1397թ. տարեմուտին Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում ունեցած ելույթի ընթացքում անդրադառնալով քառասուներորդ տարեդարձին Իրանի հեղափոխության ամրությանն ու եռանդին ու նաև ամերիկացիների տարածաշրջանային նախագծերի չեզոքացմանը, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին պարզաբանել է Իրանի պանծալի հաղթանակներն ու այս երկրի ժողովրդի վեհությունն ու արժանապատվությունը:

Կարգախոսների ու հիմնական սկզբունքների ոլորտում շարունակելով իսլամական հեղափոխության հաղթանակի քառասնամյա պատմության քննարկումը այս հաղորդման ընթացքում խոսելու ենք արժեքների պահպանման ու հեղափոխության նպատակների հետապնդման հարցով իսլամական հանրապետության համակարգի կանգունության մասին:

Այսօր իսլամական հեղափոխությունը հենվելով ժողովրդի հովանավորման ու ներքին կարողությունների վրա, իր հզորության գագաթնակետին է կանգնած. 

 

Իսլամական հեղափոխության հաղթանակը անկասկած ժամանակակից շրջանի բացառիկ դեպքերց է, որ Իրանում մշակութային, քաղաքական, հասարակական ու տնտեսական հիասքանչ ստեղծագործությունների ներշնչման աղբյուր է եղել ու նույնպես մուսուլմանների միջև իսլամական զարթոնք է առաջացրել:

Ցանկացած հեղափոխություն քիչ թե շատ տարածաշրջանային ու միջազգային ազդեցությունների կրող է և իր ստրատեգիական խորքերը առաջացնելու համար իր ուղերձն է առաքում աշխարհին: Ինչքանով որ տվյալ հեղափոխության պատգամը գրավիչ լինի այնքանով էլ ավելի մեծ թվով մարդիկ կդիմեն նրան ընդունվելու, աջակցություն ստանալու և հեղափոխության օրինակին հետևելու համար: Իսլամական հեղափոխությունը, որի կարևոր առանձնահատկությունը դրա իսլամական աշխարհայացքն է, տեղի ունեցավ այն պահին, երբ սոցիալիստական ու լիբերալիստական հոսանքները կորցրել էին իրենց գրավչությունը:

Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխությունը աշխարհին այս ուղերձն է փոխանցել, որ իսլամը այն դպրոցն է, որ ոչ միայն կարողություն ունի հսկայական պայքար կազմակերպել, այլև մեքենայացված, խճճված ու քաղաքական հակասություններով ու հակառակություներով լի դարաշրջանում, իզորու է լուծել հասարակության խնդիրները և երաշխավորել դրա գոյությունը: Այլ խոսքով Իրանի իսլամական հեղափոխությունը պայքարի նոր ճակատ է բացում բոլոր ճնշված ու զրկված ժողովուրների առջև, որոնք տանջվում են իմպերիալիստական պարտադրյալ, աննպատակահարմար ու անարդյունավետ քաղաքակրթության հետևանքներից: Այս հեղափոխության «Ոչ արևելք և ոչ արևմուտք» կարգախոսը իրականում մերժում է մարդկության նկատմամբ գործադրվող ցանկացած բռնություն ու անարդարություն:

Այաթոլլահ Խամենեին իր արտահայտությունների մեջ արժեքավոր մտքեր է արծարծել իսլամական հեղափոխության դինամիկության պատճառների ու ազդեցության վերաբերյալ: Անդրադառնալով թշնամիների կողմից Հեղափոխության պատգամի խեղաթյուրմանը ու նրանց ներկայացրած սխալ մեկնաբանություններին Այաթոլլահ Խամենեին ասում է.«Համաշխարհային քարոզչությունը ինչքան հարվածեց մեր սիրելի լուսահոգի Իմամի այն  նախադասությանը,որում ասել էր,- Մենք մեր հեղափոխությունը կառաքնեք ամբողջ աշխարհին»:

Հեղափոխության առաքումը այն իմաստով չէ, որ մենք ոտքի կելնենք ու ամեն տեղ գնալով պատերազմներ կհրահրենք ու ժողովուրդներին կստիպենք ընդվզել ու հեղափոխություն անել: Իմամը երբեք դա նկատի չի ունեցել: Դա մեր քաղաքականությունների ու սկզբունքների մաս չի կազմում: Այն մերժված է մեր կողմից: Նրանք այս նախադասությունը այսպես մեկնաբանեցին ու հարվածեցին»:

Հեղափոխության առաքում այսինքն աշխարհի ժողովուրդները տեսնեն ու հասկանան, որ սեփական ուժով ու հենվելով սեփական կամքի ու վճռականության վրա ու ապավինելով Աստծուն կարող ենք դիմադրել ու չհանձնվել: Եթե ժողովուրդները այս դիմադրությունը տեսել են, կհամոզվեն ու կքաջալերվեն ազատվել բռնության լծից:

Անդրադառնալով Սիոնիստ օկուպանտ ռեժիմի դեմ պաղեստինցիների դիմադրությանը մեծարգո առաջնորդն ասում է.«Եթե այսօր նայեք օկուպացված տարածքներում բնակվող պաղեստինցիներին կտեսնեք, որ իրոք նրանք պայքարում են ճնշումների դեմ: Այս պայքարը Պաղեստինում ընթանում է դժվարին պայմաններում, սակայն ժողովուրդը շարունակել է պայքարը: Հենց Աֆղանստանի ժողովուրդը, որ մեծ դժվարությունների է հանդիպել և ողջ աշխարհում մեկը չկար, որ նույնիսկ մեկ օր նրանց օգներ: Նրանք միայնակ ու բռնահարված վիճակում պատերազմեցին, կանգնեցին ու շարունակեցին պայքարը: Մյուս ժողովուրդներն էլ նույնպես են և սա Իրանի իսլամական հեղափոխության օրինակին հետևելու արդյունքն է: Հեղափոխությունը այսպես է առաքվում և ժողովուրդների համար օրինակ է ծառայում»:

ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի որոշ դաշնակիցները օգնելով իրնեց տարածաշրջանային գործընկերներին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում Իրանի դեմ ու նրան մեղադրում են երկրների ներքին հարցերին միջամտելու և տարածաշրջանն ապակայունացնելու մեջ: Այս հավակնությունները կրկնվում են այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ու Իսրայելի լրտեսական ծառայությունները Սաուդյան Արաբիայի գումարներով շարունակ փորձում են կործանել տարածաշրջանի երկրների կառավարություններին ու պրոքսի պատերազմների շղթայազերծմամբ փորձում են փոփոխության ենթարկել տարածաշրջանի ճակատագիրը:

Սակայն մեր իսլամական հեղափոխությունը հիմնվելով իր իսկ արժեքների ու նպատակների վրա, քայլում է դրանց ուղղությամբ ու մարտահրավերների առաջ է կանգնեցրել իմպերիալիստական համակարգերին: Այս հեղափոխությանը դիմակայելու համար ԱՄՆ-ն մեծ գումարներ է ծախսել: Իրանի ժողովուրդը հենց սկզբից հասկացել է այս իրականությունը, որ ինչքանով որ մի հեղափոխության գաղափարները ավելի վեհ ու գրավիչ լինեն նրանց հասնելու համար դժվարություններ ու ճնշումներ դիմագրավելը ավելի դյուրին ու քաղցր կլինեն: Իր կյանքի սկզբնական ժամանակաշրջանից Իրանի իսլամական հեղափոխությունը պարզ նպատակներ ու գաղափարներ է նախագծել և սկզբից առայսօր ժողովուրդն ու առաջնորդը այդ նպատակներին հասնելու համար ոչ մի ջանք չեն խնայել:

Այդ պաատճառով էլ ԻԻՀ-ն մշտապես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ոլորտում արծարծված խնդիրներից է եղել: Ժամանակի այս կտրվածքում Թրամփը թշնամական դիրքորոշում է որդեգրել Իրանի դեմ, սակայն հարց է առաջանում, որ այս սադրանքները ինչքանով են կարողացել շեղել հեղափոխության ճանապարհը:

Սադրանքների դեմ Իրանի ժողովրդի 40 տարի դիմադրությունը տարբեր տեսանկյուններից ցույց է տալիս, որ Իրանի ժողովուրդը կարողացել է արժանապատավորեն  դիմակայել ԱՄՆ-ի թշնամական քայլերին: Նրանք տարբեր փորձությունների ենթարկեցին Իրանին սկսած՝ տնտեսական շրջափակումներից մինչև պարտադրյալ պատերազմը, ագրեսորներին աջակցելը ու այսպես կոչված ջախջախիչ պատժամիջոցների կիրառումը: Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերը, տարածաշրջանային քաղաքկանությունն ու մարդու իրավունքների խնդիրները պատրվակ ծառայեցնելով նրանք շարունակ փորձել են ճնշել Իրանին ու աշխարհում իրանաֆոբիայի ալիք առաջացնել: Սակայն ոչ մի դեպքում չեն կարողացել Իրանի ժողովրդին պարտադրել հանձնվել: ԱՄՆ-ի թշնամական քայլերը ավելի է հզորացրել Իրանի ժողովրդին ու ներդաշնակություն է առաջացրել նրա մեջ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից առայսօր ԱՄՆ-ի հաշվարկային անընդմեջ սխալներով այս տարաձայնությունները վերածվել են Իրանի ժողովրդի դեմ բացահայտ թշնամության: Սակայն այս թշնամական մոտեցումներով, սպառնալիքներով ու շրջափակումներով հանդերձ Իրանի ժողովուրդը վճռականությամբ շարունակել է իր անկախության ու արդարատենչության ուղին:

ԻԻՀ-ն հենվելով իր ժողովրդի աջակցության ու ներքին կարողությունների վրա, գտնվում է հզորության գագաթնակետին: Իսլամական համակարգի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանավորների թշնամության հիմնական պատճառը Իրանի հակաիմպերիստական պայքարն ու ԱՄՆ-ի զոռբայությանն ու միջամտողական քաղաքականություններին ընդդիմանալն է: ԱՄՆ-ի քաղաքականությունները արյունահեղություններից բացի այլ օգուտ չեն ունեցել աշխարհի ժողովրդի համար: Այս տեսանկյունից, իսլամական հեղափոխության չորս տասնամյակ կյանքը ամերիկյան ազդեցության, Իրանի ժողովրդի դեմ սադրանքների ու նրանց ճնշումների դեմ դիմադրության փայլուն օրինակ  է:

Պիտակ

Aug 25, 2018 18:56 Asia/Yerevan
Մեկնաբանություններ