• Ռուհոլլահի դպրոցում (4) Քաղաքական արդարություն

«Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի այս համարում կխոսենք քաղաքական արդարության մասին`լուսահոգի Իմամ Խոմեյնիի դիտանկայունից:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք տնտեսական արդարության վերաբերյալ լուսահոգի Իմամ Խոմեյնիի տեսակետների մասին: 

Տնտեսական արդարության նկատմամբ Իսլամական հեղափոխության հիմնադրի մոտեցումը հիմնված է համընդհանուր արդարադատության վրա, որի համաձայն, հասարակության մեջ տնտեսական արդարություն է տիրում այն ժամանակ, երբ բոլոր քաղաքացիների համար տնտեսական հավասար հնարավորություններ են լինում և երբ բոլորի համար ապահովված է արժանավայել կյանքի անհրաժեշտ գործոնները: Նաև անդրադարձանք այն կետին, որ լուսահոգի Իմամ Խոմեյնին հասարակական արդարության իրագործման համար կարևորում է չքավորներին ու իրավազրկվածներին ուշադրություն դարձնելը: Այդ իսկ պատճառով Իմամ Խոմեյնիի գաղափարներից ծնունդ առած ԻԻՀ Սահմանադրության մեջ արդարության հաստատումը իսլամական համակարգի նպատակներից է հայտարարվել: Հաշվի առնելով արդարության քաղաքական կողմը, այս զրույցում մտադիր ենք ձեզ ներկայացնել հասարակական արդարության ասպեկտներից համարվող քաղաքական արդարությունը Ռուհոլլահի դպրոցում և վերլուծել դրա արձագանքը ԻԻՀ Սահմանադրությունում:

Ռոհուլլահի դպրոցում

Քաղաքական արդարություն ասելով հասկանում ենք սոցիալական արդարության այն կողմը, որն առնչվում է իշխանությանը, քաղաքականությանն ու ժողովրդի մասնակցությանը և նկատի առնելով ժողովրդի ճակատագրում այս կետի նշանակությունը, կարելի է ասել, որ քաղաքական արդարությունը որոշիչ դեր ունի հասարակության մեջ սոցիալական արդարության մյուս ասպեկտների իրագործման հարցում:

Քաղաքացիների համահավասար մասնակցության հնարավորությունը, քաղաքացիների իրավունքների հարգումը և քաղաքական տեսակետների, կրոնի, ազգության, լեզվի ու ցեղի տարբերության պատճառով քաղաքական մասնակցության իրավունքից չզրկվելը, օրենքի շրջանակում քաղաքական ու քաղաքացիական խմբավորումներ ստեղծելու իրավունքը, օրենքի առջև բոլորի հավասար լինելը և նման այլ կետերը քաղաքական արդարության կարևորագույն կետերից են համարվում: Քաղաքական արդարության հարցում լուսահոգի Իմամ Խոմեյնին երեք կարևոր կետեր է հաշվի առնում. Նախ՝ պաշտոնապես ճանաչել բոլոր քաղաքացիների քաղաքական մասնակցության իրավունքը, երկրորդ՝ պաշտոնապես ճանաչել իշխանավորների գործելակերպին վերահսկելու իրավունքը և երրորդ՝ պաշտոնապես ճանաչել կուսակցությունների և քաղաքական ու քաղաքացիական խմբավորումների կազմավորման ազատությունը  և բողոքի հավաքների կազմակերպումը:

Իմամ Խոմեյնիի գաղափարների հիմքն է հանդիսանում Վելայաթ ֆաղիհի տեսության հիմամբ իսլամական իշխանության կազմավորումը: Նա գտնում է, որ հասարակության  բոլոր ասպեկտներին տիրապետող քաղաքական հոգևոր առաջնորդի իշխանությունն աստվածային կամքի վրա է հիմնված: Սակայն համոզված է նաև, որ դա պետք է ընդունվի հանրության կողմից: Քննադատելով թագավորական համակարգում իշխանավորի ընտրության ձևը, իշխանությունը ժառանգաբար փոխանցվելը հասարակության մեջ բռնության առաջացման գլխավոր գործոնն է համարում: Նա գտնում էր, որ բոլորը պետք է արդար և հավասար կերպով դերակատար լինեն իշխանավորի ընտրության հարցում: Այդ իսկ պատճառով իսլամական հեղափոխության գերագույն նպատակներից է համարել երկրի բոլոր հարցերում քաղաքացիների մասնակցության համար հնարավորություն ստեղծելը:

Այդ հիմամբ իսլամական հեղափոխության գաղափարախոսության մեջ բոլոր քաղաքացիների արդար ու հավասար մասնակցությունը քաղաքական արդարության դրսևորումներից է համարվում: ԻԻՀ Սահմանադրության երրորդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, կառավարության պարտականություններից է օգտվել բոլոր հնարավորություններից քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ճակատագրի տնօրինման հարցում ժողովրդի մասնակցությունն ապահովելու համար:

Իմամ Խոմեյնիի քաղաքական արդարության կարևորագույն կողմերից մեկը կրոնական փոքրամասնությունների քաղաքական իրավունքի ճանաչելն է: Այս հարցը կարևորվում է այն ժամանակ, երբ հաշվի ենք առնում, որ Իմամ Խոմեյնին հոգևոր առաջնորդ է և նրա իշխանությունը հիմնված է իսլամ կրոնի վրա: Իմամ Խոմեյնիի քաղաքական գաղափարախոսության համաձայն, իսլամական իշխանության մեջ մյուս կրոնների հետևորդները բոլոր քաղաքացիների նման իրավունք ու հարգանք են վայելում: Լուսահոգի Իմամ Խոմեյնին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը ժողովրդական համակարգ է և կրոնական փոքրամասնությունները ինչպես մյուս քաղաքացիները կատարելապես ազատություն ունեն երկրի հարցերին մասնակցելու համար: Նա իսլամական իշխանության պարտականություններից է համարել կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը և վստահություն է տվել առ այն, որ իսլամական համակարգում կրոնական փոքրամասնությունները կատարելապես ապահով ու ազատ են ապրելու:

Այս տեսակետի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությունը բացահայտորեն պաշտպանում է Իրանի Իսլամական Հանրապետության կրոնական փոքրամասնությունների քաղաքական ու սոցիալական իրավունքներն ու ազատությունները:

Անգամ որոշ դեպքերում նրանց օգտին խտրականություն է լինելում, որպեսզի մուսուլման մեծամասնության տեսակետը փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման պատճառ չդառնա: Օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածում, որը զբաղվում է խորհրդարանում պատգամավորների ընտրության մեխանիզմով, հատուկ իրավունքներ են վերապահվում կրոնական փոքրամասնություններին, որպեսզի կարողանան իրենց անկախ պատգամավորն ունենալ խորհրդարանում:

Այդ հոդվածի համաձայն, զրադաշտականներն ու հրեաներն կունենան յուրաքանչյուրը մեկ պատգամավոր, ասորի ու քաղդեացի քրիստոնյաները միասին մեկ պատգամավոր և Իրանի հյուսիսային ու հարավային շրջանների հայերը յուրաքանչյուրը մեկ պատգամավոր կունենան խորհրդարանում, որոնք ընտրվելու են փոքրամասնությունների միջից և այդ կրոնների հետևորդների ձայնով: Նրանք խորհրդարանում պաշտպանելու են կրոնական փոքրամասնությունների շահերը: Ակնհայտ է, որ հասարակության մեջ, որտեղ ժողովրդի ավելի քան 95 տոկոսը մուսուլմաններ են, խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների հինգ պատգամավորների ներկայությունը վկայում է քաղաքական արդարության մասին, որն իրականացել է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻԻՀ համակարգի դրական մոտեցման արդյունքում:

Իմամ Խոմեյնիի հայեցակետի քաղաքական արդարության օրինակ է՝  իշխող էլիտայի գործելակերպը վերահսկելու և բարին կատարելու և չարն արգելելու սկզբունքի շրջանակում նրանց քննադատելու հասարակության իրավունքի ճանաչումը : Իմամի տեսակետների համաձայն, բոլոր քաղաքացիները ոչ միայն իրավունք, այլև պարտականություն ունեն վերահսկել երկրի պաշտոնատարների գործելակերպը և այդ հարցում բացառություն չի կազմում նաև երկրի առաջին դեմք համարվող վելայաթ ֆաղիհը: Այս համակարգում բոլորը հավասար են օրենքի առջև և ոչ ոք իրավունք չունի չարաշահել իր դիրքը օրենքը շրջանցելու համար: Իմամ Խոմեյնին բազմիցս ընդգծել է, որ իսլամական համակարգում բոլոր պաշտոնատարները պատասխանատու են իրենց քայլերի համար և քաղաքացիները վերահսկում են անգամ վելայաթ Ֆաղիհին և որևէ պաշտոնատար սխալ թույլ տալու դեպքում, ժողովուրդը բողոքելու իրավունք ունի: Մահմեդականների առաջնորդին քննադատելու մասին Իմամն ասել է.«Ժողովրդից յուրաքանչյուրն իրավունք ունի հարցաքննման ենթարկել ու քննադատել մուսուլմանների առաջնորդին և նա պարտավոր է համոզիչ պատասխան տալ, հակառակ դեպքում, եթե քայլերն հակասում են իր իսլամական պարտականություններին, նա ինքնըստինքյան ազատվում է պաշտոնից»:

Քաղաքացիական ու քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների և արհմիությունների ձևավորման իրավունքը բոլոր քաղաքացիների համար, ինչպես նաև բողոքի ցույցեր անցկացնելու իրավունքը հասարակության մեջ քաղաքական արդարության մյուս կողմերից են համարվում: Իմամ Խոմեյնին քաղաքական ու քաղաքացիական խմբավորումների ու կուսակցությունների ձևավորման կարևոր չափանիշներից է համարում ազգային շահերի ապահովումը և այդ մասին ասել է.«Ժողովրդի կողմից կուսակցությունների ձևավորումն ու հավաքների կազմակերպումը հնարավոր է եթե չեն վտանգվում ժողովրդի շահերը և իսլամը ճշտել է դրա սահմանները»: Իմամը արտոնում էր քաղաքական ցանկացած գործողություն, պայմանով որ ընթանալու է խաղաղ, հեռու բռնությունից ու զենքի կիրառումից, օտարներից կախվածությունից, ինչպես նաև ազգային միասնությունն ու համերաշխությունը չվտանգվելու  պայմանով: Այդ մասին հստակորեն նշված է ԻԻՀ Սահմանադրության 26-րդ և 27-րդ հոդվածներում: 26-րդ հոդվածի համաձայն՝ կուսակցությունները, հավաքականությունները, քաղաքական և առևտրային միությունները կամ ճանաչված կրոնական փոքրամասնությունները ազատ են, պայմանով, որ նրանք չեն խախտելու անկախության ու ազատության, ազգային միասնության, իսլամական նորմերի և Իսլամական Հանրապետության սկզբունքները:

Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն, Առանց զենքի ցույցեր անցկացնելն ազատ է, իսլամի սկզբունքներին չհակասեու դեպքում:

Քաղաքական արդարության և իսլամական Սահմանադրության սկզբունքներում դրա արտացոլման մասին Իմամ Խոմեյնիի մտավոր հիմունքների համաձայն, այսօր Իրանում բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու, ընտրվելու և երկրի մասին որոշում կայացնելու իրավունք: Ժողովուրդը վերահսկում է պաշտոնատարների գործելակերպը և մամուլը, լրատվամիջոցները և քաղաքացիական ու օրինական կառույցները որպես դիտորդներ կատարում են ղեկավարությանը վերահսկելու պարտականությունը: Իրանում գործում են բազում քաղաքական ու քաղաքացիական կուսակցություններ ու խմբավորումներ ու արհմիություններ, որոնք իշխանությանն են փոխանցում ժողովրդի պահանջները:

Վերջին 40 տարիների ընթացքում ԻԻՀ համակարգը փորձել է, Իմամ Խոմեյնիի ուսուցումներից ելնելով քաղաքական արդարություն հաստատել հասարակության մեջ, չնայած դեռ երկար տարածություն կա իդեալական չափանիշների իրագործման համար:

 

Jul 11, 2018 08:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ