ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իրանական նոր տարվա առաջին օրը Մաշհադ քաղաքում ունեցած ելույթում խոսեց իրանական արտադրությունը հովանավորելու անհրաժեշտության մասին:

 

 Նա ընդգծեց, որ պետք է օգտվել երկրի բոլոր արտադրական հնարավորություններից և կառավարությանը հորդորեց արգելափակել անհարկի ներմուծումը: Կարևորելով ներդրումների խրախուսումը գործարարների կողմից, նա ասաց. “Այս ներդրումները ոչ միայն նյութական օգուտ են բերում, այլ նաև մի տեսակ պաշտամունք են առ Աստված, եթե արվում են երկրի զարգացման նպատակով”:

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք սննդամթերքի արտարդության, հատկապես ձկնաբուծության ու ծովամթերքի  ոլորտներին: Ձկնաբուծությունը գյուղատնտեսության կարևոր բաժիններից է, որն ապահովում է սննդի անվտանգությունը: Դա տեղի է ունենում առափնյա և միջազգային ջրերի ճիշտ օգտագործման և ներքին ջրերում ու ծովում ձկնաբուծության շնորհիվ: Ուստի կառավարության հնգամյա ծրագրում այս ոլորտը կարևորվել է: Չնայած ծովային աղբյուրները կլիմայի փոփոխության հետևանքով նվազել են, սակայն երկրի ձկնաբուծական արդյունաբերության ոլորտի ճշգրիտ աշխատանքը կարևոր դեր է կատարել երկրին անհրաժեշտ սպիտակուցն ապահովելու ուղղությամբ: Խոսքը վերաբերում է  ձկնորսության կազմակերպության աշխատանքին: Այս կազմակերպությունն իր աշխատանքն իրականացնում է  երկու ոլորտներում` ձկնաբուծություն և օվկիանոսային ջրերի օգտագործում: Իրանի ձկնորսության կազմակերպությունը հատկապես կարևորում է  երկրի հարավում մանր ծովախեցգետնի բուծումը: Մանր ծովախեցգետնի բուծման գործընթացն աշխարհում գնալով ընդլայնվում է: Իրանում այս տեսակի բուծման համար կան լավ պայմաններ: Բացի այդ, նկատի առնելով, որ այս ոլորտը կարևոր է հատկապես արտասահմանյան արժույթի ներգրավման ու աշխատատեղերի ստեղծման առումով, ձկնաբուծության կազմակերպությունը որոշել է մանր ծովախեցգետինն աճեցնել առափնյա շրջաններում: Կազմակեությունը մտադիր է այսպիսով ապահովել ներքին պահանջարկն ու նաև արտահանել այս մթերքը, ներգրավելով արտասահմանյան կապիտալ:

Շիլաթ կազմակերպության տվյալների համաձայն, Պարսից ծոցի և Օմանի հարավային ափրին կա 180 հեկտար տարածք, իսկ արևելյան ափին` 4 հազար հեկտար տարածք, որտեղ նպաստավոր պայմաններ կան մանր ծովախեցգետին բուծելու համար: Այս տարածքի մի մասը հանձնվել է մասնավոր հատվածին` շահագործման նպատակով: Փորձագետների կարծիքով, այսօր Իրանի 5 նահանգներում, որոնք են Խուզեսթանը, Բուշեհրը, Սիսթան և Բալուչեստանը, Հորմոզգանը և Գոլեսթանը, հնարավոր է կազմակերպել մանր ծովախեցգետնի բուծումը: Ներկա դրությամբ, մոտավորապես 10 հազար հեկտար տարածք տրամադրված է այս ոլորտին: Ներկայումս երկրում արտադրվում է մոտավորապես 30 հազար տոննա մանր ծովախեցգետին: Պետք է ասել, որ յուրաքանչյուր հեկտարի վրա կարելի է արտադրել 2-3 տոննա մանր ծովախեցգետին: Իսկ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, այս չափը կարելի է բարձրացնել: Մանր ծովախեցգետնի բուծումը կարող է մեծ շահույթ ապահովել երկրի համար:

Իսկ խավիարի արտադրության համար բուծվող ձկների մասին պետք է ասել, որ դրանք այսօր աշխարհում մեծ պահանջարկ ունեն: Իրանում նման ձկների արտադրության ծավալը կազմում է ավելի քան 310 միլիոն: Այս ձկների  որսի 90 տոկոսը կատարվում է  Կասպից ծովում: Խավիարով ձկների բուծումը կարող է մեծ շահույթ աահովել: Հենց այդ պատճառով էլ Իրանի ձկնորսության կազմակերպությունը լրջորեն կարևորում է այս ոլորտը: Խավիարով ձկների բուծումը հատկապես Իրանում, մեծ հեռանկար ունի, քանի որ կախված չէ մեծ ծախսերից: Այս ոլորտի աշխատողներն այլ  ոլորտների համեմատ ավելի քիչ աշխատավարձ են ստանում: Բացի այդ, Իրանի կլիման կարողանում է  ապահովել նման ձկների վերարտադրումը:  Իրանում կան նաև այնպիսի ձկնատեսակներ, որոնք շատ թանկ արժեն: Որպես օրինակ` փղաձուկը: Երկրում կան շատ լավ մասնագետներ և  այս ձկների արտադրության տեխնոլոգիան հագեցած է: Խավիարով ձկների բուծումը փակ տարածքներում ու արհեստական ջրավազաններում, մեծ շահույթ է ապահովում երկրի համար: Այդ իսկ պատճառով, այն գրավել է ներքին ու արտաքին ներդրողների ուշադրությունը: Այս ձկների խավիարը մեծ նշանակություն ունի համաշխարհային առևտրում: Պահանջարկ ունի ոչ միայն այս տեսակի ձկների խավիարը այլ հենց դրանց մանրաձուկը: Իսկ կենդանի ձկների վաճառքը կարող է մեծ եկամուտ ապահովել ոլորտի տնտեսվարողների համար: Ավելի վաղ, այս ձկների մաքրելուց հետո, դրանց 50 տոկոսը դառնում էր թափոն: Սակայն այսօր հենց այդ թափոնը դարձել է եկամուտ և կրկնակի շահութաբեր է դարձրել խավիար արտադրող ձկների վաճառքը: Ներկա դրությամբ, այդ թափոններից պատրաստվում են տարբեր տեսակի կրեմներ, քսուկներ, հակակնճիռային քսուկներ, ինչպես նաև դեղահաբեր, որոնք օգտագործվում են մարմնի ու մաշկի բջիջները վերակենդանացնելու, վերքերի և արթրոզի բուժման ոլորտներում: Այս ձկների թափոններից պատրաստված դեղերի կաևոր նշանակությունը կայանում է նրանում, որ դրանց բաղադրիչների մոլեկուլային քաշը քիչ է, ինչը նպաստում է, որ դեղերն ավելի արագ ազդեն ու բուժման ընթացքն ավելի արագանա: Այս դեղերի արտադրության տեխնոլոգիան ձեռք  բերվել Իրանի գիտական կենտրոններում: Այնուհետև կառավարությանն այն տամադրել է ներքին ու արտասահմանյան ներդրողներին:  

Իրանի ձկնաբուծության կազմակերպության տնօրեն Հասան Սալեհին, անդրադառնալով այն փաստին, որ համաշխարհային տվյալների համաձայն, Իրանը ձկնաբուծության ոլորտում զբաղեցնում է  աշխարհում 27-րդ տեղն ասում է. “Իրանը ծովաթերքի արտադրության ոլորտում ընդհանուր առմամբ զբաղեցնում է 19-րդ տեղը: Նախկինում յուրաքանչյուր իրանցու բաժին էր հասնում  տարեկան 1 կգ ծովամթերք: Այսօր այդ թիվը հասել է 11 կգ-ի: Իսկ 27-րդ տեղը համարվում է  լավ հորիզոնական”:

FAO-ի 2015թ, տվյալներով, Իրանը ձկնաբուծության ոլորտում զբաղեցնում է  աշխարհում 27-րդ,  ծովաթերքի արտադրության ոլորտում 19-րդ, ձկնորսության ոլորտում` 29-րդ, իսկ ծովամթերևքի առևտրի ոլորտում`չափի ու արժեքի տեսակետից 71-րդ տեղը: Խավիար արտադրող ձկների բուծման ներուժն Իրանում նախատեսված է  մոտավորապես 132 հազար տոննա: Չնայած գյուղատնտեսության արտադրության ոլորտում ձկնաբուծության բաժինը քանակապես կարող է մեծ չլինել, սակայն այս արտադրությունը և տնտեսաես և սննդային արժեքի առումով կարևոր տեղ է զբաղեցնում:

 

Sep 12, 2018 06:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ