• Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց (8)

Իսլամական հեղափոխությունից անցնում է 40 տարի: Այս տարիներն Իրանի ժողովրդի համար եղել են կարևոր շրջան, որովհետև ժողովուրդը անցել է մեծ փորձությունների միջով և ունեցել մեծ ձեռքբերումներ:

 

  Անցած 4 տասնամյակների ընթացքում, Արևմուտքը ձեռնարկել է բազմաթիվ քայլեր` Իրանի իսլամական համակարգը տապալելու նպատակով: Այդ սադրանքներից էր Իրաքի բաասական վարչակարգի կողմից Իրանին պարտադրված պատերազմը, որը հաջողություն չունեցավ Իրանի ժողովրդի ու ԶՈՒ հերոսական պաշտպանության շնորհիվ: Իրանին պարտադրված պատերազմը մի փորձություն էր, որպեսզի Իրանի ժողովուրդը պաշտապանական ոլորտում առաջ գնալու համար քայլեր ձեռնարկի: Իրանի իսլամական խորհրդարանի նախագծման և օդուժի կազմակերպությունում իսլամական խորհրդարանի հարցերով տեղակալ Մուհամմադ Ռեզա Քարիմին ասում է. “Իրան-Իրաք ութամյա պատերազմը բազմաթիվ անփոխարինելի կորուստներով հանդերձ, և տնտեսական և քաղաքական և ռազմական ոլորտներում, հարմար առիթ ստեղծեց, որպեսզի Իրանը կարողանա մեկ անգամ ևս իր պաշտպանական կառույցը փորձության ենթարկել, որպեսզի հզորացնի իր ռազմական ուժը”:

Իրանի ջրային սահմանը կազմում է 2 հազար կիլոմետր: Դա այն դեպքում, երբ ազատ ջրերում ու Իրանի հարավային ջրանցքներում ներկա են արտատարածաշրջանային ուժեր: Հենց այդ հանգամանքն էլ ստիպում է  Իրանին, ավելի հզորացնել իր պաշտպանական ուժը ծովում, ցամաքում և օդում և միևնույն ժամանակ կարողանալ դիմագրավել սպառնալիքներին, ժամանակակից գիտություններին ու տեխնոլոգիաներին համընթաց:

 

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ իր ելույթներում նշել է, որ դրանք շատ կարևոր են երկրի զարգացման համար: Նրա ասելով, երկրի սպառնալիքների միակ գործոնը պաշտպանական ու ռազմական ուժն է և թշնամիների մոտ Իրանի նկատմամբ վախ ու սարսափ տարածելը: Այաթոլլահ Խամենեին, մշտապես կարևորելով թշնամիների նկատմամբ զգոնությունը, նշել է. «Ամերիկացիները պնդում են, որ մենք իրենց հետ բանակցենք  Ասիայի տարածաշրջանային հարցերի, հատկապես Եմենի, Սիրիայի, Լիբանանի ու Իրաքի վերաբերյալ: Նրանց հիմնական նպատակն է  կանխել  ԻԻՀ ներկայությունն այդ տարածաշրջանում, քանի որ դա համարվում է  ԱՄՆ-ի պարտությունների պատճառը»: Անդրադառնալով ամերիկացիների ու այլ թշնամիների բանակցային սադրանքներին, նա նշել է. «Բանականությունը ստիպում է մեզ բացարձակ անվստահություն  տածել նրանց նկատմամբ, ովքեր բացարձակ թշնամական գործողություններ են ձեռնարկում մեր դեմ”: Խոսելով այն մասին, որ ԻԻՀ ներկա ժամանակաշրջանը Իրանի ուժի ու արժանապատվության ժամանակաշրջան է, նա նշել է. Իսլամական համակարգի դեմ հարձակումների պատճառն այդ համակարգի օրեցոր զարգացող ուժի նկատմամբ վախն է“:

Ամերիկացի հանրահայտ տեսաբան Նոամ Չամսկին այս կապակցությամբ նշում է. “ԱՄՆ-ն Իրանին համարում է  խաղաղությանն ուղղված ամենամեծ սպառնալիքը: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ինքն է  հանդիսանում համաշխարհային խաղաղությանն ուղղված սպառնալիք”:

ԻԻՀ այնպիսի պայմաններում է նշում իր քառասնամյա տարեդարձը, երբ համարվում  է ամենահզոր, ամենաազդեցիկ  ռազմական ու քաղաքական կառույցը տարածաշրջանում: ԻԻՀ ազդեցիկ դերակատարություն ունի ճգնաժամը կառավարելու գործում, ինչը նշանակում է, որ երկրի ԶՈՒ-երը պատրաստված են: Իրանի պաշտպանական դոկտրինայի համաձայն, երկիրը դեմ է ցանկացած ոտնձգության, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման: Իրանի համար կարևոր է նաև պաշտպանել բռնության ենթարկված ժողովրդին ու լինել ագրեսորի դերում: Հենց այս հիման վրա, Իրանի ռազմական ուժի ամենակարևոր առանձնահատկություններից է նրա կանխարգելելու կարողությունը: Իրանի ժողովրդի ուժը, որի մի մասը դրսևորվում է  իր զինված ուժերում, անհերքելի իրականություն է:

Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի գլխավոր հրամանատար Մուհամմադալի Ջաֆարին Իրանի հրթիռային կարողության մասին ասում է. «ԻԻՀ գիտականորեն ունի հնարավորություն` իր հրթիռային ուժը մեծացնելու համար: Սակայն այսօր Իրանի քաղաքանությունը դա չի պահանջում»: Նրա ասելով. «Իրանական  հրթիռների 2000 կմ-ի հասնող հեռահարության սահմաններում գտնվում են թշնամիների ռազմավարական նպատակակետերը: Եվ հենց սա էլ ապահովում է  ԻԻՀ անվտանգությունը»:

Իրանը շարունակում է  ինքնաբավ լինել ռազմական ոլորտում, զարգացնեով իր ԶՈՒ-երի սպառազինական ուժը: Եվ հենց դա օգնում է, որպեսզի Իրանը նոր առաջխաղացումներ գրանցի պաշտպանական ոլորտում: Վերջին տարիների ընթացքում Իրանը կանգնել է բազմաթիվ սարդանքների դեմ և պարտադրված փորձառությունից դաս քաղելով, կարողացել է զինվել անհրաժեշտ սպառազինությամբ և մեծացնել իր պաշտպանական ուժը:

 

CIA-ի նախկին ղեկավար Մայք Պոմեպեոն, որը ներկայումս Սպիտակ տան անվտանգության հարցրով խորհրդականն է, ասում է. “Իրանն այն հզոր երկիրն է, որ մեծացրել է տարածաշրջանում իր ազդեցությունը: Իրանին դիմագրավել համարյա անկարելի է”: Իրանի զարգացումները պատճառ են դարձել, որ գերտերությունները վերանայեն Իրանի նկատմամբ իրենց թշնամական քաղաքականությունները: Այս ցուցանիշների համաձայն, կարելի է  ասել, որ ԻԻՀ որպես մի համակարգ, որը հենված է իսլամական արժեքների վրա և որի հիմքն Իրանի ժողովրդի ուժն է, բազմաթիվ դժվարություններից անցնելով, սպառնալիքները վերածել է դժվարությունների` հանուն իր ուժի ու զարգացման:

Այժմ ԻԻՀ նշում է  իր քառասնամյակը և այսօր առավել քան երբևէ հզոր է  տարբեր ոլորտներում:  Իսլամական հեղափոխության առաջնորդի հայտարարությունները շատ կարևոր են հենց ԶՈՒ պաշտպանական ուժը զարգացնելու ուղղությամբ: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, վերջերս Թեհրանի Իմամ Ալիի անվան սպայական համալսարանում ունեցած ելույթում, խոսելով այն մասին, որ գերտեությունների կռիվն այսօր նրա համար է, թե ինչու է Իրանի ուժը տարածվել տարածաշրջանում, նա ասել է.”Սա իսլամական հանրապետության ուժն է: Այն, ինչը մենք համարում ենք ազգային հզորության կարևոր տարր: Իսկ սա,  թշնամիների տեսակետից, խանգարող գործոն է  և հենց դրա դեմ էլ  պայքարում են: Թշանամին դեմ է  տարբեր ժողովուրդների շրջանում ԻԻՀ ուժի տարածմանը: Նրանք դեմ են մեր պաշտպանական ու ռազմական ուժին: Եվ դեմ են նաև այն ամենին, ինչն Իրանի ազգային հզորության ու ուժի գործոն է”:

ԻԻՀ երբեք չի փորձել լարվածություն մտցնել տարածաշրջանում ու դեմ է  ռազմական բախումներին: Սակայն ցույց է տվել թշնամիներին ու ագրեսոր ուժերին, որ յուրաքանչյուր ժամանակ, եթե լինի անհրաժեշտություն, կարող է դիմագրավել ցանկացած սադրանքի: Իրանն ապացուցել է, որ իր պաշտպանական կարողությունն ու ուժը բարձրացնելու համար, ոչ մեկից թույլտվություն չի ստանում:

  

 

Jul 29, 2018 20:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ