Թանկագին բարեկամներ ներկայացնում ենք «Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը,որը նվիրված է Իրանում ծրագրակազմային շարժման ձևավորմանը,որը Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից առաջարկվել է որպես օրինակ երկրի գիտական հնարավորությունների ընդլայնման համար:

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք զարգացող երկրներում գիտության վերաբերյալ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի տեսակետների մասին: Ասացինք, որ Այաթոլլահ Խամենեիի տեսակետից, արևմտյան երկրները դեմ էին զարգացած տեխնոլոգիայի ու գիտության փոխանցմանը այլ երկրներին: Արևմուտքը տարբեր միջոցներով արգելքներ առաջացրեց, որպեսզի անկախ երկրները չկարողանան տիրապետել ժամանակակից գիտությանը: Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, արևմտյան երկրները, նվաստացնելով ժողովուրդներին, նրանցից խլելով նախաձեռնության իրավունքն ու գիտական քաջությունը, թույլ չտվեցին, որ վերջիններս գիտական զարգացում արձանագրեն:  ԻԻՀ առաջնորդի կարծիքով, Արևմուտքը ոչ միայն խոչընդոտեց այս երկրների գիտական զարգացմանը, այլ նրանց հոգեպես թուլացրեց, որպեսզի մտածեն, որ չեն կարող զարգանալ: Նա ասում է. «Հուսալքությունը արգելք է հանդիսանում ինքնավստահության և արդյունքի հասնելու ճանապարհին: Հուսալքություն այսինքն` չհավատալ հեռանկարին: Իսկ դա նշանակում է, որ հեռանկարը սև է, իսկ գիտական տարածությունը` շատ մեծ»: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք ներկայացնել այս կապակցությամբ Այաթոլլահ Խամենեիի տեսակետները:

ԻԻՀ առաջնորդի խոսքով, գիտության զարգացումը կազմում է երկրների քաղաքական, ռազմական, ու արդյունաբերական հիմքը: Եվ այս հարցում նա հատկապես կարևորում է  համակարգչային ծրագրերի նշանակությունը, ինչն ըստ նրա, յուրաքանչյուր երկրի զարգացման հիմքն է: Այսինքն` գիտությունը և գիտարտարդությունը կազմում են այս շարժման հիմքը: Այլ խոսքով, համակարգչային ծրագրերի շարժման հիմքում ընկած են  գիտարտադրությունն ու ժողովրդի պոտենցիալը ճիշտ օգտագործելը: Եթե մի ժողովուրդ ոտքի կանգնի և հավատա իր իմաստությանը, կզարգանա: Հակառակ դեպքում, կշարունակի հետևել այլ երկրներին:  

 

Այաթոլլահ Խամենեին կարևորում է  նորարարությունը և գիտության սահմաններից անցնելը, դա համարելով ծրագրակազմային շարժման առանձնահատկություններից: Նա ասում է. «Ծրագրակազմային շարժում, այսինքն` չնստել ու սպասել, որպեսզի ուրիշները քաղեն իրենց միրգն ու ինչ որ մնաց, տան ձեզ»:

Այաթոլլահ Խամենեին նշում է, որ ծրագրակազմային շարժման նախապայմանն առաջին  հերթին քաջությունն է և գիտնականներին ու համալսարանականներին հորդորում է  ինքանվստահ լինել ու խիզախ` արևմտյան գիտության հիմքերն ու քարացած սկզբունքները հարցականի տակ դնելով:

Նա ասում է. «Մեր ուսանողներն ու դասախոսները պետք է չընդունեն այն իրավաբանական, հասարակական ու քաղաքական սկզբունքները, որ ներկայացրել է արևմուտքը, որպես վերջնական իմաստ և պետք է կասկածեն դրանց վրա»: Նրա խոսքով, այդ ամենը պետք է քննարկել գիտական խոշոր արհեստանոցներում, կոտրել կարծրատիպերը, գտնել նոր ճանապարհներ, որպեսզի դրանցից օգտվեն և Իրանում և ամբողջ աշխարհում: Նա ասում է. «Այսօր մեր երկիրն ունի դրա կարիքը: Այսօր մեր երկիրն ուսանողներից ու դասախոսներից պահանջում է  տարածել ծրագրակազմային համակողմանի ու խորը շարժում: Նրանք, որ գործի մարդ են, պետք է իրենց առաջարկներով ու գիտական նորարարություններով հասարակության հիմքն ամրապնդեն: Մի շեն ու արդար հասարակության հիմքը»:

Այաթոլլահ Խամենեիի տեսակետից, գիտության ասպարեզում քաջությունն ու խիզախությունը մեծ հեղափոխություններ են արել: Նա ասում է. «Տասնյակ տարիներ շարունակ, մենք կրկնում ենք արտասահմանյան նյութերը: Սակայն մեր մեջ չենք գտնում հարցնելու և հարցականի տակ դնելու ուժը: Պետք է գիտական նյութերը կարդալ ու նոր գիտելիքներ ձեռք բերել: Սակայն գիտությունն իր զարգացման ընթացքում պետք է ուղեկցվի ամուր ու գործունյա հոգիներով, ովքեր ունեն գիտությունը զարգացնելու քաջություն: Գիտական հեղափոխություններն այսպես են առաջացել»:  Այաթոլլահ Խամենեին կարևորում է  հատկապես գիտահետազոտական կենտրոններում գիտական բանավեճերի կազմակերպումը, ասելով, որ այս հարց ու պատասխանի շարժումը, և գիտական տեսություններ ներկայացնելը, պետք է խրախուսել: Այաթոլլահ Խամենեին  գիտական նորարարությունը համարում է  ծրագրակազմային շարժման անհրաժեշտ պայմանը: Իսկ գիտական նորարարության համար անհրաժեշտ են գիտական ուժն ու գիտական խիզախությունը: Նա ասում է. «Գիտական նորարարության համար անհրաժեշտ է երկու բան` գիտական ուժ և խիզախություն: Իհարկե գիտական ուժը շատ կարևոր է: Իսկ դրա համար անհրաժեշտ է խելք, գիտական պաշար և ջանք ու եռանդ: Սակայն միայն դա բավական չէ: Շատերն են եղել, որ ունեցել են գիտական ուժ, սակայն նրանց գիտական պաշարը ոչ մի տեղ չի կիրառվել, առաջ չի տարել գիտական քարավանն ու չի նպաստել ժողովրդի առաջընթացին: Հետևաբար դրա համար անհրաժեշտ է գիտական խիզախություն: Գիտական խիզախությունը պետք է առանձնացնել անարխիայից և չհիմնավորված հայտարարություններից: Գիտական խիզախության հիմքում պետք է ընկած լինի գիտությունը: Ես ոչ մեկին չեմ հորդորում անհիմն հայտարարություններ անել»:

ԻԻՀ առաջնորդը հավելում է. «Գիտության որոշ ոլորտներում, հատկապես հումանիտար և կրոնական իմաստնության ոլորտներում, ոչ հմուտ մարդիկ, առանց գիտական պաշարի, ասպարեզ են մտնում և այսպես ասած նորարարություններ անում, ինչն իրականում ոչ թե նորարարություն է, այլ անհիմն հայտարարություն: Ես դա չեմ հորդորում»:

Գիտության արտադրությունն Իրանում

 

Այաթոլլահ Խամենեին ծրագրակազմային շարժման զարգացման համար կարևորում է  հատկապես շրջանցող ճանապարհներ գտնելը, որպեսզի հնարավոր լինի արագ հասնել գիտության սահմաններին, անցնել դրանցից, հատուցելով անցած հետամնացությունը: Նա ասում է. «Պետք չէ, որ գիտությունը ձեռք բերելու համար անցնեք այն փուլերը, որ անցել է արևմտյան գիտությունը: Գիտության ծառն այն ծառերից է, որ ներքևից մինչև վերև կարող է ճյուղեր տալ: Եթե մարդը ցանկանում է նորարարություն մտցնել գիտության մեջ, կարիք չունի անցնել այդ բոլոր փուլերը և վերջում ինչ որ բան  ավելացնել: Մենք ունենք մեծ ընդունակություններ և նախաձեռնող հոգի: Իսկ այդ հոգին մարդու առջև դնում է  շրջանցող ճանապարհ: Ուրեմն պետք է փնտրել նման ճանապարհներ»: Իսկ դրա համար անհրաժեշտ է առաջինը բացել այն գաղտնիքները, որ կան բնության մեջ: Նա ասում է. «Դեռևս գոյություն ունեն շատ շրջանցող ճանապարհներ: Մեծ գիտնականներն ասել են, որ մենք չենք ճանաչում բնության մեծ գաղտնիքները: Մենք դեռևս շատ բաներ ենք հայտնաբերել: Իսկ ո՞վ կարող է գյուտ անել՝ նա, ով կարողանա մտածել, լինել իմաստուն ու գիտնական, օգտվել օրվա գիտություններից»:

Այաթոլլահ Խամենեին ասում է, որ այս շարժման համար պետք է ժամանակ ծախսել: Նա հույս է հայտնել, որ հիսունամյա հեռանկարով, այս կարևոր հրամայականն իրականություն կդառնա, եթե իհարկե երիտասարդների և պաշտոնյաների  շրջանում գոյություն ունենա մեծ ցանկություն ու կամք:   

Նա ասում է. «Մեր ցանկությունն է, որ 50 տարի հետո համաշխարհային մասշտաբով խոսենք գիտության մասին: Եթե հավատանք, դա հնարավոր է, եթե չհավատանք, դրան չենք էլ հասնի: Երկրների միջև գիտական հարաբերությունները պետք է լինեն ներմուծողի և արտահանողի հարաբերություններ»: Այսինքն պետք  է լինի հավասարակշռություն: Ինչպես որ, եթե որևէ երկրում ներմուծումն արտահանումից ավել լինի, հաշվեկշիռը բացասական կլինի: Գիտության ոլորտում էլ պետք է այսպես լինի: Գիտություն ներմուծեք: Դա սխալ չէ: Սակայն որքան ներմուծում եք, հենց այդ չափով կամ դրանից ավելի արտահանեք: Այս ընթացքը պետք է երկկողմանի լինի: Հակառակ դեպքում, դուք կշարունակեք լինել ուրիշների գիտության մանրուքների օգտագործողը: Իսկ դա առաջխաղացում չէ»:

 

 

 

Պիտակ

Jul 15, 2018 17:38 Asia/Yerevan
Մեկնաբանություններ