժանավորության արդյունքն է համարում և կնոջը համարում է միակ էակը, որ կարող է հասարակությանն առաջնորդել դեպի մարդկային արժեքներ: Նա այս կապակցությամբ ասում է. «Աշխարհում կանանց դերակատարությունը հատուկ առանձնահատկություններ ունի: Մի հասարակության մեջ արժանավորությունն ու նեխածությունն ակունք է առնում այդ հասարակության մեջ կանանց նեխածությունից ու արժանավորությունից: Կինը միակ էակն է, որ կարող է իր ծոցից այնպիսի մարդիկ պարգևել հասարակությանը, որոնց շնորհիվ ոչ միայն այդ, այլ նաև մյուս հասարակությունները կարող են դեպի մարդկային վեհ արժեքներ ու  դիմադրություն առաջնորդվել և կարող է նաև դրա հակառակը լինել»: Նա մեկ այլ տեղ առողջ հասարակության ստեղծման և հասարակության անդամների երջանկության ձևավորման գործում կանանց դերակատարության մասին ասում է. «Մարդկանց ուսուցիչը կինն է: Երջանկությունն ու դժբախտությունը կապված է կնոջ ներկայության հետ: Կինն իր փոխանցած դաստիարակությամբ կարգի է բերում մարդուն և իր փոխանցած ճիշտ դաստիարակությամբ շենացնում է երկիրը: Բոլոր երջանկությունների  ակունքը կնոջ գրկում է գտնվում և կինը բոլոր երջանկությունների ելակետն է»: Իմամ Խոմեյնին կնոջ մարդ կերտելու  դերակատարությունը նմանեցնում է Ղուրանին և համոզմունք է հայտնում առ այն, որ եթե հասարակությունից վերցվի կանանց մարդ կերտելու դերակատարությունը, հասարակությունը դեպի կործանում ու ձախողում կառաջնորդվի: Նա ընդգծում է. «Ժողովուրդները պարտական են տղամարդկանց և առավել պարտական են կանանց: Կանայք են իրենց գրկում դաստիարակում քաջարի տղամարդկանց: Ղուրանը մարդ է կերտում և կինն էլ մարդ է կերտում: Կանանց առաքելությունը  մարդ կերտելն է: Եթե ժողովուրդներից վերցվեն մարդ կերտող կանայք, ժողովուրդները ձախողման են մատնվելու և կործանվելու են, ոչնչացվելու են: Կանայք են որ հզորացնում են և քաջություն են փոխանցում ժողովուրդներին»:  

Իմամ Խոմեյնին հավատացած է, որ ամուսնությունը կանխում է մարդկանց մոտ շեղումը և առողջ հասարակության համար հող է նախապատրաստում, քանի որ ամուսնությունը սահմանափակելով կրքերն ու ցանկությունները կյանքը դնում է աստվածային մարգարեների նախընտրած հունի մեջ և աշխարհիկ ու նաև  հավերժական երջանկության պատճառ է դառնում: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Ամուսնության այսքան գովերգումը նրա համար է, որ շեղումներ չլինեն: Մարգարեները սահմանափակելով այս բացարձակ կրքերը արգելք են դնում նեխածության ու անբարոյականության կենտրոններին, իհարկե ոչ թէ բնական կրքին, որը պիտի աշխատի, սակայն դա սահմաններ պիտի ունենա: Իսկ եթե Աստծո մարգարեների նկատի ունեցած դաստիարակությունն իրականացվի մարդու աշխարհն էլ կմաքրվի ու կկարգավորվի և նման ոտնձգություններ ու դասակարգային տարբերություններ չեն լինի և թե կապահովվի հավերժական կյանքը, որը վերջ չունի: Աշխատեք մարդկանց դաստիարակության ուղղությամբ և նրան կենդանության մակարդակից հասցրեք մարդկայնության ու մարդկային աճի մակարդակին»: Իմամ Խոմեյնին ամուսնության վրա իսլամի դրա շեշտը համարում է հասարակության երջանկության ու դժբախտության և առողջ հասարակություն ստեղծելու հանդեպ այս վարդապետության տված կարևորության ապացույցը և համեմատելով այլ վարդապետությունների հետ դա համարում է եզակի, ասելով.«Իսլամը մինչև ձեր ամուսնությունը զբաղվում է ձեր ամուսնության հարցով և ցանկանում է, որ այդ ամուսնության արդյունքը առողջ մարդ լինի: Մինչև ամուսնությունը որոշել է, թե որ կինը որ տղամարդու և որ տղամարդը որ կնոջ հետ կարող է ամուսնանալ, ամուսնությունը երբ պիտի լինի, ամուսնությունից հետո ինչպես պիտի լինեն կնոջ ու տղամարդու հարաբերությունները, ամուսնական կյանքն ինչպես պիտի լինի: Երբ մարդն ու կինը միայնակ են մնում դա երբ պիտի լինի: Սրանք բոլորն այն պատճառով են, որ իսլամի ու բոլոր  միաստվածային վարդապետությունների նպատակը մարդ դաստիարակելն է։ Այս մարդը եթե սանձ չունենա, բոլոր կենդանիներից ավելի գիշատիչ ու խորամանկ կարող է լինել»:

 

Իմամ Խոմեյնին արժանավոր զավակներ դաստիարակելու հարցում կնոջ դերակատարությունը համազոր է համարում մարգարեների ջանքերին և մայրերին կոչ է անում իրենց գիրկը վերածել գիտական ու հավատամքային դպրոցի, քանի որ մի երեխայի ճիշտ դաստիարակությունը կարող է մի ժողովուրդ փրկել, իսկ սխալ դաստիարակությունը կործանել ժողովրդին: Նա ասում է. «Մարգարեները նշանակվել են, որ մարդ կերտեն, մարդուն մաքրագործեն: Մարգարեների գործը  դա է և նույնը պիտի լինի նաև մայրերի գործը: Իրենց ծոցում գտնվող երեխաներին մաքրագործել: Մոր ծոցում երեխան ավելի լավ է դաստիարակվում քան ուսուցչի մոտ: Մայրերը պիտի ուշադիր լինեն, որ լավ դաստիարակեն երեխաներին, մաքուր դաստիարակեն նրանց, նրանց ծոցը գիտական ու հավատամքային դպրոց պիտի լինի: Մայրերը բարիքի աղբյուր են ու եթե Աստված  մի արասցե լինեն մայրեր, որ իրենց երեխաներին վատ կդաստիարակեն, նրանք չարիքի ակունք են լինելու: Մի մայր կարող է լավ դաստիարակել երեխային ու նա ժողովրդին փրկի և հնարավոր է, որ վատ դաստիարակեն և այդ երեխան մի ժողովուրդ կործանի»: Նա մոր ծոցը համարում է երեխայի առաջին դպրոցը և մոր խոսքը, վերաբերմունքն ու գործը համարում է երեխայի օրինակ ծառայող երեք գործոնները և ասում է. «Դուք՝ կանայք, մայրության պատիվ ունեք և այդ տեսակետից գերազանցում եք տղամարդկանց և պարտականություն ունեք ձեր ծոցում դաստիարակելու ձեր երեխային: Երեխայի առաջին դպրոցը, դա մոր գիրկն է: Լավ մայրը լավ երեխա է դաստիարակում և Աստված մի արասցե եթե մայրը շեղված է լինում երեխան նույն այդ շեղված մորից է սովորում: Քանի որ երեխաները մեծ սեր ունեն հանդեպ իրենց մայրը և իրենց ամեն ինչը և ցանկությունները սահմանափակվում է մորով, ամեն ինչը տեսնում են իրենց մոր մոտ և իրենց մոր խոսքում, վերաբերմունքի մեջ ու գործերում»:

Իմամ Խոմեյնին քննադատելով նրանց ովքեր նսեմացնում են երեխաների դաստիարակելու  և արժանավոր մարդիկ կերտելու մայրերի պարտականությունը և  երեխաներին մայրերից բաժանելու և խնամքի կենտրոնների հանձնելու գաղափարը տարածելով հասարակության մեջ նեխածության հող են նախապատրաստում, ասում է. «Փորձեցին մայրերին բաժանել երեխաներից և այնպես ներշնչեցին մայրերին, որ իբր երեխա պահելը կարևոր աշխատանք չէ, դուք եկեք հիմնարկներում աշխատեք: Անմեղ երեխաներին հեռացրին մոր գրկից և նրանց տարան տարբեր կենտրոններ, որտեղ  անբարեխիղճ մարդիկ նրանց սխալ կերպով դաստիարակեցին: Մորից հեռացված երեխան, ում մոտ էլ, որ գտնվի բարդույթներ է ունենում, իսկ այդ բարդույթները շատ նեխածությունների ակունք են համարվում: Շատ սպանություններ նույն այդ բարդույթների պատճառով են: Այն գործը որ պիտի ուսուցիչն ու համալսարանականն անեն սկսվում է մոր գրկից և հասնում է դպրոցներին, համալսարաններին ու այլ վայրերի»:

 

 

Պիտակ

Dec 05, 2018 20:55 Asia/Yerevan
Մեկնաբանություններ