Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իրանի իսլամական հեղափոխության ազդեցությունը ֆրանսիացի մտավորական՝ Միշել Ֆուկոյի տեսությունների վրա:

Ֆրանսիացի մտավորական Միշել Ֆուկոն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Իրանի իսլամական հեղափոխությանը և մշակութային տեսանկյունից քննարկել է այս հեղափոխությունը: Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ ազդեցություն է թողել Միշել Ֆուկոյի մտորումների վրա: Մի կողմից Իսլամական հեղափոխությունից առաջ, Ֆուկոն Իրան է այցելել և Աբադան, Թեհրան ու Ղոմ քաղաքներում մոտիկից  Շահի ռեժիմի դեմ ժողովրդի ընդվզման ականատես է եղել: Մյուս կողմից, երբ լուսահոգի Իմամ Խոմեյնին գտնվում էր Ֆրանսիայում, Ֆուկոն հանդիպում և զրույց է ունեցել նրա հետ: Այդպիսով Իրանի հեղափոխությունը վերլուծելիս Ֆուկոն հաշվի է առել իրողությունները և հեղափոխության առաջնորդի մասին իր ծանոթությունը:

Միշել Ֆուկոն բազում մեկնություններ է ունեցել Իրանի իսլամական հեղափոխության մասին: Նա Իրանի իսլամական հեղափոխությունը վերլուծում է ժամանակակից հեղափոխական շարժումներին հակառակ: Ֆուկոյի կարծիքով, Իրանի իսլամական հեղափոխությունը դարի առաջին գերժամանակակից հեղափոխությունն է, կամ ինչպես ինքն է ասում ամենաժամանակակից ընդվզումն է գործող համակարգերի դեմ: Այդ մասին նա ասում է.«Իրանի զարգացումները ձեռնունայն մարդու ընդվզում է, որ ուզում է թոթափել բոլորի ուսին ծանրացած բեռը՝ այսինքն համաշխարհային կարգը:  Միգուցե սա առաջին մեծ և արդիական ընդվզումն է համաշխարհային համակարգերի դեմ»: Ֆրանսիացի հանրահայտ այս տեսաբանը աննախադեպ և ոչ-կուսակցական է բնութագրել Իրանի իսլամական հեղափոխությունը: «Անհոգի աշխարհի հոգի» սա այն անվանումն է, որ «Իրան. Հեղափոխություն հանուն Աստծո» գրքի հեղինակները կոչել են Իրանի հեղափոխության մասին Ֆուկոյի հետ հարցազրույցը:

Միշել Ֆուկոն կարևոր տեսակետ է ներկայացնում իսլամական հեղափոխության պատճառների մասին: Ֆուկոն ընդգծում է, որ Իրանի իսլամական հեղափոխությունը չի կարող տնտեսական ու նյութական դրդապատճառներ ունենալ: Որովհետև հեղափոխության մեջ ներկա են եղել նաև հարուստները: Փահլավիների իշխանության տնտեսական խնդիրներն այնքան մեծ չէին, որոնց պատճառով ժողովուրդն ընդվզեր: Իրանի հեղափոխության համար Ֆուկոն օգտվում է «հավաքական կամք» եզրից և նշում է, որ Իրանի հեղափոխության մեջ հավաքական այդ կամքն ապշեցուցիչ էր: Իրանում իսլամական հեղափոխությունը մոդեռնիզացիայի ձախողման իմաստով էր:

Միշել Ֆուկո

Ֆուկոն համոզված էր, որ Իրանի թագավոր՝ Մոհամմեդ Ռեզան կրճատել էր ներքին ընդդիմադիր ուժերին և նրանք սպառնալիք չէին համարվում նրա համար, սակայն ժողովուրդը սպառնալիք էր շահի համար: Ժողովուրդը միավորվել ու հզորացել էր և այդ ուժը կարողացավ կործանել փահլավիների դինաստիան:

Մտավորականներն ու քաղաքական կուսակցությունները ոչ մի դեր չունեին, այլև ժողովրդի զանգվածն էր մտավորականությանն իր հետևից տանում: Ֆուկոն ասում է.«Իրանում ինձ զարմացրեց այն, որ տարբեր տարրերի միջև պայքար չկար և այդ բոլորը գեղեցկացնում ու կարևորում էր այն, որ միայն մեկ առճակատում կար. Եվ դա ժողովրդին սպառնացող զինված ուժերի ու ոստիկանության հետ առճակատումն էր: Այդ իրողությունը իրոք բացահայտորեն նկատելի էր. Մի կողմում ժողովուրդը, մյուս կողմում գնդացիրները»:

Ֆուկոն շահի և բանակի ուժը բռնության խորհրդանիշ, իսկ ժողովրդի ուժը ուժի փափուկ կողմ է բնութագրում: Ֆուկոյի կարծիքով Իրանի հեղափոխությունը մյուս հեղափոխություններից տարբերվում է նրանով, որ բախման մի կողմում է կանգնած մինչև ատամները զինված վարչակազմը, իսկ մյուս կողմում է կանգնած ձեռնունայն ժողովուրդը՝ անտեսանելի հզորությամբ: Ֆուկոն «Ձեռնունայն ընդվզում» խորագրով իր հոդվածներից մեկում անդրադարձել է այս թեմային:

Ֆուկոն Իրանի հեղափոխությունը վերլուծում է մշակութային տեսանկյունից: Նա այն համոզման է, որ կրոնական համոզումներից բացի ոչ մի այլ գործոն չէր կարող միավորել Իրանի ժողովրդի զանգվածները: Ֆուկոն համոզված է, որ Իրանի մուսուլման ժողովուրդն իր շիա դավանանքով այնպիսի ուժ ստեղծեց, որ կարողացավ մինչև ատամները զինված շահի ռեժիմին հանձնվել պարտադրել:

Ֆուկոն նշում է, որ իրանցիների ինքնությունը շաղախված է կրոնով ու դավանանքով, սակայն չոր ու անհոգի կրոնն անկարող է հեղափոխություն առաջացնել: Ֆուկոյի համոզմամբ, շիա դավանանքը արդիականացման դեմ ժողովրդի ընդվզման պատճառ դարձավ, որովհետև այս դավանանքն այնպիսի յուրահատկություններով է օժտված, որոնցից զրկված է արևմտյան մշակույթը: Ֆուկոյի տեսանկյունից շիա դավանանքի շարժումներում երկու ազդեցիկ գործոններ կան. Առաջինը Իմամ Զամանին և շիա ժողովրդի կյանքում նրա դերին հավատալը, երկրորդը շիա հոգևորականությունն ու նրա դերը հատկապես ժողովրդի իրական առաջնորդը լինելու հարցում: Ընդհանուր առմամբ, Միշել Ֆուկոն համոզված էր, որ շիա դավանանքն իր քննադատական դիրքորոշումից ելնելով, Իրանում քաղաքական միավորում էր առաջացրել: Ի դեպ, Իրանի հեղափոխության կրոնական բնույթը պատահական չի եղել:

Միշել Ֆուկոն այն մտավորականներից է, որ կարևորում է առաջնորդության դերը Իրանի իսլամական հեղափոխության մեջ և հատուկ ուշադրություն է դարձնում այդ հարցին: «Իրանի հեղափոխության լեգենդար առաջնորդ» խորագրով հոդվածում նա անդրադարձել է Իմամ Խոմեյնիի մեծ դերակատարությանը: Ֆուկոն լուսահոգի Իմամին «Փարիզում գտնվող սուրբ» է անվանել և նշել է, որ Իրանի ժողովուրդը բոլոր խավերից սեր է տածում նրա նկատմամբ: Իմամ Խոմեյնիի մասին Ֆուկոն գրել է.«Այաթոլլահ Իմամ Խոմեյնիի անհատականությունը առասպելի է նմանում, որովհետև ոչ մի պետության առաջնորդ ու քաղաքական ղեկավար անգամ բոլոր լրատվամիջոցների հովանավորությամբ չի կարող հավակնել, որ զգացական նման խորը կապի մեջ է իր ժողովրդի հետ»:

Ֆուկոն ասում է.«Զարմանալի էր, երբ բոինգի մի օդաչուից լսեցի, որ ասում էր լավ պահեք Իրանից եկած դարերի հարստությունը, որն այսօր Ֆրանսիայում ձեզ մոտ է»: Աբադանի ապստամբողների կողմից Ֆուկոն գրել է.«Մենք այնքան էլ կրոնական չենք: Որևէ մեկին չենք հավատում, ոչ մի քաղաքական կուսակցության և ոչ էլ որևէ մեկին, Խոմեյնիից բացի»:

Իրանի իսլամական հեղափոխության մասին Միշել Ֆուկոյի տեսության կարևորագույն կողմերից է քաղաքական հոգևորությունը: Ֆուկոն նշում է, որ Իրանում կացության ժամանակ նույնիսկ մեկ անգամ որևէ մեկից չի լսել հեղափոխություն տերմինը: Սակայն մեծամասնության պահանջը իսլամական իշխանությունն էր: Ֆուկոյի տեսանկյունից, ժողովուրդն իսլամական իշխանություն է պահանջում, սակայն իսլամական իշխանությունը չի սահմանափակվում հոգևորականների իշխանությամբ, այլև այդ իդեալական կապակցության իմաստն այն է, որ միավորում է բոլորին: «Իրանցիների շարժումը միտված է հոգևորություն մտցնել ժողովրդի քաղաքական կյանքում: Ես չեմ սիրում իսլամական իշխանությունը իդեալ ներկայացնել, սակայն որպես քաղաքական պահանջ ներազդել է իմ մեջ: Որովհետև փորձ է քաղաքականության մեջ հոգևորություն գտնելու համար»: Ֆուկոն համոզված է, որ իրենց հեղափոխությամբ իրանցիները հոգևորությունը  քաղաքականություն վերադարձրին: Ֆուկոն նշում է.«Իրանցիների որոնած հոգևորությունն այն է, ինչ մենք արևմուտքցիներս կորցրել ենք ռենեսանսից ու քրիստոնեության մեծ ճգնաժամից հետո»:

Ֆուկո.«Իրանի հեղափոխականների պահանջը իսլամական իշխանությունն է»

Ֆրանսիացի հանրահայտ այս մտավորականը Իրանի հեղափոխության կարևորագույն առանձնահատկությունն է համարում քաղաքական հոգևորությունը և այն քաղաքական բանականության նոր բացատրությունն է  համարում: Նա նշում է, որ Ֆրանսիայի հեղափոխությունից մինչ այսօր, առաջին անգամ իրար հետ կապ են ստեղծել հեղափոխությունն ու հոգևորությունը: Ֆուկոն համոզված է, որ Իրանի քաղաքական բանականության մեջ կարևոր դեր ունի հոգևորությունը: Նրա տեսանկյունից բանականության ու հոգևորության միատեղման արդյունննքում ստեղծվել է Իրանի իսլամական հեղափոխությունը:

Ֆրանսիացի հանրահայտ մտավորական Միշել Ֆուկոն նշում է, որ իրանցիները իրենց հեղափոխության միջոցով մտադիր էին փոփոխություն առաջացնել իրենց մեջ: Թեդա Սկաչփոլի նման Ֆուկոն նույնպես համոզված է,  որ իրանցիների  հեղափոխությունը խոհեմ ու գիտակից քայլի արդունք էր:

 

 

Պիտակ

Aug 26, 2018 21:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ