Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք ազատության մասին լուսահոգի Էմամ Խոմեյնու տեսակետները:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի այս համարում ձեզ ծանոթացնելու ենք ազատության մասին Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի տեսակետներին: Ազատությունն Իրանի ժողովրդի պատմական պահանջներից էր, որը նաև համարվում են իսլամական հեղափոխության ընթացքում ժողովրդի գլխավոր կարգախոսի բաղադրիչ տարրը:

-----------------------

Արդարությանը զուգահեռ ազատությունը շարունակ եղել է աշխարհի բոլոր պայքարողների իդեալներից մեկը և այդ պատճառով էլ աշխարհի քաղաքական գրականության մեջ արժեքավոր ու բարձր դիրք է զբաղեցնում: Ազատությունը հենց այն աստիճան, որ քաղաքական փիլիսոփայության և քաղաքական պայքարում մեծ արժեք ու նշանակություն է ունեցել, իր իմաստով ու մեկնաբանությամբ վիճարկելի է համարվում: Գաղափարական ու քաղաքական ուղղություններից յուրաքանչյուրը տարբեր կերպ է մեկնաբանել ազատությունը, սակայն առանց վիճարկության կարելի է համաձայնեl այն հավակնությանը, թե գաղափարական ու քաղաքական բոլոր ուղղություններում լիբերալիզմը համարվել է ազատության ամենալուրջ ու գլխավոր պաշտպանը, թեև հենց այդ գաղափարախոսության փիլիսոփաների մոտ էլ ազատության և դրա սահմանների կապակցությամբ տարաձայնություն գոյություն ունի: Լիբերալիզմի վարդապետության ականավոր մտածողներից Այզա Բեռլինն ազատությունը բաժանում է դրական ու բացասական տեսակների և բացատրելով ազատության այդ երկու տեսակները դրա բացասական տեսակը համարել է անհատական ոլորտում պետության միջամտությունից փրկվելը, իսկ դրա դրական կողմը համարել է քաղաքացիների մասնակցության և աշխատանքի համար հնարավորության ստեղծումը: Այս բոլոր վարդապետություններում ու տեսաբանների հայտնած տեսակետներում ազատությունը մարդկային ու մտային հիմք ունի, սակայն իսլամի վարդապետության մեջ, որը հիմք է ծառայել Էմամ Խոմեյնու տեսակետների համար ազատությունը տեղավորվում է իսլամ կրոնի և միաստվածապաշտության համակարգի շրջանակներում և դրա գագաթնակետը համարվում է հոգևոր ազատությունն ու Աստծո արքայությանն արժանանալը: Էմամի մտածողության մեջ ազատության մյուս տեսակներն, այդ թվում խղճի ու խոսքի, նաև քաղաքական ու հասարակական ազատությունները ուշադրության արժանի են դարձել լիովին ներկրոնական դիտանկյունից:

 

Էմամ Խոմեյնին ընդունելով ու պաշտպանելով ազատությունը դա համարում է անհատական ու հասարակական ոլորտներում մարդու բնածին, բնական ու ձեռք չբերվող իրավունքներից է: Նա հավատացած է, որ ազատությունն այն իրավունքներից չէ, որ մեկը կարող է դա նվիրել ուրիշին, այլ դա բխում է մարդու բնությունից և նրա բնական իրավունքներից է, նույնիսկ եթե մի վարդապետություն կամ պետություն դա պաշտոնապես չընդունեն: Միևնույն ժամանակ ցանկացած հասարակություն իր հիմքերի պաշտպանության և անվտանգության, նաև կարգ ու կանոնի պահպանման համար կարող է ազատության օգտագործման համար որոշ սահմաններ նշանակել, այդուհանդերձ որևէ վարդապետություն, պետություն, իշխանություն կամ հասարակության անդամներ իրավասու չեն սասանել ազատության հիմքերը: Ամփոփելով կարելի է ասել, որ Էմամ Խոմեյնու դիտանկյունից ազատությունը մարդու բնազդի մեջ է և նա մարդու լինելու պատճառով նաև ազատատենչ է համարվում: Իշխանական գործընթացներին ժողովրդի մասնակցության և ուժի կառույցում դերակատարության, իշխանավորների ընտրության և վերահսկողության ընդգծումն Էմամ Խոմեյնու արտահայտություններում ազատության մարմնավորման օրինակներից են: Նա պաշտոնապես ընդունելով անհատական, հասարակական ու քաղաքական ազատությունները, մտքի, խղճի ու խոսքի ազատությունը, կուսակցությունների հիմնադրման ու հանրահավաքների ազատությունը և որոշումների կայացման գործընթացին մասնակցությունը, շահերին չվնասելը, իշխանության դեմ սադրանք չկազմակերպելը, բարոյականության հարգումը և միտքն ու կրոնը համարել է ազատությունը սահմանափակող գործոնները: Նա ընդգծում է, որ իսլամում մարդուց խլվում է ազատությունների այն բաժինը, որ վնասում է անհատի մարդկային էությանը և հասարակության շահին չէ:

Էմամ Խոմեյնու դիտանկյունից իսլամը վարդապետություն է, որ ապահովում է մարդու ազատությունը: «Իսլամն է, որ մեզ համար ազատություն, առողջ ու ճիշտ ազատություն է ապահովում»: Նա հակազդելով Շահի բռնապետ ռեժիմի դիրքորոշման, որ հավակնում էր, թե ազատություն է պարգևել իրանցիներին, ասում է. «Ազատություն են պարգևե՞լ: Միթե ազատությունը պարգևում են: Հենց այս արտահայտությունը հանցանք է համարվում: «Ազատությունը պարգևեցինք» նախադասությունը հանցանք է պարունակում: Ազատությունը պատկանում է ժողովրդին է: Օրենքը ազատություն է պարգևել, Աստված մարդկանց ազատություն է պարգևել, իսլամն ազատությունն է տվել, Սահմանադրությունն ազատություն է տվել ժողովրդին: «Պարգևել»-ն ի՞նչ հիմարություն: Դու ո՞վ ես որ պարգևես: Դո՞ւ քեզանից ինչ ես ներկայացնում»: Նա իսլամական իշխանության յուրահատկությունը համարում է առավելագույն ազատության ապահովումն ու պետությունից չվախենալը և ասում է. «Իսլամում հալածանք չկա: Իսլամում բոլոր դասակարգերի, կանանց ու տղամարդկանց, սպիտակների ու սևերի և բոլորի համար ազատություն գոյություն ունի: Այսուհետ նրանք պիտի վախենան ոչ թե իշխանությունից այլ հենց իրենցից, որ հանկարծ օրենքի խախտում չկատարեն: Արդարության իշխանությունը կանխում է օրենքի ոտնահարումը և պատժում է: Մենք պիտի վախենանք ինքներս մեզանից, որ հանկարծ օրենքը չոտնահարենք, եթե ոչ իսլամի իշխանությունը սխալ թույլ չի տա: Կառավարությունն այլևս ժողովրդի դեմ չի բռնանա»:

 

Խղճի, խոսքի և մտքի ազատությունն ազատության գլխավոր դրսևորումներից են: Իսլամական հեղափոխության թեժ տարիներին շատ վերլուծաբաններին հետաքրքրող հարցն այն է, որ իսլամի վրա հիմնված իշխանության ձևավորմամբ արդյոք խղճի, խոսքի ու մտքի ազատության որևէ հնարավորություն գոյություն կունենա: Էմամ Խոմեյնին հեղափոխության հաղթանակից երեք ամիս առաջ Նոֆել Լը Շաթոյում պատասխանելով իսլամական իշխանության մեջ մարքսիստների խոսքի ու մտքի ազատության կապակցությամբ մի լրագրողի հարցումին հստակ պատասխանեց. «Իսլամի իշխանության մեջ  բոլոր մարդիկ իրենց տեսակետներում ազատ են»: Նա պատասխանելով այն հարցին, թե իսլամական իշխանության մեջ ոչ-մուսուլմանների և կրոնին չհավատացողների ճակատագիրն ու վիճակն ի՞նչ է լինելու, ասաց. «Իսլամում արձանագրված է ժողովրդավարությունը և մարդիկ իրենց տեսակետներում ու աշխատանքում ազատ են, պայմանով որ դրա մեջ սադրանք չլինի»: Նա խոսքի և մամուլի ազատության մասին նշում է. «Մամուլն ազատ է, միթե այն որ նրա հոդվածները վնասակար լինեն ժողովրդի համար»: Նա ազատությունը համարում է աստվածային շնորհ ու պարգև, որը պիտի օգտագործել ժողովրդի ու իսլամի շահերի ուղղությամբ և ասում է. «Մենք բոլորս հիմա ազատ ենք և քննվում ենք: Աստված մեզ քննում է: Եթե մենք ազատությունն օգտագործենք ճիշտ կերպով և դա ծառայեցնենք ժողովրդի, իսլամի ու երկրի շահերի ուղղությամբ, այս քննությունը հաջողությամբ թիկունքում թողած կլինենք»:

 Քաղաքական ու քաղաքացիական կազմակերպությունների ու կուսակցությունների ձևավորումն ազատության դրսևորումներից մեկն է: Ժողովրդավարական հասարակություններում հասարակության բոլոր բաժիններ ազատ են, որպեսզի քաղաքական կուսակցություններ և կամ քաղաքացիական ու արհեստակցական կառույցներ հիմնեն և կառավարությունը դրանց ձևավորումը չի խոչընդոտում: Էմամ Խոմեյնին ընդունելով դա հավատացած է, որ իսլամական իշխանությունը համապատասխանում է ժողովրդավարության սկզբունքներին և այդ հիման վրա չի արգելում քաղաքական կուսակցությունների ձևավորումն ու ազատ գործունեությունը: Նա ընդգծում է. «Հանրահավաքներն ու կուսակցություններն ազատ են այն պայմանով, որ չվտանգեն ժողովրդի շահերը և իսլամը դրանց համար հստակ սահմաններ է որոշել»: Նա օտար ուժերին կապված չլինելը համարում է քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների գործունեության գլխավոր չափանիշը և պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իսլամական իշխանության շրջանակներում առանց արտաքին ուժերին կախված լինելու ձախակողմյան քաղաքական կուսակցությունների գործունեության մասին, պատասխանում է. «Իսլամական հանրապետության մեջ ամեն մարդ խոսքի և խղճի ազատություն ունի, սակայն օտար ուժերին կապված որևէ անհատի կամ խմբի դավաճանության առիթ չենք տալու»:

Հատկապես իր առաջնորդության տարիներին Էմամ Խոմեյնու գլխավոր մտազբաղումներից մեկը եղել է ԻԻՀ-ում ազատության սահմանների հստակեցումը: Նա հասարակության մեջ սրբությունները հարգելը և սադրանքներից խուսափելը համարում է մամուլի և քաղաքական կուսակցությունների ազատության պայմաններից և անդրադառնալով ԻԻՀ համակարգի հաստատման առաջին քանի ամիսների փորձին, որի ընթացքում որոշ քաղաքական խմբեր չարա7ահեցին ազատությունների ընդլայնման համար ստեղծված հնարավորությունն, ասում է. «Մենք նրանց ազատություն տվեցինք, բացարձակ ազատություն: Այդ ընթացքում ավելի քան 200 կուսակցություններ ու խմբեր, մեծ թվով օրաթերթեր ու պարբերաթերթեր հրապարակվեցին և որևէ մեկը դրանց չարգելեց: Թեև նրանք անարգեցին բոլոր սրբությունները նրանց դեմ որևէ բռնություն չգործադրվեց, մինչ որ անդրադարձանք նրանք սադրիչներ են և սադրանք են իրականացնում երկրի ու իսլամի դեմ: Հիմա երբ դավադրություն ապացուցված էր, այլևս չէր կարելի նրանց թույլատրել ազատորեն կատարել այն ինչը որ ցանկանում են»: Նա նա միևնույն ժամանակ հասարակության նորմերը և կանանց ու տղամարդկանց պատիվը հարգելը ներկայացնում է, որպես ազատությունը սահմանափակող ազդակներ և ասում է. «Մենք կողմ են լիարժեք ազատության ռեժիմին: Ապագա ռեժիմը պիտի ապահովի ողջ հասարակության շահերը և միևնույն ժամանակ հարգի իրանական հասարակության նորմերը, քանի որ սահմանափակություն չունեցող հասարակությունը ոտնձգություն է համարվում հասարակության կանանց ու տղամարդկանց պատվի դեմ»: Կամ մեկ այլ տեղ ասում է.«Իսլամական մի ռեժիմում հստակ ու լիարժեք ազատություններ են լինելու: Ժողովրդին չի տրվելու միայն այն ազատությունը, որ դեմ կլինի ժողովրդի շահերին և կվնասի անհատի պատիվը»:

Նա անբարոյականության տարածման կանխումը համարում է ազատության կարմիր գծերից մեկը և հավատացած է, որ իսլամական հիմքերի վրա հաստատված ազատությունն անբարոյականության տարածման իրավունք չի տալու: Այդ կապակցությամբ նա ընդգծում է.«Ազատությունը տեղավորվում է օրենքի սահմաններում: Իսլամը կանխում է անբարոյականությունը և ապահովում է բոլոր այն ազատությունները, որոնք չեն հատում բարոյականության սահմանները»: Կամ մեկ այլ տեղ սադրանքի ու խափանարարության կողքին անբարոյականությունը նշում է, որպես ազատությունը սահմանափակող գործոններ և ասում է. «Մենք լիարժեք ազատություն են տալու և տվել ենք, բայց ոչ թե սադրանքի, անբարոյականության ու խափանարարության համար»: Նա ի դեպ, ազգային ու ժողովրդի շահերին վնաս չհասցնելը համարում է ազատության պայմաններից մեկը և այդ կապակցությամբ ասում է. «Ազատություն տրվելու է բոլորին այն աստիճանի, որ դա Իրանի ժողովրդի վնասին չլինի»:

 

 

 

 

Sep 05, 2018 15:35 Asia/Yerevan
Մեկնաբանություններ