• Ռուհոլլահի դպրոցում (6.Արդարություն և դատական անվտանգություն)

Ներկայացնում ենք Ռուհոլլահի դպրոցում հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ դատողության ու արդարադատության մասին և նշեցինք, որ նրա համար մեծ նշանակություն ուներ արդարադատությունը:

Խոսեցինք նաև այն մասին, որ իսլամական իշխանությունը հիմնված է արդարության հաստատման գաղափարախոսության վրա, հետևաբար իսլամական հանրապետության ճակատագրում հույժ կարևոր է արդարադատությունը: Այդ իսկ պատճառով խիստ կարևորվում է դատական իշխանության անկախությունը և կրոնական օրենքների հիմամբ դատողությունը:  Նաև նշեցինք որ Իմամ Խոմեյնին խիստ կարևորում էր բոլորի հավասարությունը օրենքի առջև: Ինչպես խոստացել ենք այսօրվա զրույցում կանդրդառնանք Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ դատական անվտանգությանն ու արդարությանը:

Դատական արդարություն նշանակում է հասարակության մեջ այնպիսի իրավիճակ է տիրում, որ իրավունքների պաշտպանության համար դատական մարմիններին դիմող անձինք կարողանում են վերականգնել իրենց իրավունքները և դատական իշխանությունն այնպես չէ, որ մարդիկ այն հավանականությամբ թե անկարող են ապահովել իրենց իրավունքը, հրաժարվում են հայց ներկայացնել: Երբ անձը դիմում է դատական ատյան այն կենտրոնում աշխատող բոլորը պետք է հնարավորություն ստեղծեն նրա իրավունքների ապահովման համար: Լուսահոգի Իմամ Խոմեյնին կարևորում էր դատարաններում կրոնական օրենքներն ու դատական արդարության շրջանակների հարգումը:Նա հորդորում էր հեռու մնալ խտրականությունից ու անարխիայից: Օրինակ հակադարձելով օտարներին անբարոյականության մեջ մեղադրող դատական իշանության հետ կապված մի շարք անձանց վերաբերմունքին, նա ասում է.«Թեթևորեն մի վերաբերվեք խնդիրներին: Հետևեք կրոնական օրենքներին և ոչ թե ասենք հեղափոխություն է, ում որ ուզենք կարող ենք պատժել, մտրակել, կալանավորել ու մահապատժի ենթարկել: Հարցը մուսուլմանների պատիվն է, որ պետք է պահպանվի»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի դատական արդարության կողմերից է քաղաքացիների և անգամ մեղադրյալների ու հանցագործների իրավունքների հարգումը և ծայրահեղական քայլերից խուսափումը: Օրինակ, իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին, երբ ինչպես աշխարհի մյուս հեղափոխությունները օրակարգի մեջ էր նախորդ ռեժիմին կապված անձանց հետապնդումն ու պատժումը, Իմամի կողմից կրոնական դատավոր նշանակված մի շարք անձինք մահապատիժ կամ այլ ծանր պատիժներ էին սահմանում նախորդ ռեժիմի պաշտոնատարների կամ նրանց հետ կապված անձանց նկատմամբ, առգրավում էին նրանց գույքը և խիստ վերաբերմունք էին դրսևորում: Սակայն հեղափոխության առաջնորդը խիստ հակադարձեց այդ ծայրահեղական քայլերին և արգելեց իսլամական արդար օրենքներին հակասող գործընթացի շարունակվելը: Նա ասում էր.«Դատարանները պետք է բառի բուն իմաստով իսլամական լինեն և պետք է ուշադիր լինել Աստված մի արասցե անմեղը չդատվի: Գույքի առգրավումն օրինական է այն դեպքում, երբ այդ անձը գույքը ձեռք է բերել գողության, խաբեության ու թալանի ճանապարհով: Եվ եթե անձը գաղտնի ոստիկանության անդամ կամ խորհրդարանի փաստաբան է եղել և ենթադրվում է, որ գույքն իր սեփականությունն է եղել, չպետք է առգրավել, որովհետև նրանք կին ու երեխաներ ունեն և ապրել են ուզում»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի արդարության ու դատական անվտանգության կողմերից է անձնական տարածքի հարգումը: Նրա կարծիքով անգամ երկրի հոգևոր առաջնորդն իրավունք չունի ներթափանցել մարդկանց անձնական տարածք, իսկ կամայական կերպով այդ քայլին դիմելու դեպքում, պետք է հրաժարվի հոգևոր առաջնորդ լինելու կոչումից:

Չնայած երբ այդ իրավունքները հանրային բնույթ են ստանում, առաջնահերթ են դառնում հավաքական իրավունքները, սակայն այդ դեպքում էլ կառավարությանը չի թույլատրվում անձնական տարածք մուտք գործել:Լուսահոգի Իմամ Խոմեյնին իմանալով, որ մի շարք անձինք ու կառույցներ հեղափոխական զգացմունքներից դրդված ոտնահարել են որոշ քաղաքացիների իրավունքները, պահաբջեց վերջ դնել իսլամական օրենքների մեկնությանը և 1982թ ութ կետանոց հրաման արձակեց, որի հիմքն էր հանդիսանում քաղաքացիների իրավունքների հարգումը: Այդ հրամանի համաձայն, իմամը բոլոր հեղափոխական ուժերից պահանջեց առանց դատտական վճռի չկանչել և չկալանավորել մարդկանց, մուտք չգործել նրանց բնակարան և չառգրավել նրանց գույքը: Իմամը պնդում էր միայն  համակարգի դեմ դավադրությունը հայտնաբերելու հաար հետաքննել անձանց և գաղտնալսել նրանց խոսակցոթյունը: Ութ կետանոց այս հրամանում Իմամը կարևորել է քաղքացիների իրավունքների հարգումը : Այս հրամանն իրագործելու համար Թեհրանում մի շտաբ է կյանքի կոչվել, որը վերահասու է լինելու քաղաքացիների իրավունքների հարգմանը:

Կարևորվում է անձնական տարածքի պահպանումը դատական արդարության իրագործման նպատակով

1982թ. արձակած հաջորդ հրամանում, իմամը կազմալուծեց ընտրող պատվիրակությունները, որովհետև տեղեկացել էր, որ այդ խմբերն իրենց գործունեությամբ խախտում են քաղաքացիների անձնական տարածքն ու անվտանգությունը: Իմամը միշտ հետևում էր այդ հրամանների իրագործմանը և հարկ եղած դեպքում զգուշացնում էր պաշտոնատարներիին: Լուսահոգի իմամ Խոմեյնին դատական իշխանությանն ու մյուս գործադիր կառույցներին կոչ էր անում չներխուժել քաղաքացիների անձնական տարածք և պահպանել նրանց անձնական ազատությունն ու անվտանգությունը:  Նամակներից մեկում իմամը բոլոր պետական կառույցներին հրահանգում է հետևել իսլամական օրենքներին և հատկապես դատական մարմիններում հարգել ժողովրդի անձնական տարածքը:

Լուսահոգի իմամ Խոմեյնին կարևորում էր նաև կալանավորների իրավունքների հարգումը և նրանց նկատմամբ պատշաճ վերաբերվելը: Նա բանտերի պատասխանատուներից ու պաշտոնատարներից պահանջում էր իսլամական ու մարդկային վերաբերմունք ցուցաբերել կալանավորների նկատմամբ և խուսափելով բռնությունից ու խոշտանգումից, բանտը կալանավորների իսլամական դաստիարակության կենտրոնի վրածել: Նա համոզված էր, որ բանտերը պետք է կալանավորների բարոյական դաստիարակման ու ուսուցման դպրոց լինեն, որպեսզի հանցագործներն ու մեղավորները ևս ճաշակեն իսլամական արդարության քաղցրությունը և իսլամ դավանեն: Լուսահոգի իմամ Խոմեյնին ասում էր.«Բոլոր բանտապահներից պահանջում եմ իսլամական ու մարդկային վերաբերմունք դրսևորել բոլոր կալանավորների նկատմամբ, որովհետև իսլամական արդարության մեջ արգելվում է նրանց նկատմամբ բռնի վերաբերմունքն ու ոչ-պատշաճ արտահայտությունը: Պետք է ուշադրություն դարձնել կալանավորների բարօրությանը, նրանք լինեն իսլամական հանրապետության դեմ զինված ընդվզում կատարած և ժողովրդին հրի ու սրի մատնած խմբավորումներ, կամ թմրանյութ վաճառող ու տարածողներ կամ այլ հանցագործներ Նրանք այժմ ձեր գերիններն են, գթասիրտ եղեք նրանց նկատմամբ և եղբայրական վերաբերմունք դրսևորեք:

Արդարություն և դատական անվտանգություն

Լուսահոգի Իմամ Խոմեյնին իր գաղափարախոսության մեջ կարևորում էր դատավճռի վերանայման հնարավորությունը: Նա գտնում էր, որ դատավճռի վերանայումը մեծ նշանակություն ունի դատական արդարության իրագործման և իրավատիրոջ իրավունքի խախտումը կանխելու հարցում, հատկապես այն ժամանակ, երբ կողմերից մեկը կառավարությունն է, կամ կառույցներ, որոնք ավելի հզոր դիրք ունեն քաղաքացիների նկատմամբ: Լուսահոգի իմամ Խոմեյնին սկզբում համոզված էր, որ չի կարելի վերանայել դատավորի վճիռը: Սակայն իսլամական հեղափոխության հաղթանակից երեք տարի անցնելով, եկավ այն եզրակացության, որ խնդիրների բարդության և դատավորների մուջթահիդ չլինելու պատճառով, դատավճիռների վերջնական լինելը երկրի օգտին չէ: Հետևաբար նա այդ հարցը ներառեց քրեական դատավարության օրենսգրքում և հայտնեց, որ հնարավոր է վերանայել դատավորի արձակած վճիռը:

Կառավարության ու գործադիր մարմինների հավանական փոփոխությունների դիմաց ժողովրդի ու հասարակ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար ստեղծվեց վարչական արդարադատության դատարանը, որը իսլամական հեղափոխության ձեռքբերումներից է համարվում: Այս դատարանը քաղաքացիներին իրավունք է վերապահում հայց ներկայացնել կառավարության կողմից օրենքի գործադրման դեմ, եթե օրինապես դա հակասում է քաղաքացու շահերին: Այդ դատարանը պաշտպանում է քաղաքացիների իրավունքները կառավարության նկատմամբ և հրահանգում է չեղարկել քաղաքացիների իրավունքին հակասող օրենքները:

Հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք ԻԻՀ Սահմանադրության մեջ  հատկապես արդարության ու դատական անվտանգության հարցով դատողության վերաբերյալ լուսահոգի Իմամ Խոմեյնիի մտքերի մասին:

 

Պիտակ

Aug 13, 2018 18:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ