Մարտի 5-ն Իրանում հռչակված է որպես բարեգործության օր և այս կապակցությամբ մարտի 5-15-ը հռչակվել է բարեգործության շաբաթ: Այսօրվա մեր հաղորդումը վերաբերում է այս թեմային:

روز احسان و نیکوکاری

 

Հարգելի բարեկամներ հրավիրում ենք Ձեզ, ծանոթանալու Էհսանի ընտանիքի հետ:

Մուհամմադ Էհսանին 59 տարեկան է: Նա  աշխատում է  համալսարնում, որպես  ֆիզիկայի դասախոսի օգնական: Շաբաթվա վերջին օրը նա աշխատանքից հետո մնումէ  համալսարանի լաբորատորիայում և աշխատում: Նրա ընտանիքը, ուսանողները, գործընկերներն ու բարեկամները գիտեն, որ հինգշաբթի առավոտյան նրան հնարավոր չէ գտնել տանը կամ համալսարանում: Ամեն հինգշաբթի, նա աշխատում է մի հիմնադրամում, որի նպատակն է  աջակցել կարիքավոր ընտանիքներին, նրանց տալով առանց տոկոսի և երկարաժամկետ վարկեր: Դոկտոր Էհասնին հիմնադրամի հիմնադիրներից է: Նա զբաղվում է հիմնադրամի աշխատանքներով և նյութապես աջակցում հիմնադրամին: Դոկտոր Էհսանիի կինը` Ֆարզանեն, տնային տնտեսուհի է: Եվ արդեն մի քանի տարի, նա որպես կամավոր աշխատում է  մի կենտրոնում, որտեղ հաշմանդամներին օգնում են հատուկ վարժությունների միջոցով լինել ակտիվ: Ընտանիքի երկու զավակներն ուսանողներ են: Ամիր Մոհամմադ Էհասնին` ավագ որդին, 33 տարեկան է և պատրաստվում է  դառնալ ատամնաբույժ: Նրա կինը նույնպես ատամնաբույժ է: Նրանք անդամակցում են Իմամ Ալի բարեգործական հիմնադրամին":  Նրանք հիմնադրամում աշխատում են կամավորական սկզբունքներով, բժշկական ծառայություն մատուցելով կարիքավոր ընտանիքներին: Հատկանշական է, որ այս զույգը ծանոթացել է հենց այս հիմնադրամում:

 Դոկտոր Էհասանիի աղջիկը 27  տարեկան է: Նա սովորում է  հոգեբանության ֆակոլւտետում: Նիլուֆար Էհսանին  այս ընթացքում ուսումնասիրել է այն երեխաների հոգեվիճակը, որոնք որևէ հանցագործություն են գործել:

قنات های ایران با عبور آب به نواحی کم آب، نمونه بارزی از حسن و نیکوکاری ایرانیان است.

 

Էհասնի ընտանիքը մեկն է այն բազմաթիվ ընտանիքներից, որոնց կյանքն իմաստավորվում է կարիքավորներին օգնելով և բարեգործություն գործելով: Բարեգործությունն իրանական մշակույթի անքակտելի մասնիկն է:  Ուրիշներին օգնելու ցանկությունը մշտապես ուղեկցել է իրանցիներին: Իրանցիներն են առաջին անգամ ստեղծել ջրհորները, որոնք Իրանի չոր նահանգներին հնարավորություն են տրվել ջուր ստանալ: Իրանում կա 37 հազար ջրհոր: 3 հազար տարի առաջ, իրանցիները փորում էին հողը և ջուրը ջրառատ տարածքներից ջրհորների ճանապարհով տանում դեպի սակավաջուր տարածքներ:  Այդ հորերից մեկը Յազդ նահանգի Խառչ ջհորն է: Այն ունի 2 հազար տարվա պատմություն և կառուցվել է մարդկանց օգնելու նպատակով: Դարեր ի վեր, անապատի մարդիկ երախտապարտ են եղել նրանց, ովքեր հնարավորություն են ստեղծել, որպեսզի  իրենք կարողանան օգտվել ջրի բարիքից:

Երբ Իրանում տարածվեց իսլամը, իրանցիների շրջանում բարեգործությունն ավելի տարածվեց: Ղուրանի 100 այաներում հստակ կերպով կարևորվել է բարեգործությունը: Այս գրքում բազմիցս հանդիպում ենք բարեգործություն բառին: Իսլամի ուսմունքները տարածվեցին Իրանում և բարեգործությունը դարաձավ  յուրաքանչյուր իրանցու կյանքի կարևոր սկզբունքը: Բազմաթիվ հողագործներ իրենց դաշտի բերքից բաժին հանեցին կարիքավորների համար: Բարեգործության այս տեսակը կոչվում է զաքաթ, երբ իսլամի տեսակետից, յուրաքանչյուր հավատացյալ, իր եկամտի  մի մասը նվիրում է  կարիքավորներին:  Նույնիսկ գիտության տարածումը տեղի է ունեցել բարեգործ մարդկանց շնորհիվ: Բազմաթիվ կրոնական դպրոցներ կառուցվել են բարեգործության շնորհիվ: Այդ դպոցներում հազարավոր երիտասարդներ սովորել են իսլամական սկզբունքները և դաստիարակվել որպես հոգևորականներ: Բարեգործ իրանցիները  հազարավոր դպրոցներ են կառուցել և նույնիսկ չեն ցանկացել որպեսզի իրենց անունը նշվի: Նման մարդիկ կառուցել են նաև համալսարաններ: Դրանց թվում է Քերմանի համալասարանը, որը կառուցվեց այն ժամանակ, երբ մի ամուսնացած զույգ որոշեց իր ողջ հարստությունը նվիրել դրա կառուցմանը:

Աշխարհի շատ երկրներում բարեգործական կազմակերևպություններն աջակցում են կարիքավորներին: Իրանում գործում են 5500 բարեգործական կենտրոններ, որոնք զբաղվում են տարբեր աշխատանքներով, սկսած կրթությունից մինչև բժշկական ծառայություններ և աջակցություն երիտասարդ ընտանիքներին: Դրանցից ամենակարևորներից մեկը, որին ՄԱԿ-ը ներկայացրել է որպես լավագույն հասարակական կազմակերպության օրինակ, Մահակն է: Այս կազմակերպությունն աջակցում է  քաղցկեղով հիվանդ երևեխաներին: Մահակը գործումէ  արդեն 26 տարի և այս ընթացքւմ առնվազն 24 հազար քաղցկեղով տառապող երեխաներ փրկվել են հիմնադրամի շնորհիվ, որը վճարել է նրանց բուժման ծախսերը: Բացի դրանից, այդ երեխաների ընտանքիները նույնպես օգտվում են հիմնադրամի ծառայություններից: Մահակում աշխատում են բարձրակարգ բժիշկներ և հոգեբաններ:

Մահակի աշխատանքային ստանդարտները համապատասպանում են միջազգային ստանդարտներին: Իրանցիներն այս հիմնադրամին նվիրաբերում են տարեկան 150 միլիարդ թուման: Եվ այդ իսկ պատճառով կարելի է  ասել, որ Մահակն իրանցիների բարեգործ լինելու լավագույն օրինակն է:

ساختمان اصلی مؤسسه محک

 

Մահակի շենքը

Պետք է ասել, որ հաշմանդամներին ծառայություն մատուցող լավագույն  կազմակերություններցի մեկը Միջին Արևելքում, գտնվում է  Իրանում: Դա Քահրեզաք կազմակերպությսւնն է, որն իր հարկի տակ տեղավորել է շուրջ 2 հազար տարեց հաշմանդամների: Այս մարդիկ ապրում են 420 հազար քառակուսի մետր տարածքում: Կենտրոնի ծախսերի 90 տոկոսը հոգում են բարեգործները: Կազմակերպության պատասխանատուների ասելով, այն ամենն ինչի կարիքն ունեն հաշմանդամները, ապահովում են հասարակ մարդիկ: Բացի դրանից, ամեն շաբաթ, ավելի քան 800 բարեգործ կին և տղամարդ մշտական կերպով և ևս 3 հազար մարդ ոչ մշտական ձևով, կամավոր կերպով համագործակցում են կազմակերպության հետ:

 

Տեսանյութ` Քահրիզակի բարեգործական աշխատանքների վերաբերյալ

Հենց այս պատճառով էլ իրանցիներն ամեն տարի մարտի 5-15-ը, իրանական նոր տարվան ընդառաջ,  նշում են բարեգործության շաբաթը: Բոլոր իրանցիներն Էհսանի ընտանիքի նման, փորձում են նոր տարվա շեմին իրենց ուրախությունն ու բարիքները կիսել կարիքավորների հետ: Այս օրերին բարեգործությունն  ավելի մեծ ծավալներ է ստանում և փոխանցվում է  սերնդեսերունդ:

 

Mar 05, 2018 18:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ