Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք այն մասին, թե Իրանի իսլամական հեղափոխությունն ինչ ազդեցություն է ունեցել ամերիկացի պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի պատմության դասախոս՝ Նիկի Քեդիի տեսությունների վրա:

Նիկի Ռ. Քեդդին Միջին Արեւելքի եւ Իրանի պատմության դասախոս է բազմաթիվ բուհերում, այդ թվում` Կալիֆորնիայի համալսարանում: Նա բազմաթիվ աշխատություններ ունի Իրանի եւ Իսլամական հեղափոխության մասին: Քեդին իր աշխատություններում անդրադարձել է այն առանձնահատկություններին, որոնց շնորհիվ Իրանը դարձել է հեղափոխական երկիր: Քեդդիի տեսանկյունից Իրանը եզակի է հեղափոխական ու ապստամբողական շարժումների քանակի ու ձևի առումով:

Իրանի իսլամական հեղափոխության արմատները քննարկելիս, Նիկի Քեդին բազում պատճառների է անդրադարձել: Նա համոզված է, որ Ղաջարների օրոք Արևմուտքի հետ Իրանի քաղաքատնտեսական հարաբերությունը հասարակության մեջ դժգոհություն,իսկ իրանցիների մոտ Արևմուտքի ու իմպերիալիզմի նկատմամբ ատելության զգացողություն առաջացրեց: Աշխարհագրական դիրքի, ավանդական ուժերի, այդ թվում ցեղախմբերի առաջնորդների, հոգևորականների, առևտրականների ու տանուտերերի արգելման և ղաջար թագավորների մտածելակերպի պատճառով Իրանում զարգացում տեղի չունեցավ և երկիրը հետադիմություն ապրեց: Այդպիսով փահլավիների օրոք Իրանը շատ արագ արդիականացման ուղղությամբ էր ընթանում:

Նիկի Քեդդի

Նիկի Քեդդին այն մարդկանց շարքում է դասվում, որոնք տնտեսական գործոններն ու Շահի արդիականացման քայլերը Իրանի իսլամական հեղափոխության գլխավոր պատճառն են համարում, որոնք բացասաբար են ազդել հասարակական տարբեր խավերի վրա և նրանց ճնշման պատճառ են դարձել: Տնտեսական այդ բարեփոխումների ձախողման արդյունքում հեղափոխություն տեղի ունեցավ: Այդ տեսության հիմամբ  Քեդդին անդրադառնում է այն իրողությանը, որ Իրանի հեղափոխությունը հոգևոր բնույթ է ստանում և փահլավիների արագ բարեփոխումները հասարակական, մշակութային ու տնտեսական դժգոհություններ են առաջացնում : Եվ Քանի որ հատկապես Մոհամմեդ Ռեզա շահի օրոք այդ բարեփոխումները կախված էին Արևմուտքից և նկատի առնելով արևմուտքցիների հակաազգային քայլերը, այդ թվում մորդադի 28-ի հեղաշրջումը, Իրանում մեծ թափ ստացավ հակաիմպերիալիստական զգացողությունը: Ժողովուրդը ցանկանում էր վերադառնալ իր իսլամական ու իրանական ինքնությանը:  Մյուս կողմից Շահի տնտեսական քաղաքականություններից տուժած խմբավորումների անդամները դեպի  քաղաք էին եկել և աշխատանքի էին անցել արդյունաբերական օբյեկտներում, քաղաքների արվարձաններում բնակություն հաստատած գյուղացիները կրոնական մարդիկ լինելով , հետագային միանում են հեղափոխականներին: Ոչ-կրոնականներին (լիբերալիստներին ու սոցիալիստներին) հալածելը և Շահի մի շարք ոչ-կրոնական քայլերը ենթահող ստեղծեցին կրոնական ուժերի լուրջ ներկայության համար և հեղափոխությունն առաջնորդվեց հոգևորականների կողմից: Ի վերջո հակաիմպերիալիստական զգացմունքներով շիա գաղափարախոսությունը, լուսահոգոի Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ ժողովրդական մեծ շարժում առաջացրեց, որը հաղթեց Շահի ռեժիմին:

Նիկի Քեդդին իր աշխատություններից մեկում հարց է առաջ քաշում, թե ինչպես Սահմանադրական հեղափոխության արդյունքում արևմտյան բնույթ ստացան երկրի մի շարք քաղաքական ու իշխանական հարցերը, սակայն իսլամական հեղափոխությունը միտված էր իսլամական բնույթ հաղորդել իշխանությանը: Պատասխանելով այդ հարցին, Քեդդին անդրադարձել է այն իրողության, որ Սահմանադրական հեղափոխության մեջ հեղափոխական ուժերը պայքարեցին թագավորական իշխանության դեմ, որը զարգացման ու բարեփոխման չնչին քայլեր էր իրականացրել: Հետևաբար հեղափոխական ուժերն ու մի շարք հոգևորականները եկան այն եզրակացության, որ Արևմուտքի որոշ քայլերին հետևելը երկրի զարգացման միակ ճանապարհն է: Նրանք եկել էին այն եզրակացության, որ թագավորական իշխանության կողմից ներքին բռնատիրությունը երկրի զարգացման ճանապարհին գլխավոր արգելքն է համարվում և հարկավոր էր սահմանադրական ու իրավական բարեփոխումներ իրականացնել ու նոր բանակ կյանքի կոչել:

Քեդդին նշում է, որ ղաջարներին հակառակ, փահլավիների դինաստիան 50 տարի ձգտում էր արևմտայնացնել Իրանը: Արդիականացման արդյունքում Իրանում ստեղծվել էր հզոր բանակ, իրավական նոր օրենքներ և ուսումնական նոր համակարգ, սակայն արևմտյան սովորույթների տարածման պատճառով վտանգվել էին շուկայի մարդկանց շահերը և Իրանը միջոց էր դարձել ԱՄՆ-ի ու Իսրայելի համար: Կամայական քայլերի պատճառով խախտվել էր անգամ լիբերալ Սահմանադրությունը: Փահլավիների իշխանության 50-ամյա փորձն ապացուցել էր արևմտյան համակարգերի գաղութարարական բնույթը և փահլավիների կախվածությունը նրանցից: Նիկի Քեդդին մյուս հեղափոխություններից Իրանի հեղափոխության տարբերությունը կրոնական լինելն է բնութագրում: Քեդդին նշում է, որ կրոնը ժողովրդին կապեց իսլամական հեղափոխությանը: Չնայած փահլավիների օրոք հասարակական բոլոր կառույցներն արևմտայնացվել էին, սակայն հեղափոխության արդյունքում իսլամական համակարգ ստեղծվեց և երկրի Սահմանադրությունը մշակվեց իսլամական օրենքների ու  ուսուցումների համաձայն:

Նիկի Քեդդին համոզված էր, որ շիա հոգևորականությունը կարևոր դերակատարություն է ունեցել Իրանում հեղափոխությունների ու ապստամբությունների ժամանակ ժողովրդի զանգվածների մոբիլիզացման հարցում: Քեդդին նշում է, որ Իրանի պատմության մեջ հոգևորակաների դերն այնքան մեծ էր, որ եթե բարձրաստիճան մի հոգևորական հայտարարում էր, որ այս ինչ իշխանավորը վատ է աշխատում, կամ այս ինչ քաղաքականությունը պետք է փոխվի, ժողովուրդը նրա խոսքն էր ընդունում և ոչ թե կենտրոնական իշխանության:

Չնայած Նիկի Քեդդին կարևորում է հոգևորականների ու հոգևորականության կազմակերպության դերը, սակայն նրա տեսակետներին ուղղված կարևորագույն քննադատություններից մեկն այն է, որ  Քեդդին փորձում է կազմակերպական մոդելի հիման վրա Իրանում հեղափոխության կրոնական բնույթը վերագրել շիա կրոնական կազմակերպության ու շահի արդիականացման ու զարգացման քաղաքականությունների միջև փոխադարձ գործողության:Նա փորձում էր այնպես ցույց տալ, թե հոգևորականությունը ձգտում էր վրեժ լուծել թագավորականության իշխանությունից հոգևորականության կազմակերպությունը թուլացնելու պատճառով: Սակայն իսլամական հեղափոխության տեսաբանները մերժում են այդ տեսությունը. Որովհետև հոգևորականության դեմ ուղղված քաղաքականությունն արմատավորված էր Ռեզա շահի քաղաքականություններում և անգամ ղաջարների ժամանակաշրջանում և դա նորություն չէր, որ Իմամ Խոմեյնին հոգևորականության կազմակերպությանը փահլավիների իշխանության դեմ դուրս բերեր:

Երկրորդ հերթին, հոգևորականության կողքին ժողովրդի լայն մասնակցությունը հաշվի առնելով, չի կարելի անտեսել տնտեսական ու արժեք համարվող շարժառիթները:

Երրորդ հերթին,Քեդդիի տեսության հակառակ, լուսահոգի Իմամ Խոմեյնին ժողովրդի մոտ սիրելի էր դարձել իր գաղափարախոսության ու շիա ուսուցումներն ընդգծելու պատճառով և ոչ թե ֆինանսական շահերը վտանգվելու և կազմակերպական հարցում հակադրվելու պատճառով:

Իրանի իսլամական հեղափոխության մասին քննադատվում է Նիկի Քեդդիի այն տեսակետը, որ թե Շահի ռեժիմը ավելի շատ հալածում էր ոչ-կրոնական ու կոմունիստ ընդդիմությանը  և նրանց էր իր թիվ մեկ թշնամին համարում, և ուշադրություն չէր դարձնում կրոնական ուժերին: Այդպիսով կրոնական ուժերը կարողացան ավելի կազմակերպված ձևով պայքարել այդ ռեժիմի դեմ: Նիկի Քեդդին այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ փահլավիների իշխանությունն ամենաշատը հետևում էր Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիին և նրան 15 տարի արտաքսեց Իրանից: Իրականում փահլավիների իշխանությունը ոչ միայն չանտեսեց կրոնական ուժերին, այլև արևմտյան սովորույթներն Իրանում տարածելու վրա պնդելով, պատճառ դարձավ, որ ժողովուրդն իր իրանական ու կրոնական ինքնությունը պահպանելու  նպատակով հոգևորականության շուրջ համախմբվի, որն էլ 1979 թ.հանգեցրեց Իրանի իսլամական հեղափոխության շքեղ հաղթանակին:

Sep 01, 2018 20:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ