2017թ կարելի է համարել շրջադարձային տարի` Իրանի տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության համար: Թեև ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության առաջին իսկ օրերից թշնամական քաղաքականություն որդեգրեց Իրանի դեմ, սակայն երբ Սպիտակ տուն մտավ Դոնալդ Թրամփը, այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ:

Վաշինգտոնը փորձեց Իրանին տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում կանգնեցնել նոր մարտահրավերների առջև:  Իր պաշտոնավարման ընթացքում առաջին արտասահմանյան այցը Թրամփն իրականացրեց դեպի Սաուդյան Արաբիա: Այնուհետև նա Իրանի դեմ դաշինք կազմեց այն երկրների հետ, որոնք մեծ դեր ունեն տարածաշրջանի ապակայունացման հարցում: Այդ հարաբերությունները նոր թափ ստացան` Ռեքս Թիլերսոնի այցերի ադյունքում: Այս խնդիրըն ավելի ընդգծվեց Սաուդյան Արաբիայի կողմից տարածաշրջանում հրահրված պատերազմներից հետո: Որոշ հեղափոխություններից հետո, որոնք ստացան "Իսամական զարթոնք" անվանումը, իսկ Արևմուտքնը դրանք բութագրեց որպես "Արաբական զարթոնք", ամերիկացիները մտածեցին, որ այդ ընդվզումները պետք է մտնեն ռազմական ապստամբությունների փուլ: 2012թ փետրվաի 5-ին ԱՄՆ-ն սկսեց զինել Սիրիայի ընդդիմադիր ուժերին, որոնցից էին Ահրար Ալ Շամը, Ալ Նուսրա ճակատը, և նույնիսկ Սիրիայի Ազատ բանակը: Այս խմբերը ձևավորվեցին 2012թ. Քեսինջերի ելույթից հետո, իսկ պատերազմի կրակն ավելի բոցավառվեց: Ներկա դրությամբ, արևմտյան երկրնեի մոտ Սիրիայի դերն ավելի է կարևորվում, նկատի առնելով Միջին Արևելքի  վերջին իրադարձությունները: Այս երկրի դեը կարևորվում է  քանի որ այն գտնվում է  տարածաշրջանի գեոպոլիտիկական խաչմերուկում, ունենալով սահմաններ Հորդանանի, Իսրայելի, Լիբանանի, Թուրքիայի և Իրաքի հետ ու գտնվելով մի կողմից մեծ ջրանցքի ճանապարհին ու մյուս կողմից`տարածաշրջանի էներգակիրների ուղղության վրա: Այն, ինչն ավելի է կարևորում Սիրիայի դիրքը, Իրանի դերակատարությունն էր, որն ընդգծվեց հակապես այն ժամանակ, երբ Թեհրանը Ռուսաստանի ու Սիրիայի հետ կնքեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համաձայնագիրը: Իրանը, ներկա գտնվելով Իրաքում և Սիրիայում, կարողացավ մեծ հարված հասցնել ԻԼԻՊ-ին և մյուս ահաբեկչական խմբերին, չեզոքացնելով տարածաշրջանը մասնատելու ԱՄՆ-ի ու Իսրայելի ծրագրերը: Այս կապակցութամբ, Իրանը լայնածավալ հովանավորություն ցուցաբերեց Սիրիայի կառավարությանը և իր արտաքին քաղաքականությունն այս ուղղութամբ ձևավորեց: Այսպիսով, կարելի է ասել, որ ԻԻՀ արտաքին քաղաքականության կարևոր առանցնքնեը երկուսն էին:

Առաջինը` թույլ չտալ, որ իրականություն դառնան Դիմադրության ճակատը թուլացնելու Արևմուտքի նպատակները: Իսկ երկրորդը` պայքարել տարածաշրջանը մասնատելու  Իսրայելի ծրագրեի դեմ:

ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը  Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ համագործակցությամբ երեք  նպատակ է հետապնդել.

1. Անապահով դարձնել տարածաշրջանն ու դրանում մեղադրել Իանին: Այդ քաղաքականությունը շարունակվում է  մինչ օրս:

2. Ստեղծել կրոնական տարաձանություններ, Սաուդան Արաբիայի կողմից թաքֆիրական գաղափարները տարածելով և Իրանին մեղադրելով այն բանում, որ փորձում է  տարածաշրջանում մեծացնել իր կրոնական ազդեցությունը:

3. Իր դաշնակիցներին ավելի մեծ սպառազինություն վաճառել, ինչը ռազմավարական երկարատև ծրագիր է:

Այս նպատակների շրջանակում, Սաուդյան Արաբիան փորձում է ԱՄՆ-ի և հատկապես Թրամփի հետ համաքայլ շարժվելով, տուրք տալ Դոնալդ Թրամփին, որպեսզի իրականացնի տարածաշրջանում Իրանի մեկուսացման ռազմավարությունը: Հատկանշական է, որ Թրամփը սաուդյան թագաժառանգներին բնութագրել է որպես կթու կովեր,: Սակայն այս քայլերը պարտության են մատնվել, քնաի որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պայքարելով իր բոլոր հնարավորություններով, ներկայումս հայտնվել է լուրջ մարտարհրավերների առջև ու չի կարողանում  նույնիսկ իր դաշնակիցների օգնությամբ վերականգնել իր նախկին դիրքը:

ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆի ասելով,   նույնսիկ միլարդավոր դոլաներով կաշառելով Վաշինգտոնին, Ռիադին չի հաջողվի ԱՄՆ-ին ստիպել ուղեկցել իրեն:

Անցած տարվա ընթացքում, Թեհրանը, Մոսկվան և Դամասկոսը Դիմադրության առանցքին վնասելու սիոնսիտական-ամերիկյան նախագծերի դեմ մեծ ջանքեր գործադրեցին, որոնց արդյունքում պարտության մատնվեցին ամերիկյան-սիոնսիտական ծրագրերը, որոնց նպատակն էր ճեղք առաջացնել Իրանի ու դաշնակիցների միջև, թուլացնել Դիմադրության առանցքը և մոռացության տալ Պաղեստինի հարցը: Շատ փորձագետներ կարծում էին, որ Սիրիայում առկա ճգնաժամը մի կողմից և ԱՄՆ-ի ճնշումները մյուս կողմից, պատճառ կդառնան, որ Իրանի դերը տարածաշրջանում նվազի: Սակայն Իրանը կանգնեց ահաբեկչության դեմ և տարածաչջանում հիացրեց բոլորին: Ահաբեկչական գործողությունները, որ կատարեցին ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Թեհանում և Սիրիայի խորքերում Իրանի պատասխանն այս ահաբեկչությանը, ցույց տվեցին, որ շատ կարևոր է ահաբեկչական խմբերի դեմ Իրանի սամաններից դուրս, հատկապես` Սիրիայում և Իրաքում պայքարել, քանի որ այդպիսով հավաքական անվտանգության հնարավորություն կստեղծվի:

Ֆչանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Լորանս Նարդոյի ասելով. "Այն ահաբեկչությունը, որ կանգնած է աշխարհի դեմ, հովանավորվում է  ոչ թե Իրանի, այլ Պարսից ծոցի երկրների կողմից: Իսկ երբ ԱՄՆ-ն հետևում է բռնապետերի ուղուն, նրա խոսքերն այլևս ոչ մի արժեք չունեն": Իրանի դերակատարությունը Ռուսաստանի և Սիրիայի համագործակցությամբ, հատկապես արտահայտվեց Աստանայի բանակցություններում: Արդյունքում փաստվեց, որ Իրանը լուրջ հաջողություններ է արձանագրել տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով, որոնք չի կարելի է անտեսել: Դա կարևոր է այն առումով, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ ԱՄՆ-ին թվում էր, թե կարող է առանց արգելքի տարածաշրջանում անել այն, ինչ ցանականում է:

Իսկ անվտանգության առումով պետք է ասել, որ Իրաքը և Սիրիան ռազմավարական ու գեոպոլիտիկական առումով շատ կարևոր նշանակություն ունեն Իրանի համար: Եվ այս երկու երկրների մասնատումը թաքֆիրականների ու նրանց արևմտյան ու արաբականա պաշտպանների ջանքերով, կարող է անփոխարինելի վնաս պատճառել և Իրանին և տարածաշրջանին:

ՌԴ քաղաքական հետազոտությոննեի կենտրոնի նախագահ Վլադիմիր Գուսևի ասելով, Մոսկվան ոչ մի դեպքում պատրաստ չէ Սիրիաի հարցով Իրանին փոխարինել մեկ այլ երկրով: Իրանն ու Ռուսաստանն այժմ ունեն համընդհանուր գաղափար` տարածաշրջանում անվտանգության քաղաքականության վերաբերյալ: Ուստի Իսրայելն այն վիճակում չէ, որ այս կապակցությամբ նախաձեռնությունն իր ձեռքն առնի կամ Իրանին դուրս մղի Սիրիայից: Ռայ Ալյոմ օրաթերթի գրությամբ. "Չի կարելի Սիրիայի և Իրանի նկատմամբ Իսրայելի ռեժիմի ծայրահեղ դիրքորոշումները տարանջատել Իրանի դեմ ԱՄՆ-ի սկանդալային ռազմավարությունից: Նեթանյահուին մտահոգում են այն հաղթանակները, որ գանցվեցին Սիրիայում, Իրաքում և Լիբանանում: Պատճառն այն է, որ տարածաշրջանի հավասարությունները փոփոխության են ենթարկվում, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը գիտակցում են դա":

Դժբախտաբար, ամեիկացիները չեն ցանկանում բարեփոխել իրենց տեսակետներն ընդունելով այն փաստը, որ Իրանը տարածաշրջանի կայունության ու խաղաղության կարևորագույն ազդակներից է: Եթե չլինեին Իրանի անձնազոհությունները, այժմ ականատես կլինեինք Դամսկոսում, Բաղդադում ու Արբիլում ԻԼԻՊ-ի հաղթանակին:  ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի հետազոտակն կենտրոնը վերջերս հրապարակած զեկույցում ներկայացրել է 7 կարևոր միջազգային իրադարձություն, որոնք տեղի են ունեցել 2017թ: Զեկույցոմ ասված է. "Պաշտոնյաներն Իրանում պետք է ուրախ լինեն 2017թ իրադարձությունների կապակցությամբ: Այսպիսով, թվում է, որ երաշխավորվել է Սիրիայի իշխանության ղեկին Բաշար Ասադի մնալը: Նույնը տեղի է ունեցել Լիբանանի Հեզբոլլահի դեպքում: Իսկ ԻԼԻՊ-ը կորցրել է իր դիրքերը: Իրաքը կարողացել է հետ գրավել Քերքուք քաղաքը, իսկ հոսիները  Սաուդյան Արաբիային մխրճել են Եմենի ճահիճը": Կենտրոնը հավելել է, որ Իրանն այս բոլոր իրադարձություններոմ կարևոր դեր է կատարել, ինչի արդյունքում այս երկրի ազդեցոթյոնը տարածաշրջանում աճել է: "Սաուդյան Արաբիայի սխալ քայլերն օգնեցին այս ամենին: Ռիադը Եմենում ավանտյուրիստական ոչ ճշգրիտ քայլերից բացի, ղեկավարեց Կատարի դեմ պատժամիջոցների սահմանումը, ինչն այդ երկրին ավելի մոտեցրեց Թեհրանին: Արդյունքում, ԱՄՆ-ի համար առաջ եկավ դիվանագիտական նոր գլխացավանք". ասված է զեկույցում:  

 

Jan 01, 2018 16:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ