• Իրանը իսլամական հեղափոխության հաղթանակից քառասուն տարի անց (12)

(Իրանի ժողովուրդը հավատարիմ է հեղափոխության գաղափարներին) 1397թ. տարեմուտին Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում ունեցած ելույթի ընթացքում անդրադառնալով քառասնամյակին Իրանի հեղափոխության ամրության, եռանդի ու նաև անկախության խնդրին Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամական Իրանը այսօր իրապես անկախ է: Ուրիշ ոչ մի երրկիր Իրանի պես զերծ չե կախվածությունից և միակ ժողովուրդը, ում քվեն հարգվում է Իրանի մեծ ժողվուրդն է»:

Շարունակելով իսլամական հանրապետության կյանքի քառասնամյակի հետ կապված  մեր զրույցը այսօր կմեկնաբանենք որոշ պետությունների թշնամության և իսլամական հեղափոխության դինամիկության պատճառները:

******************************* 

Իսլմական հեղափոխության հաղթանակից ու Իրանից ԱՄՆ-ի գերիշխանությունը վերացվելուց իվեր ԱՄՆ-ի պետայրերը՝ անկախ կուսակցական ուղղությունից բազմիցս սպառնալիքներով են խոսել Իրանի հետ: 2016թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով բազում հարցեր առաջացան այն մասին, որ Թրամփի իշխանության գալուց հետո ինչ փոփոխություններ կառաջանան ԱՄՆ-ի հակաիրանական մոտեցումների մեջ և Թրամփը ինչով կտարբերվի Ռեյգանից, Բուշից և Օբամայից և արդյոք այդ տարբերությունները Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը կբերի՞ նոր հարթության վրա թե ոչ:

Ֆրանսիացի սոցիոլոգ և Ամերիկայի հարցերի փորձագետ Մարի Սեսիլ Նավը Թրամփի վարքագծի մեկնաբանության հարցով համոզված է.«Իրանի հետ առճակատման միջոցով Դոնալդ Թրամփը ցանկանում է ոչ թե գեոպոլիտիկական, այլ տնտեսական նպատանկներին հասնելու համար խափանել Միջին Արևելքի տարածաշրջանի հավասարակշռությունը, ինչը նաև համապատասխան է նրա հոգեբանության ու բանականության հետ»:

Իրականությունն այն է, որ տարածաշրջանի ներկա իրավիճակը և Թրամփ կոչված երևույթի ծագումը ԱՄՆ-ի քաղաքական գործիչների ժառանգությունն է: Չմոռանանք, որ վարքագծի առումով Թրամփն ու նախորդ քաղաքական գործիչները մեծ տարբերություններ չունեն: Իհարկե բացի այն, որ Թրմափն իր նախորդներից ավելի անփորձ է և քաղաքականությունից ու քաղաքական բանականությունից առհասարակ բան չգիտի: Սակայն քանի դեռ Թրամփն ու նրա շրջապատը չեն հասկացել աշխարհում ու ԱՄՆ-ում ինչ է տեղի ունենում հնարավոր է չնախատեսված շատ դեպքեր տեղի ունենան, որոնք ծանր հետևանքներ ունենան և՛ ԱՄՆ-ի և՛ մյուս պետությունների համար:

ԱՄՆ-ի պաշտոնատարները թե՛ անցյալում և թե՛ այժմ Իրանին հարվածելու համար արել են ամեն ինչ, սակայն նրանք պետք է հասկանան, որ ցանկացած մարդ, ով Իրանի ժողովրդի դեմ է գործում անկասկած ինքն էլ է վնասվելու:

Այնպես որ Իրանի մեծարգո առաջնորդը շեշտել է.«Իրանի թշնամիները և անկեղծ բարեկամներն ու նաև նրանք ովքեր երբեմն են մտահոգվում Իրանի համար բոլորը թող իմանան, որ Իրանը կանգուն է ու հզոր և թշամիները չեն կարող հարվածել Իրանի ժողովրդին, այլ ժողովուրդն է հարվածելու իր թշնամիներին:

ԱՄՆ-ն քաջատեղյակ է ԻԻՀ-ի տարողությունների ու հնարավորությունների մասին և գիտի, որ միակողմանի մոտեցմամբ չի կարող հաջողության հասնել: Ուստի մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ստեղծելով գլոբալ համաձայնություն, տարածաշրջանի ու աշխարհի մյուս պետություններին էլ համախմբի Իրանի դեմ և իր համար օրինականություն ստեղծի: Այս ճանապարհին տարածաշրջանի որոշ հետադեմ արաբական երկրներ ինչպես Բահրեյնը հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին՝ այն կարծիքի են, որ միանալով ԱՄՆ-ի հակաիրանական քայլերին կարող են լավ դիրքի հասնել: Իհարկե ԱՄՆ-ն հաստատ համոզված է, որ կարող է տարածաշրջանի որոշ արաբական պետությունների և հատկապես Սիոնիստական ռեժիմի հետ կոալիցիա ձևավորել:

Արաբ Նյուզ պարբերականի ինտերնետային կայքը որոշ ժամանակ առաջ գրել էր.«Չնայած որ Վաշինգտոնը ձգտում է համաշխարհային կոալիցիա ստեղծել Իրանի համակարգի դեմ, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտմենտը հավակնում է, որ այդ նպատակով համաշխարհային կոալիցիա չի ձևավորելու, այլ փորձում է Իրանի ժողովրդի կողքին օգտագործել այն»: Արաբական այս պարբերականի գրությամբ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ նախագահի նպատակը Իրանի հետ նոր համաձայնության գալն ու Թեհրանին առավել սահմանափակումների ենթարկելն է:

Իհարկե Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցները այս պայմանները նպաստավոր առիթ են համարում, քանի որ նրանք միայն վերտարածաշրջանային ճգնաժամեր հրահրելով են կարող իրենց գոյության պահպանման համար հույս ունենալ: ԱՄՆ-ն ցանկացած միջոց օգտագործում է իր նպատակներին հասնելու համար, այն էլ այն պայմաններում, որ Սպիտակ Տան լուրջ մտահոգություններից մեկը, ՀԳՀԾ-ից հրաժարվոլու համար, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, ՌԴ-ի ու Չինաստանի կողմից ԱՄՆ-ին ուղղված սուր քննադատություններն ու Թրամփի ցանկություններին դեմ առճակատվելն է: ԱՄՆ-ի համար հանցագործ ու մանկասպան ռեժիմների ընկերակցությունը ձեռնտու է: ԱՄՆ-ն այս կարգի դիրքորոշումները տարածաշրջանային կոալիցիայի ձևավորում և ԱՄՆ-ի ռազմավարության մի մասն է համարում, ինչի մասին Թրամփի նախագահության ժամանակաշրջանում ավելի բացահայտ կերպով է խոսվում:

Իհարկե այս գործընթացում Սպիտակ Տունը միայնակ չէ և Սիոնիստական ռեժիմի ղեկավարների խոսքերով նրանք Վաշինգտոնի կողքին երեք ճակատում հետևում են իրենց հակաիրանական ջանքերը:

ԱՄՆ-ի քայլերի էությունը տարածաշրջանում լարվածություններ ու բախումներ առաջացնելն է : Ձայնակցել այս քաղաքականության հետ նշանակում է տարածաշրջանում հող պատրաստել ԱՄՆ-ի կողմից լարվածությունների հարուցման համար:

Անցյալ մի քաի տասնամյակների ընթացքում տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմին ու բռնատիրական համակարգերին աջակցելու հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը մի կողմից մշտապես պատերազմներ ու բախումներ է առաջացրել և մյուս կողմից ահաբեկչության երևույթի ու ահաբեկչական խմբերի ձևավորման պատճառ է դարձել: Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներն ու բարեկամները համաշխարհային ահաբեկչության ստեղծողներ ու հիմնական աջակիցներ են, այնպես որ նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքացիները այդ երկրի հողում անվնաս չեն մնացել: ԱՄՆ-ի կողմից այս քաղաքականությունների շարունակումը պատմական ռազմավարական սխալ է, ինչը ծանր հետևանքներ կունենա աշխարհի ու տարածաշրջանի համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ թշնամական մոտեցումները ավելի բացահայտ կերպով է ցուցադրում:

Վերջերս Կալիֆորնիայում Ռեյգանի անվան գրադարանում ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցույց տվեց, որ Սպիտակ Տունը ձգտում է քաղաքական, հասարակական ու ռազմական ոլորտներում հիմնական փոփոխություններ առաջացնել կապված Իրանի ներքին, տարածաշրջանային ու միջազգային մոտեցումների հետ: Թրամփի կառավարությունը քաջատեղյակ է ԻԻՀ-ի տարողությունների ու հնարավորությունների մասին և գիտի, որ միակողմանի մոտեցմամբ չի կարող հաջողության հասնել: Ուստի մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ստեղծելով գլոբալ համաձայնություն, տարածաշրջանի ու աշխարհի մյուս պետություններին էլ համախմբի Իրանի դեմ և իր համար օրինականություն ստեղծի: Չինական South China Morning Post լրատվական գործակալությունը գրում է.«ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաները անուղղակի կերպով գլոբալ համաձայնությունը նմանեցրել են Սիրիայում ու Իրաքում հակաիլիպական կոալիցիային»: Այդուհանդերձ որոշ փորձագետներ նմանատիպ կոալիցիայի ձևավորումը ԱՄՆ-ի կառավարության մշտական ծրագրերից են համարել:

Տարածաշրջանում որպես ԱՄՆ-ի քաղաքականությունների հիմնական մասը՝ Իրանաֆոբիան մի նախագիծը է, որ Օբամայի կառավարությունն էլ հետևում էր դրա գործադրմանը: Եթե հետ նայենք կտեսնենք, որ ԱՄՆ-ի պետայրերի քաղաքականությունները նույնսիկ նախքան Օբամայի նախագահության շրջանը հակաիրանական թշնամական քաղաքականությոնների մի շղթա է եղել:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կեղծ հայտարարություններ տարածելու նախագիծը պարտվելուց հետո ԱՄՆ-ն երկու նպատակ է հետապնդել:

Առաջինը տարածաշրջանում իրանաֆոբիայի քաղաքականության շարունակումն է եղել, սակայն ԱՄՆ-ի երկրորդ նպատակը տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով Իրանի դերակատարության դեմ փափուկ ընդդիմությունն է:

Իրանի դեմ Թրամփի քաղաքականության մեջ ավելի ընդգծված մյուս խնդիրը տարածաշրջանային ու միջազգային պայմանների փոփոխություններից տնտեսական շահ ստանալու համար ԱՄՆ-ի շտապ քայլերն են: Թրամփը ամեն ինչ դիտում է առևտրականի ակնոցով և Սաուդյան Արաբիա կատարած նրա առաջին այցը, որ մեկնարկեց այդ երկրին 100 մլրդ. դոլար զենքի վաճառքով ցույց տվեց, որ տնտեսական առումով այդ այցը լավ սկիզբ է լինելու Դոնալդ Թրամփի համար:

Ուստի Թրմափի արտահայտությունները ու նաև այն, որ Իրանին ահաբեկչությանը աջակցելու մեջ է մեղադրում նոր խնդիր չէ: Ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփը մեծ ցանկություն ունի տարածաշրջանային հարցերին միջամտելու համար, սակայն հաշվի առնելով նրա չհաշվարկված դիրքորոշումների դեմ միիջազգային քննադատությունների ու հակառակությունների ալիքը անշուշտ Իրանի դեմ գլոբալ համաձայնություն ստեղծելու և Սաուդյան Արաբիային ծավալուն աջակցություն ցուցաբերելու կարողությունը չի ունենալու:

Անցած երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է միջուկային զենք արտադրելու համար ջանքեր գործադրելու, տարածաշրջանի երկրների ներքին հարցերին միջամտելու, ահաբեկչությանը աջակցելու և մարդկային իրավունքները խախտելու մեջ և այժմ մտահոգություն հայտնելով Իրանի հրթիռային կարողության ու տարածաշրջանում Իրանի ծովուժի հզոոր ներկայության կապակցությամբ փորձում է անվտանգության ոլորտում մարտահրավեր նետել ԻԻՀ-ին: Պարտադրյալ պատերազմից իվեր Իրանի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գործադրած ճնշումները սկսվեց Սադդամի ռեժիմին ցուցաբերված սպառազինական աջակցությամբ ու նույնիսկ քիմիական զենքի տրամադրմամբ, տնտեսական պատժամիջոցներով, ժողովրդին հեղափոխության նպատակների իրագործման հարցով անհուսացնելու և ընտրություններում նրանց ներկայությունը նվազեցնելու ջանքերով, ինչը շարունակվում է առայսօր: Սակայն ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասել: Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական մոտեցումները երբեք չեն դադարել և ԱՄՆ-ն շարունակ Իրանը որպես մի սպառնալիք է ներկայացնում: Իհարկե Իրանը բավարար փորձ ունի ավերիչ հոսանքներին դիմակայելու հարցում:

Վերջին տարիներին ձեռք բերված փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի ապակայունացումը, Ալ-Ղայիդայի ու ԻԼԻՊ-ի նման հոսանքների ստեղծումը, ահաբեկչական խմբերին ցուցաբերվող աջակցությունը, Սիրիայում ու Իրաքում պատերազմի հրահրումը, Եմենը մասնատելու համար Սաուդյան Արաբիայի այդ երկրի վրա իրականացրած հարձակումը ամերիկա-իսրայելական միջինարևելյան համատեղ նախագծի մի մասն է:

Անշուշտ, ԻԻՀ-ն հաշվի առնելով սպառնալիքների մակարդակը և պաշտպանական անհրաժեշտություններն ու առաջնահերթությունները իր պաշտպանական ռազմավարությունը դասակարգել է զսպողական ուժի զարգացման հիմունքով և ունի կարողություն տարածաշրջանի ցանկացած ագրեսորի կողմից հավանական ոտնձգությունները ու արկածախնդրությունները կանխելու համար: Իրանի անվտանգության դոկտրինան սկզբից եղել է տարածաշրջանային կարողությամբ անվտանգության պահպանումը և լարվածություններից զերծ մնալը: Իրանի բանակի ու հեղափոխության պահապանների կորպուսի զինված ուժերը ագրեսոր թշնամիներին շարունակ այս ուղերձն են հղել, որ իրենց հզոր ներկայությամբ իզորու են անվտանգություն հաստատել: Միևնույն ժամանակ հավաքական անվտանգության պահպանման հարցով Իրանը հավատացած է տարածաշրջանային փոխգործակցությանը:

 

 

Պիտակ

Sep 10, 2018 07:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ