Sep 08, 2019 11:31 Asia/Tehran
  • Կրոնական փոքրամասնությունների ներկայությունն Աշուրայի արարաղություններին, որպես ապացույց առ այն, որ Հուսեյնը պատկանում է ողջ մարդկությանը

Իսկապես ո՞րն է Հուսեյնի մաքրամաքուր էության գաղտնիքը, որ կարողանում է գրավել բոլորին, և նրա նկատմամբ հարգանք են տածում նույնիսկ ոչ մուսուլմանները: Ոչ միայն շիաները, այլ սուննիները, զրադաշտները և հատկապես հայ քրիստոյնաները, մշտապես ներկա են գտնվում մուսուլմանների երրոդ իմամ Հուսեյնին նվիրված արարողություններին:

Ֆարս լրատվական ծառայության լրագրողը, մոհարամ ամսվա կապակցությամբ, Թեհրանի որոշ շրջաններում մոհարամի սգո արարողությունների պատասխանատու Ասղար Ջավադիի հետ միասին, ով սերտ կապեր ունի հայերի հետ, հանդիպել են Ռոբերթի ու նրա ծնողների՝ Աբրահամի ու Վարդուշի հետ: Ջավադը նշում է, որ ամեն տարի հայ երիտասարդները մասնակցում են մոհարամի սգո արարաղություններին, որոնք տևում են 10 գիշեր: Նա պատմում է, որ թաղամասերից մեկում, հայ երիտասարդները երկու տարի շարունակ, միջոցառումներին մասնակցել են դիտորդի դերում, սակայն երրորդ տարին արդեն դարձել են արարողությունների մի մասնիկը: նա պատմում է. «Նրանք 20 երիտասարդներ  էին, 20 ընկերներ, ովքեր անխոս եկան ու սկսեցին համագործակցել: Մի գիշեր տեսա, որ Ռոբերթի տրամադրությունը լավ չէր: Նա անհանգիստ ու տխուր, իր հոր հետ կանգնել էր սգո  արարողության կենտրոնի մոտ: Երբ հարցրի, թե ի՞նչ է պատահել, նրա հայրը սկսեց արտասվել, հետո մոտեցավ ինձ ու ականջիս ասաց,- Ես շատ տխուր եմ, քանի որ Ռոբերթը արյան քաղցկեղ  ունի: Բժիշկներն ասել են, որ ոչ մի հույս չկա: Ձեր իմամ Հուսեյնն արդյոք մեզ ուշադրություն կդարձնի՞: Գուցե նա բարեխոսի և իմ տղան առողջանա»:

Հաջ Ասղարը նայում է Ռոբերթին ու իր ծնողներին և ասում . «Հիշո՞ւմ եք, որ դուք հուզված էիք ու ինձ տեսնելով ավելի հուզվեցիք: Երբ Ռոբերթին հարցրի թե ավելի լա՞վ է, նա ինձ հարցրեց,- Կարո՞ղ ես ինձ ուղարկել Քարբալա՝ մասնակցելու իմամ Հուսյենի քառասնամյակի արարողությանը: Ես Ռոբերթի,  նրա ծնողների ու 20 երիտասարդների համար ստացա վիզան: Սակայն չէի հասկանում, թե ինչո՞ւ են նրանք այդպես ցանկանում գնալ Քարբալա: Չեք պատկերացնում, թե ինչ տեսարանների եմ ականատես եղել: Հասանք Նաջաֆ և երբ մոտեցանք իմամ Ալիի դամբարանին, ասացի,- Սա շիաների առաջին իմամի դամբարանն է: Հայ երիտասարդները այդ հողից քսեցին իրենց դեմքերին: Գիշերցինք Նաջաֆում և առավոտյան ճանապարհվեցինք Քարբալա: Երբ հասանք, դիմելով Ռոբերթին, ասացի,- Խոստացել էիր, որ  Քարբալայում ինձ կպատմես գաղտնիքդ: Ես կսպասեմ մինչև ինձ պատմես այն»:

Ռոբերթն իր պատմությունն այսպես է ներկայացնում. «Թասուայի գիշերն էր և ինձ շատ վատ էի զգում: Բժիշկներն ասել էին, որ անբուժելի հիվանդ եմ և ծնողներիս նայելիս, ավելի է նվաղում: Սգավորների խումբն անցնում էր Թեհրանի Վահիդիե փողոցով: Հայրս հաջ Ասղարի հորդորով, իմ շապիկը հանեց հագիցս ու գցեց սգավորների ոտքերի տակ: Երբ խումբն անցավ, նա արտասվելով վերցրեց շապիկն ու հագցրեց ինձ: Վիճակս այնքան վատ էր, որ ուշագնաց եղա ու Աշուրայի կեսօրին ուշքի եկա: Երկու օր անցկացրել եմ ուշագնաց վիճակում: Այդ երկու օրվա ընթացքում զգում էի, որ գտնվում եմ անապատում և ինչ որ բան ինձ հուշում էր, որ դա Նեյնավայի անապատն է: Ինձ 5 հոգի տանում էին դեպի անապատի խորքերը: Ճանապարհին մի խմբի ձեռքում սգո դրոշակ էր, իսկ մյուս խումբը հյուընկալ էր: Երբ հարցրի, թե որտեղ եմ, նրանք արաբերեն պատասխանեցին,- «Թարիղ Օլ Արբային»: Խնդրեցի, որ թույլ տան իջնել ու քայլել, սակայն նրանք ասացին, որ դեռ շուտ է»: Շարունակեցինք մեր ճանապարհը և հեռվում երևաց մի ոսկեգույն գմբեթ: Հենց այդ ժամանակ, նրանք ասացին,- Հիմա գնա ինքդ: Երբ իջա, մի հոգի ինձ բռնեց ու օգնեց քայլել: Փորձեցի նայել նրան, սակայն նրա գլխին կար զինվորական գլխարկ: Երբ մոտեցա սրբավայրին, իմ ուղեկցիներն ասացին, որ դա Քարբալայի սրբավայրն է: Աչքերս թրջվեցին, ու ես ուշքի եկա: Մահճակալից իջա ու սկսեցի քայլել: Հայրս հասկացել էր, որ ինչ-որ բան փոխվել է: Նա բժիշկներին խնդրեց, որ կրկին արյան ստուգումներ անցկացնեն: Մենք քրսիտոնյաներ ենք, սակայն հայրս հույս ուներ, որ իմամ Հուսեյնը և Աբուլֆազլը՝ նրա եղբայրը, կբարեխոսեն ինձ համար, որովհետև բոլորն ասում էին, որ նա հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի: Հիվանդանոցի բժշիկները հայեր էին ու չէին հասկանում թե ինչո՞ւ էր հայրը նման բան խնդրում: Ստուգումները կրկնեցին և պատսախանը բացասական էր: Արդյունքները պտտվում էին ձեռքից ձեռք: Բժիշկները կարծում էին, որ նախկինում ինչ-որ սխալ էր տեղի ունեցել, սակայն ես համոզված էի, որ բուժվել եմ»:

Հայերը մշտապես հատուկ սեր ու հարգանք են տածել իմամ Հուսեյնի նկատմամբ: Տարիներ շարունակ, երբ սկսվում է մոհարամ ամիսը, եթե անգամ ունեն  խնջույքներ, նրանք տեղափոխում են դրանք ու մաս կազմում իրենց եղբայրների սգո արարողություններին: Քարբալայի ապստամբությունը լուսավոր ճանապարհ է մարդկության  համար: Մարդկություն, որ ենթարկվում է բռնության և անշուշտ կարող է վերջ տալ նաև բռնատերերի իշխանությանը:

Պիտակ

Մեկնաբանություններ