Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք հեղափոխությունների ու ժողովրդային ընդվզումների առաջացման գործում կրոնի դերի մեծացման հետ կապված իսլամական հեղափոխության դերակատարությանը:

Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Իրանի իսլամական հեղափոխությունն աշխարհում այլ հեղափոխություններից առանձնացնող կողմերին և ասացինք, որ այս հեղափոխությունն օժտված է յուրահատուկ բաղադրիչներով ու յուրահատկություններով, որոնք բացառում են այն 20-րդ դարի մյուս իրադարձությունների շարքին դասելու հնարավորությունը և նրան առավել քան երբևէ առանձնացնում են մյուս հեղափոխություններից: Նաև ասացինք, որ 1979 թվականի փետրվարին Իրանի իսլամական հեղափոխությունն Իրանում թագավորական բռնապետության 2500-ամյա պատմական կառույցը ոչնչացնելուց բացի նաև փոփոխություն մտցրեց հեղափոխությունների հետ կապված տեսություններում և դրա իրագործմամբ մեջտեղ եկավ հեղափոխությունների մասին տեսությունների չորրորդ սերունդը, որը մերժեց այդ կապակցությամբ նախկին որոշ տեսությունները:

Մինչև Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը հեղափոխությունների իրագործման պատճառների մասին տեսություններ առավելապես կենտրոնացած էին տնտեսական ու հոգեբանական, նաև կառուցվածքային հարցերի վրա: Այս տեսություններում որևէ անդրադարձ չէր կատարվում հեղափոխություններում կրոնի դերակատարությանը, այլ այն համոզումը գոյություն ուներ, որ նույնիսկ երրորդ աշխարհի երկրներն առաջնորդվում են դեպի հասարակությունից կրոնի առանձնացման կողմը: Բայց 1970-ական թվականների ավարտին Իրանի իսլամական հեղափոխությունն ուռճացրեց հեղափոխությունների առաջացման ուղղությամբ կրոնի ուշագրավ դերակատարությունը, ինչը կարելի է հեղափոխությունների շուրջ քննարկումներում այս հեղափոխության շնորհիվ ավելացված գլխավոր տարրը համարել:

Կրոնական հզոր արմատներով ու հակումներով իսլամական հեղափոխության իրագործումն իրականության մեջ մերժում է արևմտուքցի  մտավորականների տեսությունների այն շարանը, որոնք փորձում էին այնպիսի տպավորություն ստեղծել, որ քաղաքականության աշխարհը հակված է քաղաքականությունից կրոնի առանձնացմանը: Այս տեսությունները կարելի է տեղավորել երկու գլխավոր խմբերում՝ Նորարարության դպրոցի և Մարքսիստական դպրոցի տեսությունները:

Նորարարության դպրոցի տեսաբանները փորձում են ապացուցել այն հարցը, որ ավանդության խորհրդանիշները, որոնցից են նաև կրոնն ու դավանանքը մեծ արագությամբ իրենց տեղը զիջում են մոդեռնիզմի խորհրդանիշներին: Այս խումբը հավատացած է, որ նույնիսկ եթե կրոնը շարունակի իր գոյությունը, դա միանշանակ անձնական թեմա կլինի: Հետևաբար այս երկրները շարժվում են դեպի մոդեռնիզմ քանի որ մոդեռնիզմը դեմ է ավանդությանը և այս հիման վրա հասարակությունը սկսում է հեռանալ կրոնից: Նրանց համոզմամբ նման գործընթաց է տեղի ունեցել արևմտյան հասարակություններում և ծնունդ է տվել հեղափոխական զարգացումների և դա նաև տեղի կունենա այլ ու մասնավորապես երրորդ աշխարհի հասարակություններում, որոնք զարգացման ու նորարարության են ձգտում: Այդ տեսակետի պաշտպաններից է Դանիել Լեռները: Նա «Ավանդապաշտ հասարակության անցումը» գրքում քննարկել է Իրանում, Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում ու Հորդանանում մոդեռնացման գործընթացը և հավատացած է, որ այդ հասարակություններում քաղքենիության ու գրագիտության տարածմամբ լուսանցք է մղվելու ավանդապաշտ հասարակությանը պատկանող կրոնը և համարվելու է հասարակության ու իշխանության մեջ որևէ դիրք չզբաղեցնող միանշանակ անհատական մի հարց: Լեռների համոզմամբ կրոնն ու կրոնական արժեքները երկրների զարգացման ու շենացման ճամբին արգելք են համարվում և մոդեռնացման, տնտեսական աճի ու երկրներում հարստության կուտակման արդյունքում դրանից ազդվելու են հասարակական ու մշակութային մյուս ոլորտները և արևմտյան համակարգերի օրինակով ժողովրդավարության հաստատմամբ կրոնն ու կրոնական արժեքները երկրորդ պլան են մղվելու:

Նման մտածողություն ազդված է 19-րդ դարի էվոլյուցիոն տեսությունների և 1950 և 1960-ական թվականների ֆունկցիոնալիստական տեսություններից, որոնք ներկայացվել են Ռոստոյի, Ալմոնդի ու Փայի նման տեսաբանների կողմից: Իհարկե հիշյալ երկրներում դեպքերի զարգացման ընթացքը Դանիել Լեռների տեսության հակառակը ապացուցեց: Իրանում կրոնի առանցքայնությամբ ու նույնիսկ կրոնական առաջնորդներով ղեկավարվող իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ: Թուրքիայում իշխանության եկան իսլամամետները և Եգիպտոսում ու Լիբանանում էլ իսլամական հզոր շարժումներ ձևավորվեցին: Այս պայմաններն ու մասնավորապես Իրանի իսլամական հեղափոխությունը, նաև իսլամական հեղափոխությունից ազդված իսլամական խմբերի ու շարժումների ձևավորումը մերժեցին քաղաքականությունից կրոնի առանձնացման վրա հիմնված նորարարության ու զարգացման, նաև մոդեռնացման բնական հետևանքների մասին տեսությունները:

Երկրորդ խումբն այն տեսաբաններն են, որոնք քաղաքական դիտանկյունից պահպանողական դերակատարություն են վերապահում կրոնին և նրան իշխանությունների ձեռքում վերահսկման միջոց են համարում: Այս խմբում են տեղավորվում մարքսիստները, ովքեր հավատացած են, որ կրոնը իշխանական խավի ձեռքում գտնվող միջոց է: Նրանք կրոնի համար հեղափոխության որևէ դերակատարություն չեն սահմանում և նրա համար նկատի ունենում լուսանցքային ու երկրորդական դերակատարություն: Հեղափոխությունների վերլուծության ժամանակ մարքսիստները միայն ուշադրություն են ցուցաբերում հասարակության դասակարգային խոշոր կառույցներին: Մարքսիստները հավատացած են, որ հեղափոխական մի իրավիճակում քաշքշուկները խիստ դասակարգային են դառնում: Իշխանական դասակարգի հալածող կառույցը կործանվում է և կրոնական ֆասադը կորցնում է իր վարկը: Շիա դավանանքի առանցքայնությամբ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը գործնականում մերժեց այս բոլոր տեսությունները: Այս հիման վրա մարքսիստները մեծ ջանք գործադրեցին ապացուցելու, որ Իրանի իսլամական հեղափոխության իրագործման հարցում տնտեսությունը հիմնաշենային նշանակություն է ունեցել, ոչ թե կրոնը: Մարքսիստները փորձեցին Իրանի իսլամական հեղափոխությունը ոչ-կրոնական հեղափոխություն ներկայացնել, սակայն ձախողեցին և Թեդա Սքաչփոլի նման տեսաբանը, որ հեղափոխությունների առաջացման կապակցությամբ մարքսիստական տեսակետի պաշտպանն էր, բարեփոխեց իր տեսությունը և հաստատեց մարքսիստների տեսության թերությունը:

 

Նրանք ովքեր ուսումնասիրություն են կատարել հեղափոխություններում ու հասարակությանը զորաշարժի ենթարկելու հարցում կրոնի դերակատարությունը, կրոնի համար սահմանում են երեք հիմնական դերակատարություն որոնք են՝ հեղափոխության ընթացքում ժողովրդի մասնակցության ընդլայնման ուղղությամբ կրոնի դերակատարությունը, գոյություն ունեցող իրավիճակի հանդեպ դժգոհության առաջացման հարցում կրոնի դերակատարությունը և հետհեղափոխական միջավայրում միասնականության ստեղծման և ազգային ինքնության պահպանման գործում կրոնի դերակատարությունը:

Հետաքրքիր է, որ Իրանի իսլամական հեղափոխության ընթացքում ու դրանից հետո ստեղծված միջավայրում կրոնն ունեցել է հիշյալ երեք դերակատարությունները և այս հեղափոխության իրագործման ուղղությամբ եզակի դերակատարություն է ունեցել:

Կրոնը ոչ միայն Իրանի շահական համակարգի դիմաց ժողովրդի միասնականության գլխավոր գործոնը դարձավ, այլև նրա կրոնական առաջնորդներն էլ ստանձնեցին ժողովրդին առաջնորդելու, զորաշարժի ենթարկելու և ժողովրդի դժգոհությունը կազմակերպելու պարտականությունը: Թեև Իրանի իսլամական հեղափոխության ձևավորման գործում դերակատար են եղել Իրանի հասարակության բոլոր խավերը, սակայն Փահլեվիի ռեժիմի դեմ պայքարի գլխավոր երկու հենակետերը եղան մզկիթն ու հոգևոր դպրոցները, որոնք երկուսն էլ կառավարվում էին հոգևորականության ու կրոնական առաջնորդների կողմից: Միևնույն ժամանակ Փահլեվիի ռեժիմի դեմ ժողովրդային միասնականության ստեղծման ուղղությամբ դերակատար եղան կրոնական բնույթի կարգախոսները: Արդարության, մեծապետականության դեմ պայքարի, իսլամատենչության, մարդկային արժեքների, բռնահարվածների պաշտպանության ու նույնիսկ ազատատենչության կարգախոսներն արմատ ունեն շիա դավանանքում: Հետևաբար կրոնն ու կրոնականները թե  ժողովրդային մասնակցության ընդլայնման ու թե Փահլեվիի ռեժիմի հանդեպ ժողովրդի դժգոհության սրման հարցում հիմնական դերակատարություն ունեցան և ի վերջո 1979 թվականին Իրանում իրագործվեց իսլամական հեղափոխությունը:  

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո էլ կրոնը զարգացման ուղղությամբ ազդեցիկ գործոն է եղել: Մարդկանց հասարակական հարաբերություններում ու շփումներում կրոնի դերակատարությունը ուշագրավ կերպով աճել է, այնպես որ կրոնն ու կրոնական միջոցառումները ժողովրդային եզակի հանրահավաքների ձևավորման գործոն են դարձել, օրինակ այն ինչը, որ ամեն տարի տեղի է ունենում մոհառամ ամսին ու միևնույն ժամանակ հեղափոխությունից հետո իրանցիների մոտ սեփական կարողություններին հավատալու հոգեկանի ձևավորման հարցում ազդեցիկ գործոն են եղել: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այս հեղափոխության թշնամիներն ու նրանց գլխավորող ԱՄՆ-ն դրան պարտության մատնելու ուղղությամբ բազմաթիվ քայլեր ձեռնարկեցին, բայց Աստծո հանդեպ հավատքը Իրանի ժողովրդին հուսադրեց այդ քայլերի հանդեպ, ինչը կամոքն Աստծո մինչև այսօր էլ նույնն է եղել:

Բացի այդ կրոնը հեղափոխության հաղթանակից հետո Իրանի հասարակության մեջ զարգացման ազդակ է եղել: Այս զարգացումն արձանագրվել է բոլոր բնագավառներում:

Արևմտյան հասարակության մեջ մտածողությունը միայն միջոց  է և միտքն ու մտածողությունը միայն որոշում են դեպի զարգացում առաջնորդող միջոցները, բայց դրա նպատակը չեմ որոշում: Իրականության մեջ մտքի ու մտածողության հանդեպ մինիմալ հայացք գոյություն ունի: Մինչդեռ շիա դավանանքի տեսակետից մարդը երկու կողմ ունի թե աշխարհիկ ու թե հոգևոր: Իսլամական դիտանկյունից մտածողությունը թե հստակեցնում է կյանքի փիլիսոփայությունը, թե կարգավորում է բարոյականությունը և թե հստակեցնում է մարդու զարգացման ու վեհացման միջոցները: Այդ պատճառով կրոնը թե այս աշխարհում և թե հավիտենականության մեջ մարդու զարգացման միջոց է ծառայում:

Իրանի իսլամական հեղափոխությունից անցած չորս տասնամյակներում կրոնը նաև ուշագրավ դերակատարություն է ունեցել իրանական հասարակության գիտական առաջընթացում: Հեղափոխության հաղթանակից հետո Իրանը շարժվել է դեպի տարածաշրջանում ու աշխարհում գիտության վավերական կենտրոն դառնալու կողմը: Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է. «Գիտության հարցում մեր վագոնը չպիտի միացնենք արևմուտքի շոգեքարշին»: Մասնավորապես միջուկային, նանոտեխնոլոգիայի, ցողունային բջիջների ու բժշկության ոլորտներում Իրանի գիտական առաջադիմությունն արձանագրվեց այն պայմաններում, երբ Իրանը գտնվում է շրջափակման պայմաններում, բայց Ղուրանի ուսուցումները և Աստծո հանդեպ հավատքն իրանցի երիտասարդների մոտ ամրապնդեցին գիտական զարգացման ու առաջադիմության նվաճման վճռականությունը:

Միևնույն ժամանակ կրոնը հեղափոխությունից հետո Իրանի ժողովրդի հասարակական կյանքում ու հարաբերություններում բարոյականության ամրապնդման պատճառ է դարձել: Աշուրայի ու Արբայինի նման կրոնական հանդիսություններին ու շքերթներին , նաև ամեն շաբաթ Իրանի տարբեր մզկիթներում կազմակերպվող ուրբաթօրյա աղոթքին իրանցիների մասնակցությունը ոչ միայն ազգային միասնականության ու հասարակական կապիտալի աճի պատճառ է դարձել, այլև վկայում է այն մասին, որ Իրանի ժողովուրդը հեղափոխությունից հետո նյութական առաջադիմության ուղղությամբ ընթանալուն զուգահեռ նաև նկատի է ունեցել հոգևոր կյանքն ու բարոյականությունը:

 

 

Jul 29, 2018 20:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ