• Իրանը Իսլամական հեղափոխության հաղթանակից  40 տարի անց (6)

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական նոր տարվա 1397 թվականի առաջին օրը հազարավոր ուխտագնացների հետ հանդիպման ժամանակ խոսեց այն մասին, թե ինչպես չեզոքացվեցին տարածաշրջանում ամերիկացիների սադրանքները:Մեծարգո առաջնորդը նաև համառոտ կերպով ներկայացրեց ԻԻՀ 40-ամյա վկայականը կարգախոսների, արժեքների ու հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

 

 

 

Ելույթի ընթացքում առաջնորդը ներկայացրեց իսլամական հեղափոխությունից հետո Իրանի անցած  40 տարվա ուղին: Այաթոլլահ Խամենեին նշեց. “Միջազգային ուժերը, որոնք մշտապես միջամտում են տարբեր երկրների ներքին հարցերին, հիմա բողոքում են Իրանի դեմ, նշելով, որ Թեհրանը միջամտում է տարածաշրջանի ներքին հարցերին: Ի պատասխան պետք է ասել. Դա Ձեզ չի վերաբերում”:

Խոսելով այն մասին, որ Իրանը տարածաշրջանի որոշ երկրներում ներկա է այդ երկրների կառավարության ու ժողովրդի խնդրանքով, նա հավելել է. «Մենք ոչ բռնություն ենք գործադրում և ոչ էլ միջատում ենք որևէ երկրի ներքին հարցերին: Նրանք մեզանից օգնություն են խնդրել և մենք օգնել ենք: Եվ այդ օգնությունը եղել է ոչ թե զգացմունքային այլ բանականության վրա հիմնված»:

Իրանի ժողովուրդը հեղափոխությունից հետո 40 տարիների ընթացքում անցել է բազմաթիվ դժվարությունների միջով: Դրանց մի մասը եղել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների քաղաքականության արդյունքը: Իսկ հիմա ոչ միայն Իրանի դեմ ուղղված սպառնալիքները չեն դադարել, այլև Իրանի դեմ նոր սադրանքներ են նյութում, որոնց դիմակայելու համար պետք է պատրաստ լինել: ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Ամերիկացիները նպատակ ունեին ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբեր ձևավորելով, տարածաշրջանի երկրներին զբաղեցնել ներքին պատերազմներով, նրանց ուշադրությունը շեղելով Սիոնսիտական ռեժիմից: Սակայն մենք Աստծո կամոք կարողացանք չեզոքացնել այդ սադրանքը»:

 

Խոսելով այն մասին, որ ԻԻՀ-ն կարողացել է տարածաշրջանում հաստատել անվտանգություն, առաջնորդն ասել է. «Սրանից հետո էլ այդպես է լինելու:  ԱՄՆ-ն չի հասնելու տարածաշրջանում իր նպատակներին, իսկ Իրանն Աստծո կամոք իրականացնելու է իր բոլոր նպատաները»:

ԻԻՀ հիմնվելով «անվտանգություն բոլորի համար» կարգախոսի վրա, ոչ մի ջանք չի խնայել` տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու համար: Իրանը մեծ ներդրում է  արել ծայրահեղության ու ահաբեկլչության դեմ պայքարում, դա  դարձնելով իր քաղաքականության առանցքը:

Սոցիոլոգ Հոսեյն Դիվսալարն ասում է. «Իրանը, ուշադրություն չդարձնելով կարճաժամկետ շահերին, որոնք կարող են արդարացնել այնպիսի քայլերը, ինչպես` հեղաշրջումը, լարվածությունն ու ճգնաժամը, մշտապես կարևորել է տարածաշրջանի ներքին հարցերին արտաքին ուժերի չմիջամտելու հարցը: Իրանի համար մշտապես կարևոր է եղել տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցը, որը պետք է հաստատվի հենց տարածաշրջանի երկրների կողմից: Բացի այդ, Իրանը կարևորում է տարածաշրջանի երկրների միջև եղբայրական հարաբերությունները: Իրանը կարևորում է նաև աշխարհի բոլոր երկրների միջև ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարում համագործակցությունը: Սա կազմում է  ԻԻՀ արտաքին քաղաքականության առանցքը: Իրանն իր բոլոր ջանքերը գործադրել է և կանգնել այն երկրների դեմ, որոնք ցանկանում են թուլացնել մուսուլմանական երկրներին, մասնատել տարածաշրջանի երկրներին ու ապահովել գերտերությունների շահերը»:

Իրանը Սիրիայում և Իրաքում  արդեն 7 տարի պայքարում է  ահաբեկչության դեմ, պաշտպանելով այդ երկրների ժողովուրդների շահերը: ԱՄՆ-ն 2011թ. սեպտեմբերյան դեպքերը պատրվակ ծառայեցնելով, հարձակվեց նախ` Աֆղանստանի, հետո` Իրաքի վրա: Այդ հարձակումների արդյունքը տարածաշրջանի ապակայունացումն ու ահաբեկչական խմբերի տարածումն էր: Այժմ պարզ է, որ այդ հարձակումների նպատակը ոչ  ահաբեկչության դեմ պայքարն էր, և ոչ էլ տարածաշրջանի անվտանգությունը պահպանելը: Այն օրը, երբ Թրամփը հայտարարեց, որ արաբները նման են կթան կովի ու նրանց պետք է կթել, կամ արաբներին Իրանից պաշտպանելու համար այդ երկրները պետք է վճարեն ԱՄՆ-ին, պարզվեց, որ ԱՄՆ-ն ընդհանրապես ցանկություն չունի ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Աֆղանստանի վրա հարձակման հետևանքով, այդ երկրում  ահաբեկչական գործողություններն ավելի լայնածավալ դարձան, իսկ թմրանյութերի մաքսանենգությունը հասավ ավելի մեծ ծավալների: Իրաքում նույնպես ԱՄՆ-ի քայլերը պատճառ դարձան, որպեսզի ձևավորվեն ԻԼԻՊ-ն ու Ալ Նուսրան: Դա այն դեպքում, երբ արդեն պարզ է, թե ովքեր էին ԱՄՆ-ում սեպտեմբերյան հարձակման հեղինակները: Ահաբեկչության կազմակերպիչներից 19-ից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են, երկուսը` Էմիրությունների, մեկը` Եգիպտոսի, ևս մեկը` Լիբանանի: Տարածաշրջանի որոշ պետություններ ստեղծեցին ահաբեկչական խմբեր ու զինեցին դրանց, որպեսզի դրանցից օգտվեն` Սիրիայում ու Իրաքում պատերազմնր հրահրելու համար:  

Երեք տարի առաջ, երբ Ֆրանսիայում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություններ, ԻԻՀ առաջնորդը երկու նամակ հղեց Եվրոպայի ու հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին: Նամակներում նա ներկայացրեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իսլամաֆոբիայի տարածումը: ԻԻՀ առաջնորդը երիտասարդներին հորդորեց առանց միջնորդի ծանոթանալ իսկական իսլամի հետ: Այլ խոսքով, այս նամակը ցույց տվեց, որ իսլամ կրոնը մտածելու և ճշմարտությունը գտնելու կրոն է: Ճշմարտություն, որը կարող է փոխել մարդկային ճակատագիրն ու տանել դեպի խաղաղություն ու ապահովություն: Իսկ դա դուր չի գալիս որոշ արևմտյան երկրների:  

Ամերիկացի փորձագետ Ռիչարդ Փարքի ասելով. «Այս նամակների բովանդակությունը կարելի է համարել մարդկային հասարակությունների բարոյական արժեքների հիմք, ինչը կարելի է ընդհանրացնել ողջ մարդկության համար: Նման զգացողությունն այս ժամանակաշրջանում շատ կարևոր է: Հնարավոր է, այսպիսով անվստահությունները վերացնելով, քայլել դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ և աշխարհում հաստատվի անվտանգություն: Սաուդյան Արաբիան, ծայրահեղ վահաբիականության գաղափարներով մշտապես փորձել է ավելի ապակայունացնել տարածաշրջանի վիճակը: Իսկ այդ նպատակի համար արված քայլերից մեկն արաբական ՆԱՏՕ-ի ստեղծումն էր` Իրանին թուլացնելու և տարածաշրջանում նոր պատերազմներ հրահրելու նպատակով: Այս շրջանակներում կարելի է վերլուծել Եմենի վրա Սաուդյան Արաբիայի ոտնձգիչ հարձակումն ու նաև այս երկրի քայլերը` Իրանում ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ:

Անվտանգության հաստատմանն ուղված ԻԻՀ 40 տարվա անցյալը ցույց է տալիս, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միայն մի ճանապահ գոյություն ունի և դա այն է, որ պետք է հասկանալ, թե որոնք են ընդհանուր սպառնալիքները: Տարածաշրջանի երկրները, համագործակցության և փոխվստահության շնորհիվ կարող են նոր ճանապարհ հարթել ահաբեկչության դեմ պայքարի համար, խրաուսելով տարածաշրջանային համագործակցությունը, խաղաղ համակեցությունը, հավասարակշռության պահպանումը և դրական շփումները:

 

Պիտակ

Jul 15, 2018 20:40 Asia/Yerevan
Մեկնաբանություններ