Իրանի իսլամական հեղափոխությունը և սոցիոլոգիայի տեսությունները խորագրով հաղորդաշարի 10-րդ թողարկման ընթացքում կքննարկենք Իրանի իսլամական հեղափոխության ազդեցությունը ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի սոցիոլոգիայի դասախոս՝ Ջոն Ֆորանի տեսությունների վրա:

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս՝ Ջոն Ֆորանը հեղափոխության ոլորտի չորրորդ կամ նոր սերնդի ամենանշանավոր տեսաբաններից է համարվում: Նա այն մտավորականների շարքում է, որ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո, ոչ-գործուն համարեց հեղափոխությունների պարզաբանման մասին տեսությունները և Իրանում տեղի ունեցած իրադարձությունները վերլուծելու համար նոր տեսություններ ձևակերպեց: Նա կարևորում էր այն փաստը, որ երրորդ սերնդի տեսություններ կոչվող հեղափոխությունների մասին առկա տեսությունները հիմնականում կառուցվածքային բնույթ էին կրում և անկարող էին վերլուծել Իրանի զարգացումները:

Երրորդ սերնդի հեղափոխությանն առնչվող թեմաներում լրջորեն դիտարկվում են երկու փոխկապակցված առանցքներ. մեկը մարդկային գործոնների դերակատարությունն է հեղափոխություններում, մյուսը մշակույթի ու գաղափարախոսության դերը: Հաշվի առնելով այս երկու նոր ուղղությունները, հատկապես հեղափոխություններում մշակույթի ու գաղափարախոսության դերը, հանգեցնում են հեղափոխությունների մասին տեսությունների չորրորդ սերնդի ձևավորմանը:

Ֆորանի կարծիքով, հեղափոխությունը մի քանի պատճառներ ունի: Նա իր տեսության մեջ անդրադարձել է քաղաքական, տնտեսական ու մշակութային գործոններին և հեղափոխությունը դրանց արդյունքն է համարել: Այդ նպատակով, Իրանի հեղափոխությունն ուսումնասիրելու համար Ֆորանը համախմբված մոտեցում է առաջարկում: Նա Իրանի հեղափոխությունը երրորդ աշխարհում իր մոդելի ներկայացրած ձևաչափի առաջին դեպքն է համարում:

Ջոն Ֆորան

Ֆորանի համախմբված մոտեցումը ձևավորվում է իրադարձությունների զարգացման իր ձևաչափի ուղղությամբ: Ջոն Ֆորանը համոզված է, որ հեղափոխության համար երեք գործոն է հարկավոր. պետության հալածանքը, տարբեր մշակույթների ձևավորումը և պատմական զուգադիպության պատճառով առաջացած ճգնաժամ, որը երկու կողմ ունի՝ միջազգային համակարգում ինչ որ նորությամբ զուգորդված ներքին տնտեսության անկում:

Պետություն հասկացության իմաստը բացատրելիս, Ֆորանն օգտվում է Սկոչպոլի մոտեցումից: Սկոչփոլը գտնում էր, որ պետությունը ինքնակառավարման համակարգ է և միայն դասակարգային պայքարի ասպարեզ չի հանդիսանում: Նրա կարծիքով, որքան պետությունը կարևորվում է արդյունաբերական տնտեսական զարգացման փորձերում, նույնքան նշանավորվում է նաև գյուղական տարածքներում կախյալ զարգացման գործընթացում:

Ֆորանը համոզված է, որ պետությունը փահլավիների ժամանակվա Իրանի նման երկրներում «կախյալ զարգացման» է հասել: Կախյալ զարգացման տեսության համաձայն, երրորդ աշխարհի երկրներում, կախյալ հասարակական կառուցվածքն առաջացել է Ներքին նախակապիտալիստական արտադրման ձևերի հետ արտասահմանյան կապիտալիստական արտադրության ձևի բախման արդյունքում:

Ժամանակի ընթացքում, ներքին ու արտաքին այս երկու գործոնների բախման հետևանքով ձևակերպվում է կառուցվածքային բարդ համակարգ: Այս գործընթացում թե տնտեսությունը և թե փոփոխության ընթացքը ակտիվ են և դա բնորոշ է կախյալ զարգացմանը: 

Կախյալ զարգացումը տնտեսական զարգացման գործընթաց է, որ մեկ կամ մի քանի կապիտալիստական երկրներից կախվածության պատճառով հատուկ սահմանափակումներ է դիմագրավում: Կախյալ զարգացման գործընթացում հնարավոր է զարգացման մի քանի ցուցանիշեր լինեն, սակայն դրանք հասարակության լայն խավի համար անգործության, ինֆլյացիայի և քաղաքային ծառայություններում թերությունների առաջացման պատճառ են դառնալու:

Ջոն Ֆորանի տեսանկյունից, երբ կախկալ զարգացման ձևաչափ է առաջանում, սովորաբար հալածող պետություն է հարկավոր այդ գործընթացի արդյունքում ազատություն ապրող հասարակական ուժերին վերահսկելու համար: Ֆորանը նշում է, որ այդ երկրներում, այդ թվում Իրանում, կառավարությունն առաջնային դեր ունի տնտեսական, հասարակական ու քաղաքական զարգացման գործընթացում և հենց այդ դերի պատճառով կառավարությունը մասնակից է դառնում նաև հասարակական վերափոխումներում: Մյուս կողմից, Իրանում կառավարությունը խիստ կապի մեջ էր թագավորի ու արքունիքի հետ և իշխող խավի մաս էր կազմում և շատ դյուրին էր կառավարության անկումը:

Ջոն Ֆորանի տեսանկյունից հեղափոխությունների, այդ թվում Իրանի իսլամական հեղափոխության իրագործման հարցում դերակատար է եղել  հակառակ մշակույթի ձևավորվելը: Ֆորանն այդ մասին գրել է.«Հալածող պետությունը և նրան հովանավորող արտասահմանյան ուժերը  ճանապարհ են հարթում ընդդիմադիր ճակատի համար, որն օգտվում է հասարակության մեջ գոյություն ունեցող քաղաքական մշակույթներից: Ֆորանի կարծիքով քաղաքական մշակույթը հստակ գաղափարախոսության բանաձևերի, ժողովրդական մշակույթի և ավանդույթների, առկա իրավիճակների ու միջավայրի նկատմամբ գործնական մոտեցումների խառնուրդ է: Ըստ նրա, այդ կողմերից յուրաքանչյուրը պետք է քննարկվի և կարողանան եզրակացնել, թե ինչպես է հնարավոր ընդդիմանալ կառավարության հզորությանը: Այլ խոսքով, դիմադրության քաղաքական մշակույթները կարող են դժգոհության օբյեկտիվ պայմանների ու մտավոր ցանկալի պայմանների և քաղաքական ու գործնական գործողությունների միջև կապ հաստատել: Ջոն Ֆորանի տեսանկյունից հալածող կառավարությունը ենթահող է ստեղծում ընդդիմադիր ճակատի, հետևաբար հեղափոխության գործընթացի ձևավորման համար, ինչը Իրանում գոյություն է ունցել իսլամական հեղափոխությունից առաջ:

Ֆորանի տեսանկյունից երրորդ աշխարհում  հեղափոխության առաջացման մեկ այլ պայման է՝ հզոր արտաքին դերակատարների ներկայությունը: Ֆորանը համոզված է, որ երրորդ աշխարհի երկրներում հեղափոխությունը իրականացնելու համար, անհավասարությունից ու կառուցվածքային խնդիրներից, և նրանց հանդեպ դիմադրության մեկ կամ ավելի քաղաքական մշակույթի ձևավորվելուց բացի, անհրաժեշտ է երկկողմ ճգնաժամ. Ներքին տնտեսության փլուզում և միաժամանակ ինչպես ինքն է ասում «գլոբալ համակարգում նորությամբ»:

Քննարկելով Իրանի ու ԱՄՆ-ի պատմական հարաբերությունը և դրա ազդեցությունը Իրանի իսլամական հեղափոխության վրա, Ջոն Ֆորանը գրում է.«1953թ. հեղաշրջումից հետո, ԱՄՆ-ը որպես անվիճարկելի իշխանություն Իրանում փոխարինեց Բրիտանիային: ԱՄՆ-ը հովանավորում էր փահլավիների իշխանությանը: Սակայն իսլամական հեղափոխության ժմանակ, ԱՄՆ-ը կասկածանքով մոտեցավ իր տարածաշրջանային դաշնակից՝ Մոհամմեդ Ռեզա շահի նկատմամբ: ԱՄՆ-ի այս վերաբերմունքի արդյունքումմ Իրանում ճանապարհ հարթվեց ուժերի հավասարության ցուցադրման համար, ինչը հանգեցրեց հեղափոխության հաղթանակին»: Ֆորանի կարծիքով այդ օրերին գլոբալ համակարգը Իրանի հեղափոխության օգտին գործեց , այնպես որ այդ համակարգի կենտրոնական ուժը չի ներգրավվել Իրանում ագրեսիվ ոտնձգության մեջ:

Վերլուծաբանները Իրանի իսլամական հեղափոխության մասին Ֆորանի տեսությունը քննադատում են այն առումով, որ նա բավարար ուշադրություն չեր դարձնում Իրանում հեղափոխության առաջացման ներքին գործոններին ու պայմաններին և պնդում էր, որ ԱՄՆ-ը ևս ակտիվ չեր հեղափոխությանն ընդդիմանալու հարցում:

Ֆորանն այն պայմաններում է նման տեսակետ հայտնել, երբ մեծ թվով ամերիկյան աղբյուրներ, այդ թվում ժամանակի ամերիկացի պետայրերի հուշերը վկայում են այն մասին, որ մինչև վերջին պահը ԱՄՆ-ի կառավարությունն ամեն կերպ հովանավորեց փահլավիների ռեժիմին:

Փահլաիների ռեժիմը տարածաշրջանի ժանդարմն էր և Ռիչարդ Նիքսոնի «երկկողմանի» քաղաքականության երկու սյուներից մեկը և այն հայտարարությունը, թե ԱՄՆ կառավարությունը հեղափոխականների դեմ չի աջակցել Փահլավիների վարչակարգին, պատմական փաստաթղթերի համաձայն կեղծ է:

Ինչպես Իրանում ԱՄՆ-ի ժամանակի դեսպանության կցորդ, քաղաքական վերլուծաբան՝ Ջոն Ստամփելն է ասել, 1977թ. Իրանի շահն այնքան մոտ էր ԱՄՆ-ին, որ թվում էր ավելի շատ ԱՄՆ-ի և ոչ թե Իրանի նպատակներին էր ծառայում: ԱՄՆ-ի կառավարությունը հեղափոխության բոլոր ժամանակներում, թեկուզ երբ շահի ռեժիմը ժողովրդին  հալածելու պատճառով խիստ քննադատվում էր միջազգային շրջանակների կողմից, իր հովանավորությունն էր հայտնում այդ ռեժիմի նկատմամբ: Օրինակ 1978թ սեպտեմբերի 8-ին ցուցարարների արյունալի սպանությունից երկու օր անց, Սպիտակ Տունը հայտարարեց, որ Իրանն ու ԱՄՆ-ը սերտ ու բարեկամական հարաբերություն ունեն: Բժեզինսկին շահի հետ ունեցած հեռախոսազրույցում, նրան փոխանցեց, որ ցանկացած քայլի դիմի, կարգը հաստատելու համար (Ստամփել 169): 

Փահլավիների վարչակազմի նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորության մասին կարելի է անդրադառնալ 2017թ. հունիսին ԱՄՆ-ի պետքարտուղարության հրապարակած փաստաթղթերին, որտեղ հաստատվում է 1953թ. Մոսադդեղի կառավարության դեմ հեղաշրջման մեջ ԱՄՆ- դերակատարությունը: Իրականում, եթե չլիներ այդ հեղաշրջումը, Մոհամմեդ Ռեզա շահի իշխանությունը կփլուզվեր 1953թ. և ոչ թե 1978-ին:

Պիտակ

Sep 10, 2018 07:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ