Այս հաղորդման ընթացքում կխոսենք հեղափոխությունների վերաբերյալ տեսությունների վրա Իրանի իսլամական հեղափոխության ազդեցության մասին:

Ինչպես ասացինք նախորդ հաղորդման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխությունը ազդեց ոչ միայն իրադարձությունների վրա, այլև առաջ քաշեց հեղափոխությունների վերաբերյալ տեսությունները: ԻԻՀ փոփոխեց որոշ միջազգային տեսություններ, ինչը պատճառ դարձավ, որ այս հեղափոխության հասկացության կապակցությամբ լուրջ փոփոխություններ առաջանան:  

Թեդա  Սկոչփոլը

 

Հեղափոխությունների տեսաբան Թեդա Սկոչփոլը հեղափոխության տեսությունները բաժանում է  չորս մասի: Առաջինը մարքիսստական տեսությունն է, որի համաձայն, հեղափոխությունները տեղի են ունենում տնտեսական պատճառներով: Երկրորդ  տեսությունը հիմնված է ամբոխի հոգեբանության վրա, համոզված լինելով, որ հեղափոխությունը հենց այնպես տեղի չի ունենում  և ուղղակի կախված է  այն փաստից, թե ամբոխն ինչպիսի ընկալում ունի հեղափոխության իրավիճակի մասին: Երրորդ տեսությունն արժեքային է և դրա համաձայն, հեղափոխությունը պատասխան է հասարակական անհավասարություններին և ձգտում է  պատասխան գտնել արժեքային ու ինքնության հարցերին: Չորրորդը համարում է , որ հեղափոխությունը իշխանությունների և քաղաքական խմբերի միջև բախումների հետևանք է: Իսկ ինչ վերաբերում է Թեդա Սկոչփոլի տեսություններին, ապա պետք է ասել, որ այդ բաժանումների մեջ ուշադրություն չի դարձվել մշակութային ու կրոնական գործոններին: Հայտնի տեսաբան Ստան Թեյլորը նույնպես կարծում է , որ հեղափոությունների պատճառները` չորսն են` սոցիոլոգիական, հոգեբանական, տնտեսական ու քաղաքական: Առաջինում հիմնականում խոսքը վերաբերում է  երկրի հասարակական վիճակին, դասակարգերի և հասարակական համակարգի: Երկրորդի հիմքը հասարակության հոգեբանությունն է, որտեղ նշվում է, որ մարդկանց սպասելիքներն աճում են, ինչն էլ հեղափոխության պատճառ է դառնում: Երրորդ տեսակետի կողմնակիցները համոզված են, որ տնտեսական վիճակն է  որոշիչը հեղափոխության կայացման մեջ: Ոմանք էլ պնդում են, որ քաղաքական իրավիճակի հետևանքով կարող է առաջանալ հեղափոխություն: Թեյլորը նույնպես իր տեսություններում ուշադրություն չի դարձրել կրոնի գործոնին, հատկապես Միջին Արևելքի տարածաշրջանում: Որոշ տեսաբաններ հեղափոխության առաջացման պատճառները բաժանում են երկու մասի` մանր գործոններ, այսինքն` անձերի դերակատարությունը հեղափոխության մեջ և խոշոր գործոններ` ենթակառուցվածքների ու տարբեր կազմակերպությունների դերը: Այստեղ հատկապես կարևորվում է առաջնորդների դերակատարությունը, իսկ երկրորդ տեսության մեջ, կարևորվում են այնպիսի հասկացություններ, ինչպես` դասակարգ, կառավարություն, միջազգային համակարգ:    

Սակայն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը պատճառ դարձավ, որ այս տեսությունները մեծ փոփոխությունների ենթարկվեն: Այսպիսով, այլևս ըստ երևույթին հնարավոր չէ հեղափոխություն իրականցնելու համար ներկայացնել մի ընդհանուր տեսություն: Որպես օրինակ, չի կարելի իսլամական հեղափոխությունը ներկայացնել Սկոչփոլի կառուցվածաքային,  Մարքսի տնտեսական, կամ Հանթինգտոնի ու  Չարլզ Չելիի քաղաքական տեսությունների շրջանակներում: Հնարավոր է, որ այս տեսություններից որոշները կարողանան ներկայացնել այս հեղափոխության մի մասը: Սակայն  Իրանի հեղափոխությունն ամբողջությաբ հնարավոր չէ մեկնաբանել այս տեսությունների միջոցով: Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը ձևավորեց նոր տեսություն` մշակութային տեսությունը: Այն պատճառ դարձավ նաև, որ զարգանա այս կապակցությամբ գրականությունը: Իրականում, Իրանի իսլամական հեղափոխության առանցքը կազմում էր դրա մշակութային կողմը, որը պատճառ դարձավ, որպեսզի նոր տեսություն առաջանա` կրոնը որպես հեղափոխության գործոն անվամբ: Ուստի հենց այստեղից էլ սկսեցին նոր տեսություններ առաջ գալ հեղափոխությունների մասին:

Ջոն Ֆորան

 

Այս կապակցությամբ կարելի է հատկապես անդրադառնալ հայտնի տեսաբաններ Ջեք Գոլդսթոունի և Ջոն Ֆորանի ներկայացրած տեսություններին, որոնք խորապես քննարկել են Իրանի հեղափոխությունը: Երբ տեղի ունեցավ Իրանի իսլամական հեղափոխությունը, Գոլդսթոունն անդրադարձավ առաջին սերնդի հեղափոխություններին, որոնք տեղի էին ունեցել մինչև 1940թ.: Այս տեսությունների համաձայն, փոփոխության պատճառները վերլուծելու փոխարեն, քննարկվեցին հեղափոխության դրսևորումները: Երկրորդ սերունդը, որը ներառում է 1940-1975թթ, ներկայացվել են հեղափոխությունների հոգեբանական, սոցիոլիոգիական և քաղաքական գիտությունների շրջանակներում: Երրորդ սերնդում, որ սկսվեց 1975-ից հետո, տեսաբանները կարևորեցին այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպես` հողագործների դերակատարությունը`հեղափոխությունների անցկացման մեջ և գաղափարախոսության կարևորությունն այս հարցում: Այդուհանդերձ, Ջեք Գոլդսթոունի տեսակետից, 1970-1991թթ մի շարք հեղափոխություններ տեղի ունեցան աշխարհում, որոնք հարցականի տակ դրեցին մինչ այդ եղած հեղափոխությունների մասին տեսությունները: 1970-ականների ավարտին, Իրանում և  Նիկարագուայում կազմվեցին կոալիցիաներ` այնպիսի բռնատերերին ոչնչացնելու նպատակով, որոնք հովանավորվում էին արևմուտքի կողմից: Արևելյան Եվրոպայում և ԽՍՀՄ-ում 1989-1991թթ մեծ փոփոխություններ տեղի ունեցան ոչ թե դասակարգային պայքարի շրջանակներում, այլ հանրահավաքների, բողոքների և գործադուլների միջոցով, որոնց արդյունքում տապալվեցին բռնատիրական ռեժիմները:

Այս հեղափոխություններից ոչ մեկը հնարավոր չէր նախանշված տեսությունների հիման վրա քննարկել: Իսկ իսլամական հեղափոխությունն ամենաշատը ստիպեց վերանայել նախորդ տեսությունները: Ջեք Գոլդսթոունն ասաց, որ ըստ երևույթին հեղափոխության առաջացման երեք սերնդի  տեսությունների ժամանակն   ավարտվել է և այժմ պետք է խոսել չորրորդ սերնդի մասին: Սերունդ, որը ցույց կտա ինքնության, գաղափարախոսության կարևորությունը և ղեկավարության դերակատարությունը:

Ժան Ֆորանը նույնպես Իրանի իսլամական հեղափոխությունն ուսումնասիրելով նշեց, որ  Իրանի և Նիկարագուայի հեղափոխությունները ճանապարհ հարթեցին հեղափոխության տեսությունների չորրորդ սերունդ մուտք գործելու համար: Մի սերունդ, որը կարողացել է իրեն կառուցվածքային մտածելակերպից ազատել և կարևորել այնպիսի գործոններ, ինչպես` մշակույթը, գաղափարախոսությունը, կրոնը և ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու ոչ սովորական զարգացումը:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը նոր տեսություններ առաջ քաշեց հեղափոխությունների վերաբերյալ, որոնց կանդրադառնանք հաջորդ հաղորդումների ընթացքում:

 

Պիտակ

Jul 15, 2018 20:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ