Իրանի նավթարդյունաբերության վրա Բրիտանիայի գաղութարարության ներազդեցությունը երկար տարիներ շարունակվում էր: Այս ընթացքի շարունակվելը արգելք էր հանդիսանում նրան, որ ներքին պոտենցիալների շահագործման և նավթարդյունաբերության բնագավառում փորձագետներից օգտվելու համար հնարավորություն ստեղծվի:

Իրականության մեջ այս արդյունաբերության ընթացքը շուրջ մեկ դար չէր համապատասխանում Իրանի ազգային շահերին և այս արդյունաբերության ընդլայնումը միայն սահմանափակված էր մնում արտասահմանյան տեխնոլոգիայի ու մարդուժի օգտագործմամբ անմշակ նավթի արտահանման ու վաճառքի ծավալների մեծացմամբ:

Այս կախվածության բացասական հետևանքները հանգեցրին նավթային քաղաքականությունների անէֆեկտիվությանը: Այս թուլությունը հատկապես առավել խիստ տեսք ստացավ նավթային պաշարների ընդլայնման ու շահագործման բաժնում: Նավթի արտադրության աղբյուրների ընդլայնումը որպես ազգային հարստության մի բաժին նկատի առնելով էներգիայի համաշխարհային շուկայի հեռանկարը պիտի երաշխավորի ապագա սերունդների շահերի ապահովումը:

Մի քանի տասնամյակ շարունակ Իրանում նավթարդյունաբերության ընթացքը շատ հեռու էր այս նպատակից: Սահմանափակությունների պարտադրման նման ազդակներ պատճառ դարձան, որ տեխնոլոգիայի փոխանցման, ընդլայնման ու տեղայնացման գործընթացն իրականություն չդառնա:

Այս արդյունաբերության հետ կապված փաստերը վկայում են, որ նավթի հայտնաբերման, արտահանման և նավթամշակման պես զգայուն բաժիններում տեխնոլոգիայի փոխադրումը բացառապես եղել է արտասահմանյան ընկերությունների մենաշնորհը:

Իհարկե այս պատմական փաստում դերակատար են եղել նաև քաղաքական ու մշակութային ազդակներ ու բաղադրիչներ: Ոմանք այն համոզման են, որ տեխնոլոգիայի ընդլայնումն ու փոխադրումը նավթարդյունաբերության բնագավառից դուրս գտնվող մի թեմա է: Քանի որ նավթարդյունաբերության տնօրինության գլխավոր նպատակն է վերահսկել նավթային պաշարները և արտադրության ծավալների մեծացմամբ առավելագույնի հասցնել պաշարների տնտեսական արժեքը: Հետևաբար այս նպատակի իրագործման համար երկրում նավթային սարքավորումների արտադրման համար ծրագրավորում կատարելու փոխարեն ամենալավ ու հարմար սարքավորումները պիտի գնել միջազգային շուկաներից:

Նկատի առնելով նավթային գործողություններում առկա չափազանց մեծ վտանգը տրամաբանական կերպով երկրում արտադրված նավթային սարքավորումների բարձր որակն ու ստանդարտը երկրի նավթարդյունաբերության մեջ այդ սարքավորումների հաջող մարքեթինգի հիմնական չափանիշներից են համարվում:

Հետևաբար նավթարդյունաբերության ոլորտում հիմնարար գիտությունների աճի ուղղությամբ շարժումը հենց սկզբից լուրջ մարտահրավերներ է դիմագրավել և դա ի տես այն բանի, որ այս արդյունաբերության մեջ օրվա գիտության տիրանալը մեծ նշանակություն ունի: Իրականության մեջ պատճառներից մեկը, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցների գործադրման ընթացքում այս արդյունաբերությունը թիրախում հայտնվեց արտասահմանյան ընկերություններից այս արդյունաբերության խիստ կախվածությունն էր: Այս կախվածությունը նավթի արդյունաբերությունը խոցելի է դարձրել: Նրանք գիտեին, որ այս արդյունաբերությունն առանց արտաքին հենարանի չի կարող կանգնել իր ոտքերի վրա:

Այս հարցի նշանակության պատճառով իսլամական հեղափոխության հաղթանակով այս արդյունաբերության ճակատագիրն ու ընթացքն էլ փոփոխություն կրեց:

Այս հիման վրա կատարված ծրագրավորմամբ ներքին հնարավորությունների շահագործման նպատակով ջիհադական շարժում սկսվեց: Այս ուղղությամբ շարժումը սկսվեց փոքր մասեր արտադրելով և սարքավորումների շահագործումը կառավարելով: Այս շարժումն սկզբում ծանր ու բարդ էր և նախագծերի իրագործման հարցում բարդություններ էին լինում, որոնք ձգձգում էին աշխատանքը: Բայց նավթարդյունաբերության պաշտոնյաներն ու փորձագետները գիտեին, որ միայն հնարամտությամբ ու ստեղծարարությամբ և «կարողանալու» սկզբունքին հավատալով կարող են հաջողությամբ թիկունքում թողնել այս քննությունը:

Այս մեծ շարժումը սկսվեց այն գաղափարով, որ արտաքին ներդրումները պիտի զուգակցված լինեն հատկապես տեխնոլոգիայի փոխանցմամբ: Այս նախագիծը միջազգային նավթային ընկերությունների հետ պայմանագրերում լրջորեն գործադրվեց: Այնպես որ հայտնաբերման, ընդլայնման ու արտադրման բոլոր պայմանագրերում ընդգծվեց տեխնոլոգիայի փոխադրման անհրաժեշտությունը: Այդուհանդերձ տեխնոլոգիայի մակարդակի բարձրացման նպատակով ներքին պոտենցիալների ընդլայնումը միայն արտասահմանյան նավթային ընկերությունների հետ կնքված նավթային պայմանագրերով չէ, որ կարող է հնարավոր դառնալ:

Նավթային ընկերությունները տրամաբանորեն ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց շահն ու ապահովել իրենց բաժնետերերի շահերը և նավթի ազգային ընկերություններն էլ նավթային պաշարներ ունեցող երկրները ներկայացնելով բյուջեին և պետական ծրագրերին անհրաժեշտ արտարժույթն ապահովելու նպատակով ընդհանրապես ցանկանում են առավելագույնի հասցնել անմշակ նավթի վաճառքից գոյացող եկամուտները: Նման գործընթացում տեխնոլոգիայի փոխանցումը նավթային պայմանագրերում որևէ հիմնական տեղ չի զբաղեցնում: Քանի որ նավթային պայմանագրերի գլխավոր առանցքը հայտնաբերման, ընդլայնման ու արտադրման ոլորտում ներդրման որպիսությունը և արտադրված նավթից կամ նավթային գործողություններից յուրաքանչյուր կողմի շահաբաժնի հստակեցումն է: Իհարկե եթե նավթային ընկերությունները նավթային պայմանագրերում տեխնոլոգիայի փոխանցումից որևէ շահ ստանալու հնարավորություն ունենան անկասկած դա կընդառաջեն, բայց այն ինչը որ անուշադրության է  մատնվել նավթային պայմանագրերի շրջագծում տեխնոլոգիայի փոխանցման ու ընդլայնման ռազմավարության արդյունավետության համար անհրաժեշտ պայմաններն են: Այս պատճառով նավթի ազգային ընկերության գերակայությունը նավթային պաշարներից ներկա և ապագա սերունդների շահերի ապահովման օպտիմալացումն է:

Այս հիման վրա տեխնիկական գիտության մակարդակի բարձրացման և տեխնոլոգիայի փոխանցման ու ընդլայնման մեջ կարևոր ու հիմնական նպատակներից մեկը արտադրությունը և դրան զուգահեռ հավելյալ արժեքի հավելումն է: Այս հավելյալ արժեքի մի մասը գոյանում է տեխնոլոգիայի փոխանցմամբ:

Այս պարագաների ճիշտ գործադրման անհրաժեշտ պայմանը տեխնոլոգիայի ներգրավման, տեղայնացման ու ընդլայնման համար գիտական ու տեխնիկական տարողության գոյությունն է:

Հետևաբար նավթարդյունաբերության մեջ տեխնոլոգիայի փոխանցման ու ընդլայնման համար ընդգծված նախագիծը հիմնված է երկու գլխավոր ռազմավարության վրա:

Առաջին՝  նավթարդյունաբերությանն անհրաժեշտ սարքավորումների ներքին արտադրության ընդլայնումը և արտաքին գնումների ծավալը կրճատելու և դրանք ներքին արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ նավթի նախարարությանը խրախուսելն է:

Դիմադրողական տնտեսության ռազմավարությունը նավթի նախարարությանը պարտադրել է հարգել տնտեսական շահերը: Այս շրջագծում երկրի տնտեսական շահերից մեկը կայանում է նրա մեջ, որ նավթարդյունաբերության հանդեպ հայացքը անմշակ նավթ արտադրողից ու վաճառողից փոխվի երկրի արդյունաբերական ընդլայնման շարժիչի:

Այս դիտանկյունից նավթի համար անհրաժեշտ սարքավորումների արտադրման հարակից արդյունաբերության ընդլայնման հարցում նավթի նախարարությունը ծանր պատասխանատվություն է կրում:

Նավթարդյունաբերությանն անհրաժեշտ սարքավորումներ արտադրող արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ երկրորդ ռազմավարությունն այս արտադրանքների որակի գնահատումը և ստանդարտացումը և այս պահին կամ ապագայում ներքին արտադրության հնարավորությունների գնահատումն է:

Այս ռազմավարությունը համապատասխանում է տեխնիկական հմտություններ ձեռքբերելու համար հարմար կարողությունների և հիմնարար գիտության ներգրավման համար անհրաժեշտ քայլերին, որպեսզի հնարավոր լինի նավթարդյունաբերությանն անհրաժեշտ սարքերի ներքին արտադրության համար տեխնոլոգիական նորարարությունների ճանապարով քայլ վերցնել:

Տեխնոլոգիայի փոխանցման հարցում չի կարելի անտեսել գործադիր և կապալառու ընկերությունների տեխնիկական կարողությունները միևնույն ժամանակ տեխնոլոգիայի փոխանցումն ու ընդլայնումն ի վերջո  պահանջում է հիմնարար ու կիրառական գիտությունների համագործակցությունը:

Այլ երկրներում նավթարդյունաբերության ոլորտում փորձը ցույց է տալիս, որ այս արդյունաբերության մեջ տեխնոլոգիայի փոխանցումն ու ընդլայնումը պիտի համադրվի այդ արդյունաբերություններում գիտական ու տեխնոլոգիական ընդլայնման հետ:

Շուրջ մեկ դար նավթային սարքավորումների գնմանն ունեցած կախվածությունը, նաև արտասահմանյան նավթային ընկերությունների տեխնիկական ու վարչական աջակցությանն ունեցած կախվածությունը և շատ պարագաներում նման կախվածության պատրանքը մինչև մի քանի տարի առաջ ստեղծել էր այնպիսի պայմաններ, որոնք որպես  ազգային տնտեսության աճի գլխավոր շարժիչներից մեկը արգելում էին նավթի հսկա արդյունաբերության մեջ լուրջ տեղաշարժը: Սակայն այսօր այս համոզումն ապացուցված է, որ նավթարդյունաբերության մեջ տեխնոլոգիական ընդլայնումը հնարավոր է և այս մեծ շարժումը երկրի արդյունաբերական այլ բաժիններում տեխնոլոգիայի մակարդակի բարձրացման պատճառ է դառնում:

Այս կապակցությամբ հիշյալ ռազմավարության մեջ ընդգծվել է համալսարանների և գիտա-հետազոտական կենտրոնների համագործակցությամբ և համաշխարհային ստանդարտները հարգելով գիտահեն և տեխնոլոգիայի ու հետազոտության բնագավառում աշխատող ընկերությունների դերակատարությունը:

Անցյալում միջազգային նավթային ընկերություններն իրենց մենաշնորհն էին համարում գերադաս բաժնի հետ կապված տեխնիկական ծառայությունների և տեխնոլոգիական ընդլայնման բոլոր փուլերը և դրա արդյունքում տեխնիկական գիտությունը նավթային զարգացող երկրներ փոխադրելու որևէ հակում չէին ցուցաբերում: Այսօր պայմանները փոխվել են և հնարավոր է նավթային պայմանագրերը մշակել այնպես, որ տեխնոլոգիայի փոխանցման ու ընդլայնման համար միջազգային նավթային ընկերությունների հետ համագործակցության հարմար միջավայր ստեղծվի, պայմանով որ երկրում ներգրավման համար տարողություն գոյություն ունենա:

Բարեբախտաբար տեխնոլոգիական ընդլայնման բնագավառում հաջողած ընկերություններն ու հաստատություններն այս պահին համաշխարհային մասշտաբներով շահագործման են հանձնել եղած պոտենցիալները:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ նկատի առնելով նավթարդյունաբերության հնարավորությունները, մասնավորապես նավթային պաշարների վիճակը և  արտահանման պոտենցիալ թողունակությունը և էներգիայի ապահովման ոլորտում Իրանի դիրքը  առաջնակարգ տեխնոլոգիաների ներգրավման համար նավթային պայմանագրերի շրջագծում տեխնիկական ու գիտական պոտենցիալների ստեղծումը պատրանք չի համարվում:

Նավթարդյունաբերության նպատակները կարելի է ապագա տասնամյակների համար կանխատեսել և դա ընդլայնել մինչև հեռանկարային ծրագրի ուրվագծած հորիզոնները և հստակեցնելով հիշյալ նպատակների իրագործման համար առաջնակարգ տեխնոլոգիաներին այս արդյունաբերության ունեցած կարիքները ներքին արտադրության հովանավորման և դիմադրողական տնտեսության ուղղությամբ մեծ քայլեր կատարել:

 

 

 

Պիտակ

Aug 07, 2018 16:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ