Նավթը տնտեսության հիմնական սյուներից և Իրանի արտահանումների կարևոր օղակն է հանդիսանում: Փորձը սակայն ցույց է տվել, որ նավթարդյունաբերության ոլորտում հաջողությունը պայմանավորված է այս արդյունաբերության որակական զարգացմամբ, գիտահեն կարիքների ապահովման ոլորտում անկախությամբ և այլ երկրներից կախվածության նվազեցմամբ: Միայն այդ դեպքում կարելի է հենվել նավթարդյունաբերությանը որպես հզոր երաշխիք:

Նավթարդյունաբերության ոլորտում Իրանը մեծ պոտենցիալներ ունի տեխնիկական գիտության և մարդուժի առումով և հենվելով այդ արտադրողական ուժերին հաջողել է կարևոր քայլեր ձեռնարկել այս արդյունաբերության զարգացման ու տեղայնացման ոլորտում:

Շարունակելով նախորդ զրույցները՝ իրանական ապրանքների արտադրման ոլորտում իրանցի մասնագետների ձեռքբերումների մասին, այս հաղորդման ընթացքում, կներկայացնենք նավթարդյունաբերության ոլորտում անհրաժեշտ սարքավորուների ու մասնիկների արտադրման վիճակը:

**************

110  տարի է անցնում Իրանում նավթի առաջին արտահոսքից: 110 տարի առաջ, 1908թ. մայիսի 16-ին, Մասջեդ Սոլեյմանի առաջին նավթահորից գազի թանձր հոտ զգացվեց:

Ամերիկայի մայրցամաքում նավթի արտահոսքից 25 տարի անց, Բուշեհրի նահանգում առևտրային մի ընկերություն ժամանակի իշխանությունից արտոնություն ստացավ, որը դարձավ Իրանում նավթի հայտնաբերման առաջին արտոնագիրը:

Հոլանդացի Ալբերտ Հութզը իր հայրենակից Հոթում Շինդելի միջնորդությամբ, ով այդ տարիներին որպես հանքերի ճարտարագետ աշխատում էր Իրանի հանքերի նախարարությունում և տեղեակ էր Իրանի այդ տարածքում ստորգետնյա վառելիքի, այդ թվում  հանքաձյութի, նավթի ու քարածխի ռեսուրսների գոյության մասին, ձեռնամուխ եղավ Իրանում նավթի հայտնաբերմանը:

Իրանի արևմտյան ու հարավ-արևմտյան շրջաններում հնագիտական պեղումներով զբաղված ֆրանսիացի հնեաբան, երկրաբան՝  Դեմորգանը Փարիզի հանքերի պարբերականում մի հոդված հրապարակեց նավթի մասին: Այնուհետև բրիտանացի մեծահարուստ վետերան դիվանագետ՝ Վիլիամ Նաքս Դարսիի հետ բանակցություն վարեց Իրանի նավթի մասին, որից հետո ստորագրվեց «Դարսիի կոնցեսիա»-ն: Այդպիսով Իրանում հորատվեց առաջին նավթահորը և նավթ գոյացավ, ապա երկրորդ նավթահորը: Այդպիսով ապացուցվեց Իրանում մեծ չափերով նավթի գոյությունը: Հորատման ոլորտում նման մեծ հաջողությունը պատճառ դարձավ, որ նավթը և Միջին Արևելքը կենսական նշանակություն ստանան և Իրանում հիմք դրվեց նավթի խոշոր արդյունաբերությանը:

Ստեղծված նոր իրավիճակի արդյունքում նոր էջ բացվեց Իրանի պատմության մեջ: Իրանում նավթի հայտնաբերումից հետո, 1909թ. հիմնադրվեց Իրան-Բրիտանիա նախկին նավթընկերությունը: 1908թ. մինչև 1928թ. Իրանում նավթի արդյունահանում կատարվել է Մասջեդ Սուլեյմանի նավթի հանքավայրից:

Իրանում նավթի առաջին արդյունահանումից  110 տարի անցնելով, այսօր Իրանն ունի նավթի ու գազի հարուստ պաշարներ՝ ավելի քան 157 միլիարդ բարել անմշակ նավթ և ավելի քան 34 տրիլիոն խորանարդ մետր գազ և այդպիսով Իրանը համարվում է աշխարհում նավթի ու գազի տեր ամենամեծ երկրներից մեկը:

Սրանից 110 տարի առաջ Իրանում նավթի հայտնաբերումը տեղի է ունեցել 360 մետր խորության մեջ, օրական 36 հազար լիտր նավթի արդյունահանմամբ, իսկ այսօր նավթի պեղումները տեղի են ունենում հազարավոր մետր խորության մեջ: 

Այս տարիներին Իրանում նավթարդյունաբերությունը բազում վայրիվերումների ականատես է եղել և այսօր այդ անցյալը արժեքավոր փորձ է համարվում:

Ինչպես նշեցինք, Իրանում նավթարդյունաբերությունն ստեղծվել է բրիտանացիների միջոցով, փոքր դեր են ունեցել նաև այլ երկրներ: Երկար տարիներ, մինչև նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը, նավթարդյունաբերության սարքավորումների արտադրման տեխնոլոգիան՝ շատ պարզ մասերից ու գործիքներից սկսած մինչև նավթային հարթակներն ու զտարաններն ու դրանց առնչվող բարդ սարքավորումները ԱՄՆ-ի և եվրոպական նավթային խոշոր ընկերությունների մենաշնորհն էր համարվում: Իհարկե եվրոպական երկրներն ավելի քիչ դերակատարություն ունեին այդ սարքավորումների արտադրման ոլորտում: Նավթարդյունաբերության ոլորտում օգտագործվող գործիքների ու սարքավորումների գլխավոր մասը ուղղակի կամ անուղղակի կերպով արտադրվում էր ԱՄՆ-ի կողմից:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ-ը դադարեցնելով այդ սարքավորումների Իրան առաքումը, ձգտում էր կաթվածահար անել այս արդյունաբերությունը: ԱՄՆ-ի գլխավոր նպատակն էր դադարեցնել Իրանում նավթի արդյունահանումը:  Հետևաբար Իրանը նավթազտարաններ կառուցելու և իր նավթային սարքավորումները վերանորոգելու համար հարկադրված էր դիմել եվրոպացիներին: 

Հեղափոխությանը հաջորդող առաջին երկու տասնամյակներում Իրանում կիրառված նավթային ոլորտի սարքավորումների գլխավոր մասն ապահովվել է եվրոպական երկրների կողմից: Սակայն այդ գործընթացը ևս չշարունակվեց: Միջուկային էներգիայի հարցով շրջափակումներից հետո, Եվրոպայի նավթի ու գազի արդյունաբերությունների հետ կապված շուկաները ևս հայտնվեցին այդ շրջափակումների մեջ: Այդ պատճառով ավելի զարգացավ Չինաստանի ու Կորեայի հետ Իրանի առևտրական ու արդյունաբերական հարաբերությունը: 

Նման պայմաններում իրանցի արտադրողները մուտք գործեցին նավթարդյունաբերության ոլորտ և տեղական գիտելիքով ապահովեցին այդ ոլորտում երկրի կարիքները: Այդ շարժումը հաջող փորձ էր: Հետագային այս ոլորտում իրանցի մասնագետների ու կապալառուների ներկայությունն ընդլայնվեց: Իրանցի մասնագետներն ուղղակիորեն մասնակցեցին Հարավային Փարս նավթի ու գազի հանքավայրի տարբեր հատվածների կառուցման ու կատարելագործման աշխատանքներին: Այդպիսով իրանական ընկերություններին փոխանցվեց եվրոպական երկրների նախկին կապալառուների հանձնառությունները: Ականատես ենք, որ «ՄԱՓՆԱ»-ի նման ընկերությունները, որոնք անցյալում միայն էլեկտրաէնեգիայի ոլորտում էին գործունեություն ծավալում, այսօր լրջորեն մուտք են գործել նավթարդյունաբերության սարքավորումների արտադրման ոլորտ:

ԻԶՈԱՅՔՈ և Սադրա ընկերությունները ևս, որոնք անցյալում նավի արտադրության ու ծովային արդյունաբերության ոլորտում էին գործունեություն ծավալում, նավթային հարթակների արտադրմամբ զբաղվեցին:

Մասնավոր բաժինը ևս նավթարդյունաբերության ոլորտ մուտք գործեց և այսօր երկու միությունների անդամներ նավթի ոլորտում արդիական սարքավորումներ են արտադրում:

Զգայուն էլեկտրոնային սարքավորումները, ճնշման տակ գտնվող տանկերները, ծանր տեխնիկան և գազատուրբինները այժմ արտադրվում են իրանցի մասնագետների կողմից և կիրառվում են նավթարդյունաբերության ոլորտում:

Արմանն այն ընկերությունների շարքում է, որ երկու տասնամյակ արդյունաբերական ու գիտական գործունեության ընթացքում, նավթարդյունաբերության զգայուն սարքավորումներ, մեքենաներ ու որակյալ բաղադրիչներ արտադրելով, դերակատար է եղել Իրանի արդյունաբերական ու տեխնոլոգիական զարգացման գործընթացում:

Գիտահեն այս ընկերությունը աշխատում է նավթի, գազի ու պետրոքիմիայի ընկերությունների պտտվող գործիքների համար զարգացած տեխնոլոգիայով սարքավորումների ու բաղադրիչների արտադրման ոլորտում:

Այս ընկերության արտադրական սարքավորումներից մեկը հանդիսանում է տուրբո կոմպրեսորային բաղադրիչը, որն ամենաբարդ սարքավորումներից է համարվում նավթարդյունաբերության ոլորտում:

Նավթաքիմիական տեխնոլոգիաների և հետազոտությունների ընկերության կատալիզատորների հետազոտական խմբի ավագ հետազոտող՝ Մոհսեն Բահմանին ասել է, որ այդ ընկերության կողմից արտադրվող Սինթեզի գազից մեթանոլի արտադրման կատալիզատորը առաջարկվելու է նաև եվրոպացի հաճախորդներին:

Նախագիծը շուրջ 10 տարի լաբորատորային փորձարկման է ենթարկվել ոչ միայն երկրում, այլև արտասահմանում և հաստատվել է:

Պիտակ

Jul 24, 2018 20:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ