ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս համալսարանների դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ արդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ պետք է մուտք գործեն համալսարանականները:

  Խոսելով նավթի արտահանման ոլորտում  արտասահմանյան զարգացած ընկերությունների տեխնոլոգիայի կիրառման մասին, մեծարգո առաջնորդն ասել է. «Երբ պարտավոր ենք լինում պայմանագիր կնքել արտասահմանյան ընկերությունների հետ, նրանք մեզ պարտադրում են իրենց կամքը»: Այաթոլլահ Խամենեին խոսելով ուրանի 20 տոկոս հարստացման Իրանի հնարավորության մասին, ասել է. «Դա դրսևորեց մեր երիտասարդ գիտնականների ուժն ու կարողությունները»: «Այն ժամանակաշրջանում, երբ 20 տոկոս հարստացած ուրանը վաճառելու համար մեզ առաջարկում էին որոշ նախապայմաններ, իսկ որոշ պաշտոնյաներ մտադիր էին որոշակի արտոնություններ տալ ուրիշներին, մեր երիտասարդները կարողացան 20 տոկոս հարստացված ուրան ստանալ և ողջ աշխարհը տեսավ, որ մենք ոչ ԱՄՆ-ի, ոչ Ֆրանսիայի և ոչ էլ Ռուսաստանի ուրանի կարիքը չունենք». ասել է նա և հավելել. «Ինչու  նավթի արտանաման համար չօգտվենք այս ներուժից»:

 

Իրանն ունի գազի խոշոր պաշարներ, որոնք կարելի է վերածել նավթամթերքի, ինչը հնարավորություն կտա մեծացնել երկրի ՀՆԱ-ն: Այսօր մասնագետ կապալառուներն այս ոլորտում աշխատում են և նավթի, գազի ու նավթամթերքի արտադրությունը ներքին ու արտաքին շուկա է արտահանվում հենց այդ մասնագետների ջանքերի շնորհիվ: Այն ընթացքը, որն անցել է Իրանը վերջին երկու տասնամյակի ընթացքում, ճանապարհային քարտեզ է, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել կախվածությունն այլ երկրներից և հասնել ինքնաբավության: Նավթարդյունաբերության տարբեր ոլորտի արդադրողները այժմ հնարավորություն ունեն արտադրել այն ապրանքները, որ անհրաժեշտ են երկրին: Ներկա դրությամբ 300 գազային տուրբին 25-500 մեգավատ հզորությամբ աշխատում են այն տարածքներում, որտեղ կա նավթ: Անցած տարիների ընթացքում այդ սարքավորումները պահպանելու համար երկիրը կանգնած էր բազմաթիվ դժվարությունների առջև: Մոտ 20 տարի առաջ Իրանում ներկայացվեց այդ տուրբինների արտադրության հարցը և երկիրը կարողացավ այս ոլորտում հաջողություններ արձանագրել: Նավթարդյունաբերության ոլորտի սարքավորումների արտադրության միության նախագահ Ռեզա Փադիդարի ասելով. «Անցած 10 տարիների ընթացքում Իրանին հաջողվեց բարձրացնել իր հնարավորությունները, իսկ գազային տուրբինների արտադրությունը դրա վառ ապացույցն էր»: Ներկա դրությամբ 700 ընկերություն աշխատում է  այս ոլորտում: Այդ ընկերությունները, հենվելով  ներքին ուժի վրա, կարող են ապահովել երկրի կարիքները: Անցած ճանապարհը ցույց է տալիս, որ եթե գոյություն ունենա նպատակասլացություն , որը հիմնված է ինքնավստահության վրա, կարելի է դուրս գալ տնտեսական ճգնաժամից և գրանցել տնտեսական աճ, հաղթարհարել հատկապես նավթի ու գազի եկամուտներից կախվածությունը, ինչպես նաև զարգացնել տնտեսության մյուս ոլորտներն ու զարկ տալ ազգային արտարդությանը: Բնական է, որ միայն  նավթի ոլորտում տնտեսական աճը բավարար չէ, քանի որ նավթը չի կարող ազգային տնտեսության համար ամուր հենակետ լինել: Դրանից բացի, նավթարդյունաբերությունը սրանից առաջ արտաքին գործոններից ամենակախված արդյունաբերությունն էր: Իսկ պատժամիջոցներն ու նավթի շուկայի ցնցումները, քաղաքական գործոններն ու այս ոլորտի անապահովությունը մեծապես ազդում են այս ոլորտի վրա: Ուստի պետք է քայլ կատարել նավթարդյունաբերության ոլորտի սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար և նավթարդյունաբերությունը վերածել մի հենքի` ազգային արտադրությունը և դիմադրողական տնտեսության ենթակառուցվածքներն ամրապնդելու համար:   

 

Գազային տուրբինները նավթարդյունաբերության կարևորագույն սարքավորումներից են: 4500 ձիաուժ հզորությամբ տուրբինները, որոնք նախագծվել և արտադրվել են «Միջին Արևելք»  մեքենաշինական ընկերությունում: Սա շատ բարդ սարքավորում է և դրա արտադրությունն Իրանում ապացուցում է, որ երկկիրը կարող է արտադրել բարդ սարքավորումներ: Solar Sentar տուրբինը բաղկացած է 600 տարբեր տեսակի սրաքավորումներից և ընդհանուր առմամբ այս տուրբինում օգտագորվել են 18 տարբեր տեխնոլոգիաներ:

Այսօր նավթարդյունաբերությունը լուրջ քայլեր է կատարում դիմադրողական տնտեսության և իրանական ապրանք արտադրելու ուղղությամբ և կարողանում է նախագծել ու արտադրել տարբեր տեսակի սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են նավթ արտահանող ընկերություններին, գազի ազգային ընկերության նախագծերում, խողովակաշարերում, նավթային ենթակառուցվածքներում, նավթամթերքի արդյունաբերության ոլորտում և նավթազտարաններում:

Նավթարդյունաբերության գիտահենք բաժինները համարվում են երկրի տնտեսության ամենակարևոր ուղղությաններից մեկը, որ ներառվել են երկրի զարգացման վեցերորդ ծրագրում: Քանի որ Իրանի նավթարդյունաբերությունն ունի 100 տարվա պատմություն, այս ոլորտում նույնպես տեղական գիտությունն ունի փորձ: Իրանի նավթի նախարարությունը լուրջ քայլեր է կատարում այս ուղղությամբ և փորձում օրեցօր զարգացնել այդ սարքավորումների որակը, դրանք համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին, հատկապես նավթի IPS և գազի IGS արդյունաբերության մեջ: Հենց այս պատճառով էլ այսօր Իրանում նավթարդյունաբերության նպատակն է  գրանցել աճ` տեղական գիտական մտքի ու մասնագիտական ուժի վրա, մրցունակ դարձնելով այս ոլորտը համաշխարհային մասշտաբով: Այսօր խիստ կարևոր է տնտեսության աճի համար զարգացնել նավթի ու գազի ոլորտները: Սակայն այդ զարգացումը պետք է լինի գիտահենք, ինչն անվերջանալի ճանապարհ է: Հենց այս պատճառով էլ Իրանը բռնել է զարգացման ուղին և չի բավարարվում միայն այն նվաճումներով, որ ձեռք է բերել այսօր:   

 

Պիտակ

Jul 29, 2018 20:23 Asia/Yerevan
Մեկնաբանություններ