Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք քաղաքական ու հասարակական ազատությունների, այդ թվում կանանց, կրոնական փոքրամասնությունների և համալսարաններում ու ուսանողական խմբավորումներում խոսքի ազատության որոշ հատկանիշների մասին լուսահոգի Էմամ Խոմեյնու տեսակետները:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք լուսահոգի Էմամ Խոմեյնու դիտանկյունից ազատության հիմունքներին ու ցուցանիշներին, նաև ազատության սահմանների մասին և ասացինք, որ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը հիմնվելով կրոնական սկզբունքների վրա փորձե է պարզաբանել իսլամական իշխանության մեջ ազատությունը և կրոնական ու բարոյական հարցերը, օրինական շրջանակները, բարոյալքությունը, ժողովրդային համակարգի դեմ սադրանք չծրագրելը և հանրային շահերին չվնասելը ներկայացրել է, որպես ազատության սահմանները: Այսօր  նպատակ  ունենք զրուցել նրա դիտանկյունից քաղաքական ու հասարակական ազատության որոշ դրսևորումների մասին: Այս հաղորդման ընթացքում կենտրոնանանք կանանց ազատության, կրոնական փոքրամասնությունների ազատության, նաև համալսարաններում ու ուսանողական խմբավորումներում խոսքի ազատությանը:

 

Լուսահոգի Էմամ Խոմեյնու մտածողության մեջ քաղաքական ու հասարակական ազատությունների գլխավոր դրսևորումներից են համարվում համալսարաններում և ուսանողական աշխատանքներում ազատությունը: Հեղափոխությանը նախորդած տարիներին համալսարանական համալիրները  համարվելով Շահի ռեժիմի դեմ բողոքի ու պայքարի գլխավոր կենտրոններից մեկը կառավարվում էին անվտանգության խիստ պայմաններում և բողոքող ուսանողները բախվում էին կառավարության ամենակոշտ ու բիրտ հակազդեցության: Շահի ռեժիմի քաղաքականության դեմ դեմ բողոքող ուսանողները չնչին պատրվակով զրկվում էին ուսում ստանալու հնարավորությունից և բանտ էին նետվում ու այնտեղ ենթարկվում էին ամենախիստ  կտտանքների: Համալսարաններում վախի ու սարսափի մթնոլորտ էր տիրում և եթե նույնիսկ դասարաններում դասախոսի կողմից Շահի կամ նրա ռեժիմի վարած քաղաքականության դեմ ամենաչնչին քննադատությունն էր հնչեցվում, հիշյալ դասախոսն անմիջապես բերման էր ենթարկվում: Էմամ Խոմեյնին քննադատելով տիրող այս վիճակը հավատք էր ընծայում համալսարաններում ազատությանը, որպեսզի այդպիսով պահպանվի դասախոսների ու ուսանողների հարգանքը և համալսարանների անկախությունը: Նա նախահեղափոխական շրջանում համալսարաններում տիրող իրավիճակը նկարագրելով ասում է. «Եթե համալսարանները ճիշտ համալսարան լինեին, ճշմարիտ խոսք ասող մեր ուսանողների ձայնը չէին խեղդի, աղջիկներին ծեծում են, տղաներին ծեծում են, երիտասարդին ծեծում են կալանավորում են...Այն համալսարանը, որտեղ իշխի մեկ անձ  համալսարան չի կարող համալրվել: Գիտության մթնոլորտն ազատ պիտի լինի»:

Ժողովրդավարական ռեժիմների ցուցանիշներից մեկը կրոնական, ազգային ու լեզվային փոքրամասնությունների ազատությունը և նրանց քաղաքացիական իրավունքն է: Իսլամական հեղափոխության հաղթանակին զուգահեռ հաճախ Էմամ Խոմեյնուն տրվող հարցերից մեկն Իսլամական հանրապետության համակարգում կրոնական ու դավանական ազատություններն էին: Քաղաքական վերլուծաբանների և միջազգային դիտորդների համար այս հարցի զգայնությունը կայանում էր հեղափոխության կրոնական էության և դա շիա  հոգևորականի կողմից առաջնորդվելու մեջ: Թեև հոգևորականությունը միշտ էլ մեծ ներազդեցություն է  ունեցել Իրանի հասարակության ու իշխանության մեջ, սակայն իսլամական հեղափոխության հաղթանակով հոգևորականությունը պատմության մեջ առաջին անգամ լինելով ստանձնեց քաղաքական ուժը: Այս պատճառով, նաև այս հեղափոխության գաղափարական էության և իսլամն ու շիա դավանանքը որպես համակարգի քաղաքական ու գաղափարական շրջանակ ընդունվելով շատ վերլուծաբանների մոտ առաջացավ այն մտահոգությունը, որ Իրանում հոգևորականության իշխանության հասնելով կրոնական ու դավանական փոքրամասնությունների իրավունքները կարող են սահմանափակվել ու սպառնալիքի տակ հայտնվել: Էմամ Խոմեյնին պատասխանելով այն հարցին, որ արդյոք կրոնական փոքրամասնությունները որևէ տեղ ունենալու են Իսլամական հանրապետությունում, ասում է. «Շահի ռեժիմը կրոնական փոքրամասնությունների հանդեպ մուսուլմաններից ավելի լավ վերաբերմունք չի ունեցել և մենք անկասկած առավել հարգանք են ցուցաբերելու ուրիշների հավատքի հանդեպ: Բռնապետական համակարգի կործանումից և ազատ ռեժիմ հաստատվելուց հետո մուսուլմանների և կրոնական փոքրամասնությունների մեծամասնության կյանքի պայմաններն ավելի լավ են լինելու»:

Լուսահոգի Էմամ Խոմեյնին պատասխանելով նրանց ովքեր հարցնում էին Իսլամական հանրապետության համակարգում իրենց կրոնական արարողությունների հարցում կրոնական փոքրամասնությունների ազատության չափի մասին, հստակ կերպով հայտարարեց, որ ոչ միայն նրանք բավարար իրավունքներ են ունենալու, այլ իսլամական իշխանությունն իր պարտականությունն է համարում լիարժեքորեն պաշտպանել նրանց իրավունքները: Նա ասում է. «Իսլամական իշխանության մեջ կրոնական բոլոր փոքրամասնությունները կարող են ազատորեն կատարել իրենց կրոնական արարողությունները և իսլամական իշխանությունը պարտավոր է ամենալավ կերպով պաշտպանել նրանց իրավունքները»:

 

Նա սիոնիստական գաղափարախոսությունն առանձնացնելով հրեականությունից, Իրանի հրեաներին ներկայացնում է, որպես հայրենակիցներ ովքեր մուսուլմանների իշխանության ներքո վայելում են իրենց լիարժեք իրավունքները և ասում է. «Որևէ մեկն իրավունք չունի բռնություն կիրառել Իրանում ապրող հրեաների դեմ: Սրանք գտնվում են իսլամի ու մուսուլմանների հովանու ներքո...Կամոքն Աստծո եթե արդար իշխանություն հաստատվի, բոլոր այն հրեաներին որոնց հայրենիքը եղել է Իրանը կհրավիրենք վերադառնալ իրենց հայրենիքը և իսլամական պետությունը նրանց հանդեպ բարի վերաբերմունք կցուցաբերի»: Նա Սիոնիստական ռեժիմի ու սիոնիստներին հարցն առանձնացնելով Իրանի հրեաներից նշում է. «Իսրայելի հետ ցանկացած տեսակի հարաբերություն խզվելու է, բայց հրեաներն ազատ են լինելու մնալ Իրանում և Շահի թագավորության շրջանից առավել ազատ մթնոլորտում ապրել, քանի որ իսլամը հարգում է բոլոր կրոնները»:

Իրանում փոքրամասնությունների ազատության մյուս դրսևորումը վերաբերում է սունիներին: Նկատի առնելով, որ  իսլամական հեղափոխությունը հիմնված է շիա գաղափարախոսության վրա և  այդ օրերին որոշ սունի հոգևորականներ շիաներին ոչ-մուսուլման ու նույնիսկ հավատուրաց էին անվանում, որպես շիա մեծ հոգևորական և Իսլամական հանրապետության համակարգի ղեկավարը, ում քաղաքական սկզբունքներն ու ցուցանիշները հիմնված էին շիա դավանանքի վրա, Էմամ Խոմեյնու դիրքորոշումը չափազանց կարևոր ու ճակատագրական էր: Այդ ժամանակ շատ հավատացյալներ ենթադրում էին, քանի որ հիմա իշխանության ղեկը գտնվում է շիաների ու նրանց հոգևորականության ձեռքում, նրանք դա միջոց պիտի ծառայեցնեն սունիներին հակադրվելու և շիա դավանանքը տարածելու համար: Էմամ Խոմեյնին օրինակելի ուշիմությամբ շիաներին ու սունիներին կրոնական եղբայրներ անվանեց ու հայտարարեց, որ նրանց միջև տարաձայնությունը բխում է իսլամի թշնամիների թշնամանքից: Նա ասում է. «Մենք հայտարարում ենք սունիների հետ մեր եղբայրության մասին: Իսլամի թշնամիներն են, որ ցանկանում են մենք մեր եղբայրների հետ տարաձայնություն ունենանք»: Նա մուսուլմանների միասնականությունը թշնամիների սադրանքը չեզոքացնող գործող, իսկ շիաների ու մուսուլմանների միասնականությունը պարտադիր համարելով, ասում է. «Եթե մուսուլմանները միասնական լինեին հնարավոր չէր լինի, որ օտարները մեզ տիրապետեն: Դա մուսուլմանների պառակտում է, որ ստեղծվեց տգետ մարդկանց միջոցով ու մենք այսօր դրանից տառապում ենք: Մուսուլմանների համար պարտադիր է, որ իրար կողքի լինեն»:

Ընտրելու և ընտրվելու ազատությունը քաղաքական գերգրգռվածության գլխավոր դրսևորումներից և ժողովրդավարական համակարգերի հիմնական ցուցանիշներից է: Արևմուտքցի շատ մտավորականներ ընտրությունների ազատությունն այնքան կարևոր են համարել, որ դրա հետ են կապել ժողովրդավարության ճակատագիրը: Այլ խոսքով այս մտավորականների համոզմամբ ժողովրդավարական ու ոչ-ժողովրդավարական համակարգերը կարող են միմյանցից առանձնացվել ընտրության ազատության միջոցով: Այլ խոսքով ժողովրդավարական կարող է համարվել այն համակարգը, որի իշխող էլիտան ընտրված կլինեն ժողովրդի միջոցով ազատ ու արդար ընտրությունների միջոցով: Էմամ Խոմեյնին գիտակցելով ժողովրդավարական մի համակարգում ժողովրդի ընտրության ազատության նշանակությունը հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո հանրաքվեի դրեց այլընտրանքային համակարգի հարցը և ժողովրդի 98 տոկոսի կտրուկ ձայներով հիմնադրվեց Իսլամական հանրապետությունը: Նա ժողովրդի ընտրության իրավունքի հանդեպ խիստ զգայնություն ուներ և ամենածանր պայմաններում ու նույնիսկ Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի շրջանում, երբ քաղաքները ռմբակոծվում էին իրաքյան ռազմական ինքնաթիռների միջոցով որևէ ժամանակ թույլ չտվեց որ ընտրություններ չլինեն: Հեղափոխության հաղթանակի սեմին երբ մեկ ամիս էր մնում հեղափոխության հաղթանակին նա ազատ ընտրությունները ապագա կառավարության ամենակարևոր առաքելությունը համարեց և ասաց. «Մենք առաջին պատեհ առիթով կհայտարարենք մեր ծրագիրը, բայց ապագա կառավարության գլխավոր պարտականությունն է ինչքան արագ ազատ ընտրության պայմաններ ստեղծել»: Մեկ շաբաթ անց մեկ այլ առիթով ասել է. «Շահի կործանումից հետո պատասխանատվությունը ստանձնող անձանց գլխավոր պարտականություններից մեկն ազատ ընտրության պայմանների ստեղծումն է, որտեղ որևէ ուժի կամ դասակարգի ու խմբի ներազդեցությունը դերակատար չպիտի լինի»:

 

Կանանց քաղաքական ազատության ենթահող պատրաստելը, նրանց քաղաքական իրական իրավունքներ շնորհելն ու որոշումների կայացման հարցում ներգրավելն ազատության կապակցությամբ Էմամ Խոմեյնու մտածողության բաղադրիչ տարրերից են: Էմամ Խոմեյնին անդրադառնալով Մոհամմեդռեզա Շահի իշխանության շրջանում կանանց հանդեպ իրականացված անարդարությանը և հիմք ընդունելով հասարակության ու քաղաքականության մեջ կանանց դիրքը բարձրացնող շրջանակ համարվող իսլամ կրոնը մերժում է նրանց տեսակետը, ովքեր հավակնում էին թե շիա դավանանքի իշխանությունը հանգեցնելու է կանանց քաղաքական ու հասարակական մեկուսացման, ասում է. «Շիա դավանանքը ոչ միայն կանանց չի կրճատում հասարակական կյանքից, այլև հասարակության մեջ նրանց համար մարդկային վեհ դիրք է ապահովում»: Նա պատասխանելով այն հարցին, թե կանայք իսլամական ապագա իշխանության մեջ ի՞նչ դերակատարություն կունենան, ասում է. «Կանայք ազատ են մասնակցել շատ հարցերի: Ազատություն բառի իսկական իմաստով, ոչ այն ինչը, որ Շահն էր ցանկանում»:

-----------

Բարեկամներ ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էմամ Խոմեյնու դիտանկյունից կուսակցությունների և քաղաքական խմբավորումների ազատությանը:

 

 

 

Sep 12, 2018 12:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ