Feb 10, 2019 19:30 Asia/Tehran

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը նշվում է մեծ շուքով: Եվ ինչպես ամեն տարի, Իրանի ժողովուրն այս միջոցառումների 11-րդ օրը և շահի ռեժիմի դեմ հեղափոխության հաղթանակի 40-րդ տարելիցին, դուրս է գալիս փողոց, հարգելով հեղափոխության հազարավոր նահատակների հիշատակը: Նահատակներ, ովքեր իրենց կյանքը զոհեցին իսլամական հեղափոխության և Իրանի իսլամական հանրապետության կայացման ճանապարհին:

 

 

Այս տարի Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տոնակատարությունները կարևոր են երկու տեսանկյունից: Առաջինը կայանում է  նրանում, որ այս տոնակատարությունները պատասխան են Իրանի իսլամական հեղափոխության թշնամիների սադրանքներին, որոնց ղեկավարում են ԱՄՆ-ն ու Իսրայելի կեղծ ռեժիմը: Դա պատասխան է ամերիկացի այն պաշտոնյաների հայտարարություններին, որոնք պնդում էին, որ հեղափոխության 40 ամյակի նախաշեմին, Իրանի իսլամական հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ և անկում է ապրելու:

ԱՄՆ-ն հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրվանից փորձում է  տապալել Իրանի իսլամական համակարգը: Մուհամմադ Ռեզա Փահլավիի բռնատեր ռեժիմը, շատ ամուր կապեր ուներ ԱՄՆ-ի հետ և Իրանը Միջին Արևելքում ԱՄՆ-ի երկսյուն դոկտրինայի սյուներից մեկն էր: ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնն Իրանին դիտարկում էր որպես Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի կարևոր լծակ:

ԱՄՆ-ի միջինարևելյան ռազմավարության շրջանակներում, Ռեզա Փահլավիի ռեժիմին տրամադրվեցին ամենաարդիական զենքերն ու զինամթերքը: Իրանում գործունեություն էին ծավալում ավելի քան 40 հազար ամերիկացի խորհրդատուներ: Եվ կարելի է  ասել, որ Իրանում իշխանությունը նրանց ձեռքում էր: Մուհամմադ Ռեզա Փահլավին գտնվում էր ԱՄՆ-ից կախվածության մեջ: Իրանում ԱՄՆ դեսպանը, մյուս պաշտոնյաների համեմատ, ավելի մտերիմ էր շահի հետ և վերջինս բոլոր կարևոր որոշումներից առաջ, խորհրդակցում էր նրա հետ: Այդ պատճառով, Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես  հետո, ԱՄՆ-ի կառավարությունը սկսեց իր ջանքերն ուղղված Իրանի իսլամական համակարգը տապալելուն: Հեղափոխության հաղթանակին հաջորդած 40 տարիների ընթացքում, Միացյալ Նահանգները մշտապես աջակցել է հակահեղափոխական խմբերին ու շարժումներին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունն Իրանի դեմ սահմանել է տնտեսական պատժամիջոցներ, կազմակերպել է իրանցի պաշտոնյաների սպանություններ և աջակցել բոլոր հակահեղափոխական խմբերին: ԱՄՆ կառավարությունն Իրանի համակարգը տապալելուն ուղղված իր ջանքերի շրջանակում, Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնին դրդեց պատրեազմ սկսել Իրանի դեմ և աջակցեց Սադամին: Վերջին 40 տարիների ընթացքում Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի թշնամական քայլերն ավելի են ամրապնդել Իրանի իսլամական համակարգի դիրքն ու ավելի են համախմբել ժողովրդին:  

Լուսահոգի Իմամ Խոմեյնի

 

Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնիի հուղարկավորությանը մասնակցել էին  10 միլիոն իրանցիներ: Հատկանշական է, որ 1979թ. փետրվարին, երբ իմամ Խոմեյնին, 15 տարի աքսորում մնալուց հետո  ժամանեց Թեհրան, օդակայարանում նրան դիմավորելու էր եկել հինգ  միլիոն մարդ: Իմամ Խոմեյնիի փոխանորդ և Իրանի ներկա ղեկավար Այաթոլլահ Խամենեին, իր առաջնորդությունից մոտ 30 տարի անց, շարունակում է մնալ Իրանի ժողովրդի կողմից ամենասիրված գործիչը:

Վերջին 40 տարիների ընթացքում Իրանի իսլամական հանրապետությունում անցկացվել է 36 ընտրություն: 2017թ տեղի ունեցած նախագահական տասներկուերորդ ընտրությունները հեղափոխության քառասուն ամյակին նախորդող վերջին ընտրություններն էին: Ընտրություններին մասնակցել էր ընտրողների 73 տոկոսը: Հասան Ռոհանին, ձեռք բերելով քվեների 56 տոկոսը, ևս չորս տարով ընտրվեց Իրանի նախագահ:

Վերջին 40 տարիների ընթացքում, չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի ձախողված միջոցառումներին, այդ երկրի կառավարությունը շարունակում է  տարածաշրջանում և աշխարհում տարածել իրանաֆոբիա, այդպիսով ենթադրելով, որ կարող է տապալել հեղափոխության գաղափարները: Իսկ այդ  գաղափարներն այնքան ուժեղ են, որ Իրանին վերածել են Միջին Արևելքի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ապահովող երկրի, որը շարոնակում է  պայքարել նրանց դեմ, ովքեր ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը:

Անցած 8 տարիների ընթացքում, ԻԻՀ  եղել է ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի դեմ պայքարող երկրներից մեկը, անզիջում պայքար մղելով Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ԻԼԻՊ-ի դեմ: ԱՄՆ կառավարությունը ենթադրում է, որ կարող է Իրանում դժգոհությունների ալիք բարձրացնելով ու հոգեբանական պատերազմ հրահրելով, ժողովրդին դուրս բերել երկրի պատասխանատուների դեմ: 2018թ սկզբին ԱՄՆ կառավարությունը ենթադրում էր, որ բողոքի ցույցերին աջակցելով, կարող է Իրանի ժողովրդին դուրս բերել իր կողմից ընտրված կառավարության դեմ: Սակայն կայացավ հեղափոխության 39-րդ տարեդարձի մեծ հանրահավաքը, չեզոքացնելով թշնամու սադրանքը: Իրանի ժողովրդի այսօրվա հանրահավքը, որին մասնակցել են միլիոնավոր մարդիկ, ևս մեկ հուժկու պատասխան էր իսլամական հեղափոխության հակառակորդներին: Այն պարունակում էր այն ուղերձը, որ ըստ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի,  իսլամական հեղափոխությունը դեռ ճանապարհի սկզբում է  և նոր ուղիներ է հարթում` իր վեհ նպատակներին հասնելու համար:   

ԱՄՆ-ն դուրս եկավ ՀԳՀԾ-ից

 

Երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ, այդ երկրի կառավարությունը նոր քայլեր ձեռնարկեց ԻԻՀ դեմ: Սակայն Թրամփը հանդիպեց որոշակի սահմանափակությունների: Դրանցից էր 5+1 միջուկային համաձայնագիրը: Որպեսզի ապացուցեր որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում և Սիոնիստական ռեժիմի  կողմից ՀԳՀԾ-ն վտանգավոր ցույց տալուն ուղղված ջանքերը չեզոքացնելու համար, Իրանը որոշակի սահմանափակումներ ընդունեց իր միջուկային գործունեության կապակցությամբ: 5+1 խմբի բանակցող կողմերն այդ թվում նաև ԱՄՆ-ն, պարտավոր եղան չեղարկել ԻԻՀ դեմ պատժամիջոցները: Համաձայնագիրը հաստատվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ կողմից: Սակայն Թրամփը հայտարարեց, որ այն ամենավատ համաձայնագիրն է ԱՄՆ պատմության մեջ: 2018թ մայիսին նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս ՀԳՀԾ-ից:  

ԱՄՆ նախագահը վերականգնեց պատժամիջոցները և բոլոր տնտեսական ու առևտրային ընկերություններին սպառնաց, որ պատժամիջոցներն ավելի կխստանան, եթե փորձեն աշխատել Իրանի հետ: Սակայն ԱՄՆ-ի այս քայլը հանդիպեց եվրոպացի դաշնակիցների հակազդեցությանը: 5+1 խմբի անդամներից Ֆրանսիան, Գերմանիան և  Բրիտանիան, հայտարարեցին, որ շարունակելու են հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին և գործարկելու են հատուկ ֆինանսական մեխանիզմ` ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար: Այս խոստումն իրականություն դարձավ 10 ամիս անց և իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին զուգահեռ, հաստատվեց Փարիզում: Չնայած ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի դաշնակիցների միջև առկա են որոշակի տարաձայնություններ, սակայն ԱՄՆ-ն այս տարիների ընթացքում հույս  է ունեցել, որ մինչև հեղափոխության 40-րդ տարեդարձը, իսլամական համակարգը կտապալվի: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով հայտնի է Իրանի դեմ իր խիստ դիրքորոշումներով, հույս  է հայտնել, որ Թրամփի որդեգրած քաղաքականության արդյունքում, Իրանի իսլամական հեղափոխությունը չի թևակոխի իր 40-րդ տարելիցը: Ամերիկացիները հուսով էին, որ պատժամիջոցների միջոցով կկարողանան տնտեսական խնդիրներ առաջացնել երկրում և ժողովրդին դուրս բերել կառավարության դեմ: Նրանք իրենց այդ քայլն անվանեցին «Իրանի կիզիչ ամառը»:

 

ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, այս մասին ասում է. “ԱՄՆ-ի ու նրա թշնամիների նպատակն այն էր, որ պատժամիջոցներով ու անապահովություն տարածելով, կկարողանան երկրում առաջացնել անհանդարտություններ ու մարդկանց դուրս բերել փողոց: Այդ ծրագիը կոչվեց “կիզիչ ամառ”: Սակայն ի հեճուկս թշնամիների, այս տարվա ամառը լավագույններից էր”:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, այս կապակցությամբ դիմելով ամերիկացի պաշտոնյաներին, նշեց, որ Իրանի ժողովուրդն այս տարի ևս փողոցներում նշելու է հեղափոխության տարեդարձը: Իրանի առաջնորդի ու նախագահի ելույթները և միլիոնավոր մարդկանց աջակցությունն իսլամական հեղափոխությանը, որը դրսևորվեց հեղափոխության 40-ամյա տարեդարձի օրերին, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հեղափոխության հիմքերը շատ ամուր են: Այնքան ամուր, որ ամերիկացի պաշտոնյաները դա չեն կարող պատկերացնել: Իրականությունն այն է, որ իսլամական հեղափոխությունն անցած 40 տարիների ընթացքում շարունակել է ընթանալ իր հունով և տարածաշրջանում ու աշխարհում համաշխարհային բռնատիրության դեմ պայքարն ու դիմադությունը գնալով աճում են: Այս ամենը Իրանին վերածել են մի զարգացող, մնայուն  և հեռանկարային համակարգի` համաշխարհային քաղաքակնության ծիրում:

Պիտակ

Մեկնաբանություններ