Feb 06, 2019 14:09 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի հետազոտողները նախագծել ու պատրաստել են  կոնքոսկրի փչովի տախտավանդ, որը կարող է կանխել վթարի ենթարկված հիվանդների մահը: Նախագծի հեղինակներից մեկի ասելով, քանի որ վթարից հետո վիրավորների մեծ մասը կոնքոսկրի կոտրվածք է ունենում, որն էլ իր հերթին հանգեցնում է ֆեմորալի վնասվելուն, ուստի որոշեցինք կոնքոսկրի փչովի տախտավանդ պատրաստել: Տախտավանդը կանխում է արյունահոսությունը և վերահսկում է արյան ճնշումը: Երբ հիվանդը դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվում, ֆեմորալ անոթի արյունահոսությունը կանխելու համար պետք է օգտվել այդ տախտավանդից , քանի որ այն կարող է ֆիքսել վնասված ոսկորը և կանխել անոթային արյունահոսությունը: Տախտավանդը պատրաստված է պոլիպրոպիլենային նյութից և առաջին անգամ գրանցվել  է Իրանում: Կոնքոսկրի փչովի տախտավանդը նախատեսված է դեպքից հետո մինչև բուժկենտրոն վիրավոր հիվանդին օգնելու համար, սակայն այն կիրառելի է նաև մեջքի ու կոնքոսկրերի վիրահատության ժամանակ :

 

Իրանցի հետազոտողները նախագծել ու պատրաստել են  կոնքոսկրի փչովի տախտավանդ, որը կարող է կանխել վթարի ենթարկված հիվանդների մահը:

 

 

Ըստ հետազոտողների, սա կոնքոսկրի կոտրվածքի համար ստեղծված առաջին հարմարությունն է և կարող է նկատելիորեն նվազեցնել արյունահոսության հետևանքով մահվան դեպքերը: Շտապ օգնության մեքենաները կարող են համապատասխան սարքն ապահովելով օգտվել այս գյուտից: Պատրաստված տախտավանդն ամբողջովին համապտասխանում է կոնքոսկրի չափսերին և արտակարգ իրավիճակներում կարող են արագացնել օգնություն ցուցաբերելու գործընթացը: Նոր գյուտը դիմացկուն նյութերով է պատրաստվել: Ըստ նախագծի հեղինակի, գյուտն այժմ գտնվում է մարդկանց վրա փորձարկումների փուլում:

 

Իրանցի հետազոտողները պատրաստել են  կոնքոսկրի փչովի տախտավանդ:

 

Ամիր Քյաբիրի պոլիտեխնիկ համալսարանի տեքստիլագործության ճարտարագիտության և Գերմանիայի Հանոֆերի համալսարանի հետազոտողները լաբորատորային պայմաններում նանոկամպոզիտային գործվածք են պատրաստել, որը կարող է ջրի ապականումները կրճատելով , գազային վառելիք արտադրել: Նախագծի հեղինակի ասելով, հետազոտողները մշտապես ուսումնասիրել են գազային վառելիքից ածխաջրային ապականիչների կրճատման հարցը: Նախագծով փորձ է արվում կայունացնելով նանոտարրերը և գործվածքի վրա մագնիսական հատկությունները պահպանելով, կիրառական գազեր ստանալ: Այստեղ գործվածքը նանոտարրերի կայունացման համար ճկուն ֆոն է համարվում : Ուստի նախագծում օգտագործվող նանոտարրերը ավելի շատ մեթան գազ են օգտագործում : Ուսումնասիրության արդյունքները լույս են տեսել  Journal of Cleaner Production հանդեսում:

 

 


Ամիր Քյաբիրի պոլիտեխնիկ համալսարանի տեքստիլագործության ճարտարագիտության հետազոտողները լաբորատորային պայմաններում նանոկամպոզիտային գործվածք են պատրաստել :

 

 

Շարիֆի համալսարանի մաթեմատիկայի համալսարանի երեք հոգանոց թիմը Ուզբեկստանի հրավերով մասնակցել է Խառազմիի անվան ուսանողական օլիմիպիադային: Թիմը շահել է մեկական ոսկե և արծաթե մեդալներ: 200 մասնակիցներից Պեկինի համալսարանից Ալի Դայի Նաբին ամբողջական միավորներ  է շահել և արժանացել է մաթեմատիկայի ուսանողական օլիպիադայի առաջին տեղին: Օլիմպիադային մասնակցել են քսան երկրի 40 համալսարանի ուսանողներ:

 

 


Շարիֆի համալսարանի մաթեմատիկայի համալսարանի երեք հոգանոց թիմը Ուզբեկստանի հրավերով մասնակցել է Խառազմիի անվան ուսանողական օլիմիպիադային:

 

Գյուտարարների համաշխարհային ֆեդերացիայի հայտարարությամբ, Ալիռեզա Ռաստեգարը 2003 թվականից ի վեր եղել է ֆեդերացիայի ղեկավարի հատուկ ներկայացուցիչը և 2006 թ.-ից ի վեր ընտրվել է գործադիր մարմնի անդամ: 2014 թ.-ին Չինաստանի և Լեհաստանի մրցակիցներին հաղթելով , չորս տարվա համար ընտրվել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում:  

 

Իրանցի գյուտարարը գյուտերի համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել:

 

Սալք կենտրոնի հետազոտողների մի տեխնիկայի օգնությամբ կարողացել են ուղղակիորեն բաց վերքերի բջիջները վերածել մաշկային նոր բջիջների: Սովորաբար պլաստիկ վիրահատության օգնությամբ են բուժվում մեծ ու լուրջ վնասվածքներն ու վերքերի հետքերը: Այս մեթոդում, նոր բջիջները վերականգնվում են բջջային ծրագրավորման միջոցով : Մաշկային վնասվածքներ են առաջանում սովորաբար տարիքի կամ հատուկ հիվանդությունների ինչպես օրինակ մաշկային քաղցկեղի հետևանքով:  Բջջային բազմացումը կատարվում է եռաչափ լաբորատորային պայմաններում : Ստացված ինֆորմացիան կարող է օգտակար լինել ոչ միայն մաշկային հյուսվածքի վերականգնման համար, այլև հնարավոր է այն օգտագործել նաև մարդկային վնասված մյուս հյուսվածքները վերականգնելու համար:

Մաշկային այն վնասվածքները, որոնք կարող են լինել մաշկի մի քանի շերտերում, սովորաբար վիրահատության կարիք են ունենում: Դա հնարավոր է լինում միմիայն վնասված հատվածում առողջ մաշկի փոխպատվաստման միջոցով: Երբ վերքն ընդարձակ է լինում, բնականաբար դժվար է լինելու գտնել համապատասխան մաշկային շերտ, որը կկարողանա ծածկել վնասված հատվածը: Այստեղ ցողունային բջիջներն առանձնացվում են հիվանդի օրգանիզմից և բազմացնում են լաբորատորային պայմաններում: Ստացված բջիջները ժամանակավորապես փոխպատվաստվում է վնասված մաշկին : Թեև այս գործընթացը երկար ժամանակ է պահանջում և հնարավոր է դրական արդյունքներ չստանալ, սակայն հետազոտողների համոզմամբ գլխավոր փուլը եղել և մնում է փոխպատվաստման վերքի վերականգնում: Այս փուլում կերատինոցիտներւ փոխանցվում են  վերքին: Կրկնօրինակված բջիջները կարող են վերածվել մաշկային նորմալ ու առողջ բջիջների:

Նոր գյուտը կարող է փոխարինել պլաստիկ վիրահատությանը:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ