Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից ու իսլամական հանրապետության հիմնադրումից անցնում է 40 տարի: Սակայն չնայած աշխարհում հեղափոխությունների մասին տարածված տեսություններին այս տարիների ընթացքում պահպանվել ու արմատավորվել է իսլամական հեղափոխության արժեքը:

Իր 40-ամյակին, հեղափոխության ամրությունն ու աշխուժությունը նույնպես վկայում է իսլամական հանրապետության համակարգի զարգացման, առաջադիմության, եռանդի ու թշնամիների սադրանքների պարտության մասին: Այս զրույցի ընթացքում և հեղափոխության քառասունամյա վկայականի քննարկման շրջանակներում հայացք կնետենք ԱՄՆ-ի սադրանքների ու ճնշումների դեմ Իրանի դիմադրության խնդրին:

**************

Իսլամական հեղափոխության հաղթանակից առայսօր Իրանի նկատմամբ թշնամությունը շարունակ ԱՄՆ-ի պետայրերի ու այդ երկրի նախագահների հիմնական նպատակներից է եղել:

Շուրջ երկու տարի առաջ, երբ Թրամփը ընտրվեց որպես ԱՄՆ նախագահ և մտավ Սպիտան Տուն, այդ երկրի հակաիրանական նոր թշնամությունների ականատեսն ենք եղել: Պաշտոնավարման մեկնարկից իվեր Դոնալդ Թրամփը Իրանի ու ԱՄՆ-ի միջև առկա ամենաբարդ խնդրի՝ միջուկային համաձայնության կապակցությամբ հայտարարեց, որ միջուկային գործարքը ԱՄՆ-ի համար ողբալի համաձայնություն է եղել: Քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը շատ չնչին արտոնությունների դիմաց մեծ արտոնություններ է տվել Իրանի կառավարությանը: Բազմիցս ընդգծելով ՀԳՀԾ-ի դեմ իր հակառակությունը Թրամփն ասել է.«ՀԳՀԾ-ի կետերը հոգուտ ԱՄՆ-ի փոփոխության ենթարկելու համար, կփորձեմ Իրանի դեմ կրկնապատկելով կամ եռապատկելով պատժամիջոցներն ու ճնշումները այս երկրին ստիպել գալ բանակցության սեղանի շուրջ»: Նախընտրական առաջին բանավեճի ընթացքում նշելով որ ՀԳՀԾ-ն վտանգել է Իսրայելին Դոնալդ Թրամփը հայտարարել էր.«ՀԳՀԾ-ն Հիլարի Քլինթոնի քաղաքական գլուխգործոցներից է, քանի որ միջուկային համաձայնության ժամանակ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով Իրանը ամենավատ վիճակում էր հայտնվել, սակայն ՀԳՀԾ-ի վավերացմամբ այժմ Իրանը մեծ ուժի է վերածվել»: Նախընտրական երկրորդ բանավեճի ընթացքում Թրամփը հայտարարեց, որ Իրանը ահաբեկչության աջակից է: Նախագահական ընտրության հիմնական թեկնածուների վերջին բանավեճի ընթացքում Միջին Արևելքի զարգացումների հարցով քննադատելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունները և կրկնելով որ Օբամայի ու Քլինթոնի քաղաքականությունների արդյունքում Իրանը ավելի է հզորացել Թրամփն ասել է.«Տարածաշրջանի զարգացումների միակ հաղթողը Իրանն է և այժմ վերածվել է տարածաշրջանային ուժի և ձգտում է Իրաքի հարցում գերազանց դիրքի հասնել»:

Դա էր պատճառը, որ 2017թ. շրջափակումների ու սպառնալիքների մասին հայտարարությունները մտան ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքական գրականության մեջ և դարձան նրանց դիվանագիտության հիմնական տերմինները: 2018թ. մեկնարկին այս ընթացքը ավելի խստացավ, մինչև մայիսի 8-ը, որ Դոնալդ Թրամփը պաշտոնապես խախտեց համաձայնության կետերը և հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԳՀԾ-ից ու բացահայտեց Իրանի դեմ իր թշնամությունը:

ԱՄՆ-ի ներկայացուցիչնրի պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոս Լեթնինը 2017թ. մարտ ամսին ասել է.«Սակայն ԱՄՆ-ն այնպիսի ջաջախիչ պատժամիջոցներ է սահմանելու Իրանի դեմ, որպեսզի  Իրանը ստիպված լինի վերատեսության ենթարկել բալիստիկ հրթիռների արտադրման ծրագիրը»: Շարունակելով այս մոտեցումը ԱՄՆ-ի ֆինանասների նախարարությունը Թրամփի Սպիտակ Տուն մտնելուց մի քանի ամիս անց մայիսի 17-ին Իրանի հրթիռային ծրագրի հետ կապ ունենալու պատրվակով պատժամիջոցներ սահմանեց 7 անձանց և իրանական ու ոչ իրանական ընկերությունների նկատմամբ: Այս նույն մոտեցմամբ հուլիսի 18-ին ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի հետ կապ ունենալու պատրվակով իր շրջափակումների ցուցակի մեջ էր ներառել 18 անձանց ու ընկերությունների:

2017թ. հուլիսի 25-ին, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը 419 թեր ձայներով վավերացրեց Իրանի դեմ ընդգրկուն պատժամիջոցների կիառման նախագիծը: ԱՄՆ-ի սենատը նույնպես 98 կողմ ձայներով քվերակեց հոգուտ այս նախագծի:

Հետևաբար կրկին բանակցություններ անցկացնելու հարցում Իրանին ստիպելու համար Թրամփը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգ դարձրեց՝ միջուկային շրջափակումների խստացումը, ոչ միջուկային պատժամիջոցները և Իրանի հետ չհամագործակցելու համար այլ երկրների վրա ճնշում բանեցնելու քաղաքականությունը: Տարածաշրջանում ԻԻՀ-ին ահաբեկչության աջակից անվանելու հավակնությունը և Իրանի կողմից դիմադրության ուժերին ցուցաբերվող ֆինանսական ու այլ աջակցությունների աղբյուրների արգելափակումը այս քաղաքականության մի մասն են: Հրթիռային ոլորտում Իրանի պաշտպանական գործունեությունը նույնպես այն պարագաներից է, որ լրջորեն կարևորվել է Թրամփի արտաքին քաղաքականության մեջ: Պաշտոնապես հայտարարելով ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին Թրամփը գործադրման հանձնեց Իրանի վերաբերյալ իր հատուկ ռազմավարությունը: Անցյալի նման ԱՄՆ-ի կառավարությունը որպես ռազմավարական միջոց կիրառում է Իրանի վրա ճնշումների ու պատժամիջոցների խստացման մեթոդը, նպատակ ունենալով փոխել Իրանի վարքագիծը և այդ երկրին ստիպել ԱՄՆ-ի հետ բանակցել տարածաշրջանային և պաշտպանական խնդիրների մասին ու փոխելով ՀԳՀԾ-ի բովանդակությունը ԻԻՀ-ին զրկել ՀԳՀԾ-ի արտոնություններից:

Թրամփի կառավարությունը սկզբում փորձեց սառեցնել ՀԳՀԾ-ի գործադրումը, որպեսզի արտաքին ներդրողները չհամարձակվեն մտնել Իրանի տնտեսական դաշտ և երբ արտաքին ներդրողները հրաժարվեն մտնել Իրան, փաստորեն Իրանը կկանգեր ՀԳՀԾ-ից դուրս գալու փաստի առջև առանց այն, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն կրի ՀԳՀԾ-ն պաշտոնապես չեղարկելու համար:

Սակայն նա այս խնդիրը արծարծելուց հետո ընկալեց, որ հայտնվել է ԱԽ-ի մյուս 4 անդամների քննադատությունների ու խիստ հակառակությունների թիրախում: Նրանք ասում են, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է, որի թիկունքում կանգնած է ԱԽ-ի բանաձևը, ուստի հնարավոր չէ խոսել կրկին բանակցելու կամ էլ հավանաբար համաձայնության չեղարկման մասին:

Թրամփի խոսքերի մեջ հայոյանքներից ու Իրանի դեմ անհիմն մեղադրաքներից բացի ուրիշ բան չկա, ինչից էլ Իրանի ժողովրդի համար առավել պարզ դարձավ ԱՄՆ-ի թշնամությունը:

Այժմ անվստահության նշանները ավելի են բացահայտվել: Իրականում այս սպառնալիքները ԱՄՆ-ի թշնամական քայլերի նոր շերտերն են՝ ճնշումների դեմ Իրանի դիմադրության  աստիճանը չափելու համար:

Սակայն ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները չհարգելուց բացի, այլ ոլորտներում էլ կարելի է տեսնել ԱՄՆ-ի թշնամության հետքերը:

Այս կապակցությամբ Վաշինգտոնում տեղակայված ԱՄՆ-ում բնակվող իրանցիների ազգային խորհրդի՝ ՆԱՅԱԿ-ի նախագահը «Ալ-Մանիթորին» տված զրույցում հավաստել է.«..... Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի օգտագործած գրականությունը և Սաուդյան Արաբիա կատարած առաջին արտաքին պաշտոնական այցը, այս բոլորը ցույց են տալիս այն ուղին, որ տանում է դեպի հավանական առճակատում»:

Մի տարի առաջ նահատակ սահմանապահների և սրբավայրերի պահապանների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Իրանի մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Թրամփի սպառնալի ու թշնամական արտահայտություններին դրանց ավելորդաբանություն է համարել ու ասել է.«ԱՄՆ նախագահի ավելորդաբանությունները նոր չեն, քանի որ իսլամական համակարգը սկզբից տաբեր սադրանքների հետ է բախվել, սակայն Իրանի ժողովրդի թշնամիները չեն կարողացել առաջ տանել իրենց նպատակները»:

Թրամփի ռազմավարությունների մեծ մասը հին խոսքերի կրկնությունն ու Սպիտակ Տան նախկին քաղաքականությունների շարունակությունն է: Չնայած Իրանին ՀԳՀԾ-ի տնտեսական շահերից զրկելու քաղաքականության գործադրմանը Թրամփը փորձում է Իրանի ճակատագիրը շաղկապել ՀԳՀԾ-ի հետ ու այս տեասակյունից բարդ ծրագիր է մշակել Իրանի ապագայի համար:

Իրանի դեմ թշնամության հարցով Թրամփի մտային յուրօրինակ առանձնահատկությունները Սպիտակ Տան քաղաքականությունները մեկնաբանելու հարցով մեծ թվով վերլուծաբանների համար բացահայտել է այն, որ գուցե Թրամփը հապշտապ որոշումներ կայացնելով կարողանա փոփոխության ենթարկել ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական հանձնառությունների կարգը, սակայն դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը հանձնվել է ԱՄՆ-ի ցանկություններին ու նահանջել է:

Նախքան Թրամփի իշխանության հասնելը ավելի քան մեկ տասնամյակ տևողությամբ խիստ պատժամիջոցների կիրառմամբ ԱՄՆ-ն փորձեց ճնշել ԻԻՀ-ին և կանխել միջուկային խաղաղանպատակ գիտության բնագավառում Իրանի առաջադիմության ուղին: Սակայն երբ հանգեց այն եզրակացության, որ հակաիրանական պատժամիջոցները կորցրել են իրենց արդյունավետությունը և ԵՄ-ը նույնպես չի ցանկանում ընկերակցել ԱՄՆ-ին որոշեց գալ բանակցության սեղանի շուրջ և իվերջո ստորագրեց ՀԳՀԾ-ն: Չնայած որ ԱՄՆ-ն իմանում է Իրանը երբեք միջուկային զենքի արտադրությանը չի ձգտել, այդուհանդերձ շարունակ մեղադրում է ԻԻՀ-ին՝ վերջինիս ներկայացնելով որպես համաշխարհային սպառնալիք:

Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականության կարևոր բաժինը Իրանի ներքին միջավայրը պղտորելն ու կրոնական ժողովրդավարության թուլացնելն ու պառակտում առաջացնելն է: Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի ռազմավարական նպատակն է եղել ցույց տալ, որ առկա են լուրջ հակասություններ Իրանի ժողովրդի ու պետայրերի միջև և հարցականի տակ դնել իսլամական համակարգի օրինականությունը, ժողովրդականությունը և արդյունավետությունը: Իրականում այս սպառնալիքները ԱՄՆ-ի թշնամական քայլերի նոր շերտերն են՝ ճնշումների դեմ Իրանի դիմադրության աստիճանը չափելու համար:

Այս թեման կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: Հարկ է նշել, որ այս թեման ներկայացվում է երկու համարով: Աստծո կամոք հաջորդ շաբաթվա ընթացքում կներկայացնենք այս թմեայի շարունակությունը «Իրանի ժողովուրդը հավատարիմ է հեղափոխության գաղափարներին» խորագրով:

Մնացեք կանգուն:

Sep 01, 2018 16:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ