Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք աշխարհում գիտության արտադրության ու տարածման ուղղությամբ Իրանի դերակատարությանն ու դիրքին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում Իրանում գիտության արտադրության շարժմանը նվիրված զրուցաշարի հերթական համարը: Նախորդ քանի հաղորդումների ընթացքում պարզաբանեցինք իսլամական քաղաքակրթության ու մշակույթի մեջ գիտության դիրքի կապակցությամբ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի տեսակետները և արևմտյան մշակույթի ու քաղաքակրթության հետ դրա տարբերությունը և ասացինք, որ նրա դիտանկյունից քաղաքական, ռազմական, արդյունաբերական ու տնտեսական հզորության հիմքը կազմող գիտական հզորության տիրանալը պայմանավորված է գիտության արտադրության ոլորտում նորարարությամբ ու ստեղծարարությամբ: Նաև նշեցինք, որ Իրանի հեղափոխության առաջնորդն այն կարծիքի է, որ իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին Իրանը գիտության ոլորտում ուշագրավ նվաճումներ է ունեցել և այս տարիների ընթացքում իրանցի գիտնականների մոտ առաջացած գիտական համարձակությամբ ու քաջությամբ ապագայում իսլամական-իրանական քաղաքակրթության կրկին ծաղկելու ականատեսն ենք լինելու: Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ խոստացանք այս հաղորդման ընթացքում պիտի անդրադառնանք միջազգային ասպարեզներում իրանցի գիտնականների գիտական նվաճումներին և համեմատության եզրեր պիտի անցկացնենք Իրանի և մի քանի այլ երկրների միջև:

Աշխարհում գիտական արտադրության բնագավառում Իրանի առաջատար դիրքը

 

Ինչպես  նախորդ հաղորդումների ժամանակ նշեցինք, գիտական հղումների կայքերը երկրի գիտական վիճակի ու դիրքի մասին պատկերացում կազմելու համար լավագույն աղբյուրն են համարվում: Այս պահին աշխարհում գործում են գիտական հղումների մի քանի կարևոր կայքեր, որոնք մոնիտորինգի են ենթարկում տարբեր երկրներում գիտական գործընթացները և դրանց իրենց գնահատականը տալով զեկույցներ են հրապարակում: Բացի այդ այս բնագավառում գոյություն ունեն փորձագետներ, ովքեր հիմք ընդունելով այդ կայքի ներկայացրած տվյալները վերլուծում են աշխարհում գիտության արտադրության գործընթացը և այդ գործընթացում յուրաքանչյուր երկրի դերակատարությունը: Գիտական գնահատումների կայքերի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն այս պահին ԻԻՀ-ն գիտության արտադրության ու տարածման ոլորտում համարվում է տարածաշրջանում ու աշխարհում ամենահզոր երկրներից մեկը: Նաև փորձագետների միջոցով իրականացված վերլուծությունները վկայում են, որ վերջին երկու տասնամյակներում ոչ միայն աշխարհում գիտության արտադրության ու տարածման ուղղությամբ Իրանի դերակատարությունն ընդլայնվել է, այլև գիտության արտադրության համաշխարհային դասակարգումներում Իրանի զբաղեցրած դիրքը գերազանցում է աշխարհի ու մասնավորապես Միջին Արևելքի տարածաշրջանի շատ երկրներին: Իրանը աշխարհում գիտություն արտադրող երկրների ցուցակը գլխավորողների հետ իր տարածությունը կրճատել և միևնույն ժամանակ մեծացրել է չզարգացած կամ զարգացող երկրների հետ իր տարածությունը: Այլ խոսքով իրանցի գիտնականները ոչ միայն կարողացել են մեծացնել միջազգային մասշտաբով Իրանի գիտական արտադրողականությունը, այլև ուշագրավ չափերով բարելավելով աշխարհում գիտության արտադրության ու տարածման բնագավառում Իրանի դիրքն առաջ ենանցնել մրցակիցներից:

 

ESI գիտական կայքում ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն ԻԻՀ-ն 1997-ից 2007 թվականների տասնամյա կտրվածքում ավելի քան 34 հազար գիտական արտադրություններ է գրանցել ISI կայքում: Գիտական այս թռիչքով իրանցի գիտնականներին հաջողվել է մեկ աստիճանով բարձրացնել երկրի գիտական դիրքը և թիկունքում թողնելով գիտական առումով հզոր երկիր համարվող Եգիպտոսին աշխարհի 145 երկրների մեջ այս կայքում գրանցված գիտական արտադրությունների տեսակետից զբաղեցնել 40-րդ տեղը: Այս կայքի ու նաև WOS կայքի վիճակագրական տվյալների համաձայն Իրանը Թուրքիայից հետո իսլամ աշխարհում գիտություն արտադրող երկրորդ երկիրն է համարվում: WOS կայքը 2007 թվականին Իրանի գրանցված գիտական արտադրանքների քանակը ավելի քան 9000 անուն է հայտարարել, որը 2006 թվականին գրանցված Իրանի գիտական 6750 արտադրանքների համեմատությամբ 34 տոկոս աճ է արձանագրել: Հետաքրքիր կետն այն է, որ այս կայքի տեղեկությունների վերլուծությունը վկայում է,որ 1998 թվականից հետո Իրանի գիտական արտադրանքների քանակը շարունակ աճել է:

Այս կայքի տվյալների վերլուծության արդյունքում ստացված հետաքրքիր արդյունքներից մեկը, որ հայտնվել է գիտության գնահատման փորձագետների ուշադրության կենտրոնում  վերաբերում է իրանցի գիտնականների  գիտական արտադրանքի լեզվին: WOS տեղեկատվական կայքի տվյալների համաձայն 2007 թվականից հետո գրանցված իրանական գիտական արտադրանքները անգլերենից բացի ստեղծված են եղել նաև չինարեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն ու ռուսերեն լեզուներով: Նաև 2007 թվականին ֆրանսերեն լեզվով արտադրված Իրանի գիտական արտադրանքների քանակը 2006 թվականի համեմատությամբ ուշագրավ կերպով աճել է: Սա այն իմաստով է, որ իրանցի գիտահետազոտողների միջազգային շփումները գնալով առավել ընդլայնվել ու բազմակողմանի է դարձել: ESI կայքի տվյալները վկայում են, որ 2007 թվականին գիտության արտադրության թեմատիկ տարբեր խմբերում գիտական արտադրության տեսակետից Իրանի դիրքն աշխարհում տատանվել է 14-ի և 58-ի միջև: Այս զեկույցում ուշադրության արժանի կետն այն է, որ որոշ նոր գիտություններում, այդ թվում գիտական տարբեր ճյուղերում ընդհանուր բնագավառներում Իրանի դիրքը գիտության արտադրության մյուս ոլորտների համեմատությամբ առավել հարմար է եղել և այդ բնագավառում իրանցի գիտնականներն աշխարհում զբաղեցրել են 14-րդ տեղը՝ թիկունքում թողնելով Եգիպտոսի, Արաբիայի ու Պակիստանի  նման երկրներին:

1998-ից 2012 թվականների կտրվածքում Իրանի գիտական դիրքը

 

WOS կայքի տվյալների վերլուծությունը վկայում է, որ 1993-ից 2007 թվականների կտրվածքում շատ երկրների գրանցած գիտական արտադրանքների քանակն աճ է արձանագրել և Իրանն այդ տեսակետից չի բացառվել, բայց ուշագրավ կետն այն է, որ այդ երկրներում աճի տեմպերը նույնը չեն եղել: Իրանն այն երկրներից է, որ այս ժամանակահատվածում մյուսների համեմատությամբ առավել մեծ թափով գիտական աճ է արձանագրել և երրորդ հազարամյակի սկզբնական տարիներին մոտեցել է իր գագաթնակետին: Այս կայքի ներկայացրած տվյալների համաձայն 2003-ից 2007 թվականների ընթացքում Իրանում գիտական աճի տեմպը գերազանցել է շատ երկրներին: Այս մրցակցության մեջ Իրանն առաջ է անցել Չինաստանի, Թուրքիայի ու Պակիստանի նման հզոր երկրներից մինչդեռ Արաբիայի նման երկիրը չափազանց թույլ աճ է ունեցել: Այն պայմաններում, երբ հնգամյա ժամանակահատվածում Իրանը կարողացել է գիտական 276 տոկոսանոց աճ արձանագրել, Սաուդյան Արաբիայի գիտական աճը չի գերազանցել 5 տոկոսի սահմանագիծը: Այս տարիներին Իրանի գիտական աճն ուղղված է եղել քիմիային ու հարակից գիտություններին, էլեկտրականության ու էլեկտրոնիկայի ճարտարագիտությանը, նյութերի գիտությանը, ֆիզիկային, մաթեմատիկային և միջգիտական ոլորտներին:

Թեև քանակական տվյալները կարևոր չափանիշ կարող են լինել համաշխարհային գիտության արտադրության տարածման ուղղությամբ որևէ երկրի դերակատարությունն ու դիրքը հստակեցնելու համար, այդուհանդերձ քանակական տեղեկություններին զուգահեռ չպիտի անտեսել բաղադրյալ ցուցանիշները, որտեղ նկատի են առնվում նաև որակական տվյալներ: Գիտության գնահատման փորձագետները  համակարծիք են այն հարցում, որ «հատկացումների համեմատությամբ գիտության արտադրանք»-ի և կամ «գիտահետազոտողների քանակի համեմատությամբ գիտական արտադրանք»-ի նման ցուցանիշները երկրների համաշխարհային դիրքի հստակեցման ու գնահատման ժամանակ նկատի պիտի առնվեն:  Այլ խոսքով յուրաքանչյուր երկրի գիտական արտադրանքը գիտության ու տեխնոլոգիայի այլ ցուցանիշներով, այդ թվում հատկացումների չափով ու գիտահետազոտողների քանակով համեմատելով կարելի է պարզել ցանկացած երկրում գիտական գործունեության և հետազոտական աշխատանքների մակարդակը: Նույնիսկ այդ ցուցանիշները նկատի առնելով ԻԻՀ-ն միջազգային շրջանակներում ընդունելի վկայական է արձանագրել: Իրանն այն պայմաններում է կարողացել հեղափոխությանը հաջորդած տարիներին ու մասնավորապես վերջին երկու տասնամյակներում փայլել միջազգային գիտական շրջանակներում, երբ այս տարիներին արևմտյան երկրների կողմից ենթարկված է եղել տնտեսական ամենախիստ ու անարդար ճնշումներին ու համակողմանի պատժամիջոցներին և հետազոտության ու գիտական արտադրության ոլորտում մեծ ներդրումներ կատարելու հնարավորություն չի ունեցել:

Իրանում գիտության աճը

 

Բաղադրյալ ցուցանիշներից մեկը հիմնական գնի և ՀՆԱ-ի միջինի համեմատությունն է, այսինքն մի երկրի գիտական արտադրանքների և այդ երկրի ՀՆԱ-ի միջև հավասարակշռված  հարաբերություն պիտի լինի և ցանկացած գիտական արտադրանքի համար ՀՆԱ-ից ավելի քիչ հատկացում կատարվի: Այլ խոսքով ինչքան ավելի մեծ լինի ՀՆԱ-ի համեմատությամբ մի երկրի գիտական արտադրության չափն, այդ երկիրը գիտության արտադրության բնագավառում առավել ընդունելի արդյունք է արձանագրած լինում և ընդհակառակը ինչքան փոքր լինի ՀՆԱ-ի հանդեպ գիտության արտադրության չափը նշանակում է, որ այդ երկիրը գիտության արտադրության ոլորտում թույլ գործունեություն է ունեցել և գիտության արտադրույթան բնագավառում օպտիմալ շահագործման չի ենթարկել իր կապիտալը: 2002-ից 2005 թվականների վիճակագրական տվյալներն ու թվերը վկայում են, որ ՀՆԱ-ի յուրաքանչյուր 10 միլիոն դոլարի դիմաց WOS կայքում գիտական մի արտադրություն է գրանցվել: Դա ի տես այն բանի, որ այդ թիվը Սաուդյան Արաբիայի պարագային երեք անգամ գերազանցելով Իրանին կազմում է շուրջ 35 միլիոն դոլար, իսկ Պակիստանի պարագային երկու անգամ գերազանցելով Իրանին կազմում է 22 միլիոն դոլար:

Այն ինչ ասվեց միայն վերաբերում է ոչ-պարսկերեն լեզվով արված Իրանի գիտական արտադրանքներին: Եթե վիճակագրական այդ տվյալներին ավելացնենք նաև իրանցի գիտնականների պարսկերեն լեզվով կատարած արտադրանքներն Իրանում գիտության արտադրության թիվը շատ ավելի ուշագրավ կլինի, քանի որ պարսկերեն լեզվով գիտական պարբերաթերթերի տվյալները աշխարհի գիտական կայքերում չեն գրանցվում: Այս նպատակով և գրանցելու համար պարսկերեն լեզվով իրականացված իրանցի գիտնականների գիտական ու հետազոտական աշխատանքները 2004 թվականից ի վեր ԻԻՀ-ն շահագործման է հանձնել իսլամ աշխարհի գիտական հղումների կայքը, որպեսզի գրանցի պարսկերեն և կամ աշխարհի ու հատկապես իսլամական երկրներում տարածված լեզուներով գիտական արտադրությունները: Իսլամ աշխարհի գիտական հղումների կայքը (ISC) ԱՄՆ-ից, Չինաստանից ու Ճապոնիայից հետո միջազգային համակարգում գործող նմանատիպ չորրորդ կայքն է: Այս կայքում գրանցված գիտական արտադրանքները հավասար են աշխարհում գիտական այլ կայքերում գրանցված գիտական արտադրանքներին, այն տարբերությամբ, որ այդ արտադրանքները նախագծվել ու տեղայնացվել են պարսկերեն լեզվի ու իսլամական երկրների համար: Իսլամ աշխարհի գիտական հղումների  կայքը գնալով աշխարհում ու հատկապես իսլամ աշխարհի երկրներում գիտության գնահատման հեղինակավոր կայքի է վերածվում և այն հույսը գոյություն ունի, որ Իրանի ու իսլամական այլ երկրների գիտնականների գիտական արտադրանքներն այս կայքում գրանցվելով աշխարհում գիտության արտադրության բնագավառում մուսուլմանների դերակատարությունն ու դիրքն առավել ցայտուն դառնա և իսլամական քաղաքակրթության վերակենդանացման ուղղված շարժմանն առավել թափ հաղորդվի:

Բարեկամներ ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Հաջորդ հաղորդման ընթացքում այս կայքի վիճակագրական տվյալներով կանդրադառնանք գիտության արտադրության ու տարածման ուղղությամբ իրանցի գիտնականների դերակատարությանը:

 

 

Պիտակ

Aug 11, 2018 20:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ