• Իրանական արտադրանքների հովանավորումը հիմնվելով Իրանի տնտեսության ներածին ու գործակցական պոտենցիալների վրա (9)

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր հայտարարություններում անգամներ ընդգծել է, որ Իրանը պիտի ձերբազատել նավթային տնտեսությունից: Նա այս կապակցությամբ ասել է. «Երկրի տնտեսությունն այնպես պիտի առանձնացնել նավթի, որ նավթի սանձը լինի մեր ձեռքում և ոչ թե նավթի վերահսկի մեզ: Չպիտի թույլ տալ, որ թշնամիները չարաշահելով այս լծակը, պատժամիջոցներ գործադրելով ու նավթի գնի կրճատման նման քաղաքականություն վարելով բարդացնեն աշխատանքը»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական արտադրանքների հովանավորման որպիսության մասին ներկայացրել է, որոշ լուծումներ ու անհրաժեշտություններ և դրանց գործադրումը համարել է «Իրանական արտադրանքի հովանավորման» հիման վրա ձևավորված տարվա կարգախոսի իրագործման անհրաժեշտ պայմանը:

 

Այս կապակցությամբ արտադրական կարևոր բաժիններից մեկը սննդամթերքի և անասնային ու գյուղատնտեսական մթերքի բաժնում սպառողական ապրանքների արտադրությունն է: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ ընդգծել է «նեկրումների լուրջ կառավարման ուղղությամբ կառավարության քայլն» ու «այն արտադրանքների ներկրման լիարժեք արգելքը, որոնք երկրում արտադրվում են և կամ արտադրման ունակություն ունեն»:

Այս հաղորդման ժամանակ քննարկելու ենք գյուղատնտեսության բաժնում Իրանի պոտենցիալներն ու կարողությունները:

---------------------------

Գյուղատնտեսության բաժինը համարվում է այն արտադրանքներից, որ բացի աշխատատեղ ստեղծելուց սննդային ապահովում է ստեղծում և որոշ առումով անարդար պատժամիջոցների դիմաց կարևոր պատնեշ է համարվում:

Զարգացման 6-րդ ծրագրի համաձայն երկրի պատասխանատուները մինչև իրանական 1400 թվականը՝ 2021 թվականը, պիտի տարեկան շուրջ 1,5 միլիոն աշխատատեղ ստեղծեն երկրում, որպեսզի երկրում գործազուրկների քանակն իջեցվի 2,5 միլիոն հոգու: Այս պատճառով գյուղատնտեսական բաժինը ՀՆԱ-ում 8 տոկոս բաժին ունենալով միշտ էլ յուրահատուկ կարևորություն է ունեցել, սակայն հակառակ սպասումներին արժանացել է անտարբերության:

Դժբախտաբար երկրում ընդհանուր զբաղվածությունից գյուղատնտեսության բաժնում աշխատողների մասնաբաժինն անկումային ընթացք  է արձանագրել: Այս բաժնում աշխատողների մասնաբաժինը 2005 թվականին եղել է շուրջ 24,7 տոկոս, ինչը 2016 թվականին իջել է 18 տոկոսի: Միևնույն ժամանակ գյուղական բաժիններում աշխատողների ավելի քան 50 տոկոսն ակտիվ է գյուղատնտեսական բաժնում:

Գյուղական բաժնում աշխատողների մասնաբաժինն էլ վերջին տարիների ընթացքում անկում է արձանագրել, այնպես որ գյուղացի աշխատողներից գյուղատնտեսական բաժնի մասնաբաժինը, որ 2005 թվականին շուրջ 57,7 տոկոս է եղել, 2016 թվականին իջել է 50,3 տոկոսի: Վիճակագրական այս թվերը վկայում են այն մասին, որ գյուղական տարածքներում գյուղատնտեսական բաժինը մինչև գործազրկության հարցի համապարփակ կարգավորումը ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելու կապակցությամբ ուշագրավ առավելություն է վայելում:

Քննարկումները վկայում են, որ երկրների խոշոր մասը մասնավոր կերպով հովանավորում է իր գյուղատնտեսական բաժինը և տարբեր քաղաքականությամբ փորձում է դա զարգացնել:

Օրինակ Ռուսաստանի հացահատիկների արտադրությունը հասնում է շուրջ 140 միլիոն տոննայի և համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության այս երկիրը թիկունքում թողնելով ԱՄՆ-ին վերջերս դարձել է աշխարհում հացահատիկների ամենախոշոր արտադրողի: Բայց Ռուսաստանն ինչպե՞ս է նման հաջողության հասել հացահատիկների բաժնում:

Այս երկրի կառավարությունը պետական սուբսիդներ հատկացնելով գյուղմթերքի երկաթգծային փոխադրության բաժնին, իրենց հացահատիկների արտադրանքն արտահանելու համար գյուղացիներին մասնավոր արտոնություններ շնորհելով, անջրդի ցանքսի հանդեպ մասնավոր ուշադրություն ցուցաբերելով և ոռոգման ցանքսի փոխարեն դրա տարածելով, ցորենի և գարու սերմնացուների բարեփոխելով, գյուղմթերքի գնումը երաշխավորելով և մշակման գործարանների միջոցով երկրի արդյունաբերության հետ կապ հաստատելով կարողացել է հասնել այդ կարևոր նպատակին:

Գյուղատնտեսական արտադրանքների մակարդակի բարելավման ուղղությամբ Իրանում գործադրված ջանքն էլ ուշագրավ է համարվում: Վիճակագրական թվերը ցույց են տալիս, որ պատժամիջոցների խստացման շրջանում միակ բաժինը, որ այդ պատժամիջոցներից ամենաքիչ ազդեցությունը կրեց գյուղատնտեսական բաժինն էր: Այս բաժինն իր բարձր և հիմնական ներքին պոտենցիալի պատճառով պատժամիջոցների ճնշման ներքո չհայտնվեց և այս պահին էլ երկրում արտադրման ամենամեծ պոտենցիալն ունի:

Ինչպես որևէ այլ երկիր ԻԻՀ-ն մեծացրել է գյուղատնտեսության բաժնի հանդեպ իր հովանավորությունը և վճռակամ է այս միջոցով աշխատատեղերի ու սննդային ապահովության ստեղծման ենթահող պատրաստել:

Սննդային ապահովության մակարդակի բարձրացումը և գյուղատնտեսական արտադրանքների արդյունավետության օպտիմալացումը գյուղատնտեսության բաժնում կառավարության երկու գլխավոր նպատակներից են:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում գյուղատնտեսական բաժնում հետապնդվել են որոշ նպատակներ, որոնք այսօր էլ տեղ են գտել կառավարության օրակարգում: Այդ նպատակներից մեկը գյուղատնտեսական արտադրանքների արդյունավետության բարձրացումն է:

Արտադրության բաժնում կառավարության նպատակներից մեկը գյուղատնտեսական արտադրանքները տնտեսական տեսակետից շահավետ դարձնելն է, քանի որ տնտեսապես շահավետ չհամարվող աշխատանքը չի կարող երկար ժամանակ շարունակվել: Իհարկե հնարավոր է, որ գյուղատնտեսական բաժնում առկա ծախսերն ու նաև արժեքային շղթայում գոյություն ունեցող թերությունները երբեմն այնպիսի տպավորություն ստեղծեն, որ այսինչ մթերքի արտադրությունը տնտեսապես շահավետ չէ, այդուհանդերձ գյուղատնտեսական բաժնում կառավարության գերակայությունը սննդային անվտանգության ապահովումն է:

Ցորենի արտադրման բնագավառում երկրի ինքնաբավությունը կարևոր քայլերից է, որ իրագործվել է այս բաժնում իրականացված ջանքերի շնորհիվ:

Հայտարարված վիճակագրական թվերի համաձայն վերջին երկու տարիների ընթացքում երկիրը ցորենի արտադրման տեսակետից ինքնաբավ է դարձել և 2016 թվականին 14,5 միլիոն տոննա ցորեն արտադրելով վերջին 10 տարիների ընթացքում մրցանիշ է արձանագրել:

Իրանն այս տարի նաև շաքարավազի ներկրման կարիք չի զգալու և նույնիսկ կարիք զգալու դեպքում դա չնչին է լինելու: Մյուս արտադրանքների դեպքում էլ իրավիճակը գրեթե նույնն է: Չնայած նախորդ տարիներում մեծ ծավալներով շաքարավազի ներկրման անցած տարի դրա ծավալն անցած տարի կրճատվեց 196 հազար տոննայի:

Գյուղատնտեսական ջհադի նախարարության ծրագրավորումը գյուղատնտեսության բաժնում կառավարության արձանագրած հաջողության գլխավոր ազդակներից է:

Վիճակագրական տվյալների համաձայն գյուղմթերքի արտադրությունը 2013 թվականին 97 միլիոն տոննա է եղել, որը 2016 թվականին բարձրացել է 118 միլիոն տոննայի:

Գյուղատնտեսական ջահադի նախարարությունը պարտականությունների կենտրոնացման օրենքը գործադրելով կարողացել է իր վերահսկողության տակ առնել արտադրությունից մինչև առաջարկ երկարող շղթայի լիարժեք վերահսկողությունը և 6 միլիարդ դոլարով բարելավել գյուղատնտեսության բաժնում առևտրական բացասական հաշվեկշիռը:

Այդուհանդերձ այս բաժնի խնդիրներից մեկը երկրում սակավաջրությունն ու ջրի ոչ-օպտիմալ շահագործումն է: Սա միայն յուրահատուկ չէ Իրանին: Այս կապակցությամբ և ջրի ու հողի ռեսուրսների օպտիմալ շահագործման համար աշխարհում տարբեր  նախագծեր են իրագործվում:

Այսօր հնարավոր է ծովի աղի ջրից և կամ բարձր տոկոսով լուծույթներ  պարունակող հանքերի ջրերի ուղղակի օգտագործմամբ սննդամթերք արտադրել: Այդ թվում կարելի է հիշատակել ազատ ջրերում վանդակի մեջ ձկների աճեցումը:

Սովորական մրգատու ծառերի աճեցման համար աղի հողերի մշակման ծախսը յուրաքանչյուր հեկտարի համար ավելի քան 5000 դոլար է գնահատվում մինչդեռ աղի միջավայրում բույսերի աճեցման ծախսը յուրաքանչյուր հեկտարի համար 500-ից 1000 դոլար է:

Աղի տարածքների տեսակետից Իրանն աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը:: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատումների համաձայն աշխարհում աղի տարածքների տեսակետից Իրանը հաջորդում է Ավստրալիային, Ռուսաստանին, Արգենտինային ու Չինաստանին: Հողի աղի լինելը երկրում գյուղատնտեսությունը սահմանափակող գլխավոր գործոններից է, որի պատճառներից է համարվում երկրում ջրերի գոլորշիացման բարձր տոկոսը:

Իրանը միջազգային միջինը մեկ երրորդը համարվող տարեկան միջին չափով 253մմ տեղումներով և տարեկան միջին չափերով 2100մմ գոլորշիացմամբ, ինչը երեք անգամ գերազանցում է համաշխարհային միջինը, տեղավորվում է չոր ու անապատային տարածքների գոտում:

Նաև երկրի տարածքի 85 տոկոսը չոր կլիմա ունի և երկրի 96,5 տոկոսում միջին տեղումները շատ ավելի քիչ են գոլորշիացման չափերից: Հետևաբար երկրի խոշոր բաժինը դիմագրավում է բարձր ջերմություն, հարմար որակի ջրի ռեսուրսների պակաս, գոլորշիացման բարձր տոկոս և դրանց արդյունքում հողը մաշվելու, հողի ու ջրի ռեսուրսները աղիանալու և անապատների առաջացման վտանգ է դիմագրավում:

Չնայած նրան, որ իրանում 148,5 միլիոն հեկտար հողատարածք գոյություն ունի, դրանց միայն շուրջ 37 միլիոն հեկտարը հողագործության ընդունակություն ունի: Ջրի պակասի բերումով այդ հողատարածքներից միայն 18 միլիոն հեկտարն է շահագործման հանձնվում: Հողի կառույցը, խորքը, ներթափանցման չափանիշը և աղիությունը սահմանափակող գործոններից են:

Հետևաբար խիստ կերպով զգացվում է հողի պաշտպանության, բուսածածկույթի տարածման, ջրի ռեսուրսների օպտիմալացման, աշխատատեղերի ստեղծման և չոր ու անապատային տարածքներում հողագործության ամրագրման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ աղի միջավայրում աճող բույսերի շահավետության ու տեղայնացման ուղղությամբ ջանքերը մեծ նշանակություն են ստանում:

Չնայած այս սահմանափակություններին գյուղատնտեսական ու սննդամթերային արտադրության տեսակետից Իրանն ուշագրավ ու բազմաբնույթ պոտենցիալներ ունի, որոնց կանդրադառնանք հաջորդ հաղորդման ժամանակ:

Sep 10, 2018 07:13 Asia/Yerevan
Մեկնաբանություններ