Այսօրվա առաջադեմ, բարդ ու խճճված աշխարհում, յուրաքանչյուր երկրի անկախության ու հզորության մակարդակը չափելու ցուցանիշներից մեկը այդ երկրի գիտական կարողություններն են:Այս հաղորդման ընթացքում շարունակելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի հետ կապված թեմաների շարանը, քննարկելու ենք գիտության ոլորտում Իրանի կարողությունները:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և հատկապես անցնող երկու տասնամյակների ընթացքում ժամանակակից գիտության ոլորտում Իրանն արագ տեմպերով է զարգանում ու առաջադիմում: Այս առումով լուրջ ներդրումեր են կատարվել ռազմավարական տեխնոլոգիաների ինչպես ցողունային բջիջների, նոր էներգիաների, կենսատեխնոլոգիայի, միկրո էլեկտրոնիկայի, ավիատիեզերական, նանոտեխնոլոգիայի, իրանական ավանդական բժշկության, դեղաբույսերի և այլ գիտությունների ոլորտներում, որոնք խթանել են Իրանի զարգացումն ու առաջադիմությունը և այսօր մեծ թվով գիտությունների բնագավառներում Իրանն աշխարհի մյուս երկրներից ավելի բարձր տեղում է կանգնած:

2000թ.երբ մեկնարկեց զարգացման 3-րդ ծրագրի գործադրումը,Իրանը ներքաշվեց գիտության, տեխնոլոգիայի ու նորարարության ընդլայնման 2-րդ ալիքի մեջ: Այդ շրջանակներում շարունակական ջանքեր են տարվել դպրոցների, համալսարանների, լաբորատորիաների, գիտության եւ տեխնոլոգիաների պուրակների ու զարգացման կենտրոնների նման ենթակառույցների ընդլայնման ոլորտներում: Այնպես որ 2016թ. Իրանում գիտության և տեխնոլոգիաների պուրակների թիվը հասել է 39-ի մինչդեռ 2002թ. Իրանում գրանցված է եղել միայն 1-ը:

Այս թռիչքները և գիտական ոլորտում առաջադիմությունները վկայում են այն մասին, որ ընդլայնման ու զարգացման ոլորտում Իրանը ունի մեծ ներուժ:

«Նեյչր ինդեքս» հաստատության կողմից 2018թ. հունվարի 24-ին հրապարակված վերջին զեկույցի համաձայն անցած տասնամյակի ընթացքում աշխարհի մյուս երկրների համեմատությամբ տարեկան 22 տոկոս աճի ցուցանիշով Իրանը ամենամեծ գիտական թռիչքն է ունեցել տեխնիկական-ճարտարագիտական գիտությունների ոլորտում և այս ոլորտում զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում:

Իսլամական աշխարհի գիտությունների վավերագրական կայքի ղեկավար Դոկտոր Դեհղանին այս կապակցությամբ ասում է.«Իսլամական հեղափոխությունը Իրանում հասարակական մեծ թվոով փոփոխությունների սկիզբ է եղել»:

Վավերագրական բազայի տվյալների համաձայն Իրանում գիտության արտադրությունը առաջադիմել է շատ արագ տեմպերով: Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո գրանցված շուրջ 500 փաստաթղթերը այժմ կազմում են շուրջ 47 հազար փաստաթուղթ: Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբում Իրանը 0.095 տոկոս գիտության արտադրության չափաբաժնով աշխարհում զբաղեցնում էր 43-րդ տեղը, իսկ այսօր գիտության արտադրության ոլորտում մասնակցության 1.9 տոկոս չափաբաժնով հայտնվել է աշխարհի 16-րդ հորիզոնականում:

Միջին Արևելքի հարցերի ռուս փորձագետ Անդրեյ Յեֆստրատովը անդրադառնալով վերջին տարիների ընթացքում ԻԻՀ-ի ձեռքբերումներին ու տեխնոլոգիաների ոլորտում առաջադիմությանը, ասում է.«Գիտական ձեռքբերումների առումով Իրանը առաջատար դիրք է զբաղեցնում իսլամական աշխարհում»:

Նույնպես անդրադառնալով իրանցի գիտնականների կողմից արտերկրում ջերմային միջուկային էներգիայի ծավալուն նախագծերի իրականացմանը Յեֆստրատովը գրում է.«Այս առաջադիմությունները ցույց են տալիս, որ իրանցի գիտնականները գիտական բազում ոլորտներում առաջատար դիրքերում են»:

Գիտության տարբեր բնագավառներում այս թռիչքներն ու զարգացումները վկայում են այն մասին, որ Իրանում զարգացման ու առաջադիմության մեծ ներուժ գոյություն ունի:

Ներկայումս Իրանում շուրջ 100 հետազոտական կենտրոններ գործունեություն են ծավալում ցողունային բջիջների, լյարդային բջիջների արտադրությամբ, աճառային հյուսվածքների արտադրությամբ, ոսկրային անկանոնությունների ու ոսկրային քաղցկեղի բուժմամբ: Ռոյանի հետազոտական կենտրոնն էլ աշխարհում հայտնի գիտական կենտրոններից մեկն է և կարևոր ձեռքբերումներ է ունեցել բեղմնավորման օգնական տեխնոլոգիաների,սաղմնային ցողունային բջիջներն, տեսողության վերականգնման , արհեստական շնչափողի արտադրման առումով: Նույնպս անդամների պաատվաստման առումով Իրանը գտնվում է աշխարհի առաջին տասնյակում: Իրանում ակտիվ գործունեություն են ծավալում սրտի, երիկամների, լյարդի, ոսկրածուծի, թոքերի ու այլ անդամների պատվաստման ավելի քան 80 կենտրոններ:

Այս կապակցությամբ մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Դոկտոր Թողիֆին ասում է.«Հետազոտական ենթակառույցների առումով Իրանը առաջընթաց է ունեցել և գիտության արտադրության առումով տարածաշրջանի առաջին երկիրն է և աշխարհում էլ դասվում է ամենաշատ գիտական աճ ունեցող երկրների շարքում:

Վերջին տարիների ընթացքում՝ միջուկային էներգիայի, նանոտեխնոլոգիայի, ավիատիեզերական ու արբանյակների արձակման բնագավառներում առաջադիմություններն էլ Իրանի գիտական ու հետազոտական հաջողություններից են համարվում:

Իրանը աշխարհում 9-րդ երկիրն է, որ կարողացել է արբանյակ ուղարկել տիեզերք: Այս կարևոր ձեռքբերումը կատարվեց ավիատիեզերական կազմակերպության գործունեության առաջին տասնամյակի ընթացքում, ինչը խոսում է իրանցի մասնագետների ու գիտնականների հզորության մասին:

Իրանում զուգահեռաբար տեղի են ունեցել գիտությունների տեղայնացումը, գիտական բնագավառներում շարունակական զարգացումը և գիտական զարգացման ոլորտում մեծ ներուժի օգտագործումը:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի կազմակերպության հաղորդման համաձայն, վերջին տասնամյակների ընթացքում Իրանը մեծ ջանքեր է գործադրել ուսուցման զարգացման, հատկապես հիմնարար և ճարտարագիտական ու տեխնոլոգիական գիտությունների ու դրա հետ առնչվող այլ բնագավառներում:

Այս ընթացքում Իրանում գիտության արտադրությունն ու գրանցված փաստաթղթերը 90 անգամ աճել են և միջազգային մասշտաբով Իրանի գիտության արտադրությունը 20 անգամ է աճել:

Այս ուղղությամբ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում Իրանի մեծարգո առաջնորդի կողմից հրահանգված խոշոր քաղաքականությունները ուշադրության են արժանացնում անհրաժեշտ առանցքներ: Դրանց թվում են աշխարհում գիտական եւ տեխնոլոգիական հեղինակության ձեռքբերումը, գիտական  դիվանագիտության հզորացումը և աշխարհի հետ գիտական համագործակցությունը և իսլամական արժեքների պահպանմամբ գիտության փոխակերպումը հարստության ու հզորության:

Այժմ կարող ենք հավակնել, որ իրականացել է իսլամական հեղափոխության կարգախոսներից համարվող ինքնահավատությունը, սակայն առաջադիմություններն ու ձեռքբերումները պիտի պահպանվեն, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները ավելանան և մոտիվացիաները ամրապնդվեն:

Իրանական 1396թ. մեհր ամսին երիտասարդ մտավորականների ու էլիտայի 100 ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հիմք ընդունելով երկրի գերազանց ներուժը և գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում առաջադիմության հողը պատրաստ համարելով մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեյին նշել է.«Չնայած գիտության ոլորտում երկրի փայլուն անցյալին, օտարների տիրակալության ժամանակաշրջանում մեր երկիրը նահանջ է ապրել և այս նահանջը պիտի փոխարինվի»:

Նա հավաստել է.«Չպիտի բավարարվենք առաջադիմության այս մակարդակով, քանի որ մինչև ընդունելի մակարդակի հասնելը դեռ երկար  ճանապարհ պիտի անցնենք»:

Aug 11, 2018 20:20 Asia/Yerevan
Մեկնաբանություններ