Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իսլամական հանրապետության համակարգում կուսակցությունների և քաղաքական խմբերի ազատությունների մասին Էմամ Խոմեյնու տեսակետներին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարը: Եթե հիշեք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Էմամ Խոմեյնու տեսակետներում ազատության որոշ բաղադրիչներին ու դրանց օրինակներին և ասացինք, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքների և նրանց կրոնական, քաղաքական ու հասարակական գործունեության ազատության երաշխավորումը, իսլամական հանրապետության համակարգում կանանց աշխատանքի և ներգրավվածության ազատության պաշտոնապես ճանաչումը, համալսարաններում բողոքի ու քննադատության հողի  վրա քաղաքական աշխատանքների ազատություններն ու մասնավորապես ուսանողական խմբավորումների աշխատանքի ազատությունը համարվում են ԻԻՀ համակարգում ազատության գլխավոր դրսևորումները, որոնց իսլամական հեղափոխության իրականացման գործընթացքում Էմամ Խոմեյնու կողմից ներկայացված տեսակետների հիման վրա պաշտոնապես ճանաչվել են Իրանի սահմանադրության մեջ: Քաղաքացիների քաղաքական ու հասարակական ազատության դրսևորումներից մեկը քաղաքական հավաքականությունների, կուսակցությունների և խմբերի ձևավորման ազատությունն է: Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք այդ կապակցությամբ Էմամ Խոմեյնու տեսակետներին:

 

Աշխարհի քաղաքական գրականության մեջ կուսակցություններն ու քաղաքական խմբերը ներկայացվում են, որպես ժողովրդավարության պտտեցնող անիվը: Այլ խոսքով ժողովրդավարության անիվը պտտվում է քաղաքական կուսակցությունների օգնությամբ և ավտոմատ կերպով կարգավորում է քաղաքական հարաբերությունները: Քաղաքական շատ փորձագետների համոզմամբ կուսակցությունները և քաղաքական ու քաղաքացիական խմբավորումները համարվում են ժողովրդավարական համակարգերի գլխավոր ցուցանիշները, քանի որ համարվում են խոսքի ազատության ու քաղաքական ներգրավվածության երև ան գալու հիմնական ասպարեզը: Նման համակարգերում կուսակցությունները դառնում են իշխող քաղաքական համակարգի և ժողովրդի միջնորդն ու ժողովրդի պահանջներն իշխանությանը փոխանցող մեխանիզմը: Կուսակցություններն ու քաղաքական խմբավորումները վերջին երկու դարերի ընթացքում համարվել են քաղաքական ներգրավվածության դրսևորման ամենաարդիական ձևը և ժողովրդավարական համակարգերում հասարակական ուժերի համակարգման ամենահզոր մեխանիզմը: Կուսակցությունների, քաղաքական խմբավորումների և քաղաքացիական կառույցների գլխավոր գործառույթներից մեկը քաղաքականության պոպուլիզացման կանխումը և ազգային պատասխանատվություն ստանձնելու համար քաղաքական հմուտ ուժերի դաստիարակումն է: Կուսակցությունների և քաղաքական խմբերի ընդհանուր յուրահատկություններից մեկը խաղաղ ու օրինական ճանապարհներով իշխանության տիրանալը և երկրի զարգացմանն ու առաջադիմությանն ուղղված քաղաքականությունների ու ծրագրերի գործադրման համար օրինական միջոցներով դրա պահպանման ուղղությամբ ջանք գործադրելն է: Թեև որոշ երկրներում իշխող համակարգի թերության և կամ քաղաքական ներգարվվածության մշակույթը թույլ լինելու պատճառով քաղաքական կուսակցություններին չի հաջողվում իրականացնել իրենց գործառույթներից շատերը, սակայն ընդհանուր առմամբ ժողովրդավարության վրա հիմնված քաղաքական գրականությունը հասարակություններում քաղաքական զարգացման մակարդակի բարձրացման ուղղությամբ կուսակցությունների և քաղաքական խմբավորումների դերակատարության հանդեպ դրական ընկալում ունի և քաղաքական կուսակցությունները հանուն հասարակությունների զարգացման ու առաջադիմության և նույնիսկ գոյություն ունեցող համակարգերի կայունության պահպանման անխուսափելի անհրաժեշտություն են համարվում:

Իրանում քաղաքական կուսակցությունների և խմբավորումների ձևավորումը ավելի քան մեկ դար անցյալ ունի: Իրականության մեջ իշխող բռնապետական համակարգի դիմաց սահմանադրական հեղափոխության հաղթանակով Իրանում տրվեց քաղաքական զարգացման մեկնարկը և դրա արդյունքներից մեկը քաղաքական կուսակցությունների ձևավորումն էր: Թեև Իրանում քաղաքական կուսակցությունները երկար անցյալ ունեն, սակայն մինչև իսլամական հեղափոխության հաղթանակը կուսակցություններն ու քաղաքական խմբավորումներն Իրանի քաղաքական համակարգում այնքան էլ բարվոք վիճակում չէին գտնվում: Քաղաքական համակարգերի բռնապետական էությունը, կենտրոնամետությունը և քաղաքական ուժը կիսելու հետ իշխանության հակառակությունը, քաղաքացիական քաղաքական ներգրավվածության մեծ փորձի բացակայությունը և պետության պատվերով կուսակցությունների ստեղծումը համարվում են մինչև հեղափոխության հաղթանակն Իրանում քաղաքական կուսակցությունների անգործունակության գլխավոր ազդակները: Իհարկե դրանց պիտի ավելացնել նաև երկու ազդակներ՝ ընդհանուր առմամբ երկրի ներքին հարցերին և մասնավորապես քաղաքական կուսակցությունների աշխատանքներում օտար ուժերի միջամտությունն ու ներազդեցությունը և չզարգացած երկրներում, ընդորում նաև  Իրանում քաղաքական կուսակցությունների էությունը, որոնք ընդհանրապես արևմտյան երկրներում գործող կուսակցությունների ձևաչափի թերի ընդօրինակումն էին: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մինչև հեղափոխությունն Իրանում քաղաքական կուսակցությունների վիճակը եղել է երկրի ներքին իրավիճակի, մասնավորապես ժողովրդի և քաղաքական կուսակցությունների քաղաքական ազատությունների, նաև արտաքին ուժերի միջամտությունից երկրի անկախության չափեի արտացոլումը և մեկ խոսքով այնքան էլ բարվոք չի եղել:

Իրանի իսլամական հեղափոխությունն Իրանի քաղաքական ու հասարակական կյանքում և դրա հետ կապված կուսակցությունների ու քաղաքական խմբավորումների վիճակում շրջադարձային նշանակություն ունեցավ: Էմամ Խոմեյնին հանդես գալով բռնապետության դեմ ժողովրդային հեղափոխական ընդվզման առաջնորդի դերում պայքարի տարիների ընթացքում շարունակ ընդգծել է երկրի զարգացման ու առաջադիմության գործում ազատ կուսակցությունների և քաղաքական խմբերի նշանակությունը և քննադատել է մինչև հեղափոխությունը գոյություն ունեցող բռնապետական շրջանում հեղձուցիչ վիճակը: Նա մերկացնելով թագավորական բռնապետության շրջանում ցուցական և պետության պատվերով ստեղծված կուսակցությունների էությունը երևան էր հանում նրանց ժողովրդի միջև տարաձայնություն առաջացնելու նպատակով չարաշահման ենթարկվելու ուղղությամբ գաղութարարների ջանքերը: Էմամ Խոմեյնին քննադատելով բռնապետության իշխանության շրջանի հեղձուցիչ պայմաններում ժողովրդավարության ծաղրանկարային ցուցադրումը ժողովրդին կոչ էր անում հրաժարվել շահի հրահանգով ու պատվերով ստեղծված կուսակցությունների, այդ թվում «Ռասթախիզ» կուսակցության հետ համագործակցելուց: «Ռասթախիզ» կամ «Վերածնունդ» կուսակցությունը Մոհամմեդռեզա Շահի թագավորության վերջին տարիներին ժողովրդավարության ցուցադրման նպատակով պետության կողմից ստեղծված կուսակցություններից էր և թագավորը բոլորին կոչ էր արել կամ այդ կուսակցության անդամ դառնալ և  կամ հեռանալ երկրից: Իսլամական հեղափոխության հաղթանակով մթնոլորտը բացվեց կուսակցությունների և քաղաքական խմբերի գործունեության և նույնիսկ այն կուսակցությունների համար, որոնք գաղափարական առումով լիարժեքորեն դեմ էին հեղափոխության էությունը ներկայացնող իսլամական գաղափարախոսությանը: Իշխանության տարիներին Էմամ Խոմեյնու քաղաքական ուղեգիծը վկայում է այն մասին, որ նա համաձայն է եղել քաղաքական կուսակցությունների գործունեությանը, թեև նրանց գործունեության սահմանների ու նաև խաղաղ ու օրինական ուղեգծին հավատարիմ մնալու կապակցությամբ հիշեցումներ է կատարել:  

Էմամ Խոմեյնին կուսակցությունների և քաղաքական խմբավորումների գործունեության, կապակցությամբ ԻԻՀ համակարգի կողմնորոշումը պարզաբանելու համար իսլամական հեղափոխությանը հաջորդած առաջին տարիներին քաղաքական կուսակցությունների դիրքի և նրանց գործունեության ազատության չափերը համեմատում է աշխարհի այլ հեղափոխությունների հետ և ասում է. « Չի կարելի գտնել Իրանի նման մի հեղափոխություն, որ հաղթելուց անմիջապես հետո ճանապարհները բաց թողնի և ազատություն տա կուսակցությունների ու խմբերի աշխատանքին»: Նա 1963 թվականին Իրանի իսլամական շարժման ձևավորման առաջին տարիներից սկսած Շահի ռեժիմին ուղղված իր քննադատության առանցքներից մեկը դարձրեց քաղաքական կուսակցությունների վիճակը և բացահայտեց այդ շրջանում կուսակցական գործունեության էությունը: Էմամ Խոմեյնին քննադատելով քաղաքական կուսակցությունների ձևավորման գործում պետության դերակատարությունը և նրանց ժողովրդի անդամակցության ցուցական լինելն, ասում է. «Կառավարությունները գալիս ու գնում են և ամեն մի կառավարություն մի կուսակցություն է հիմնում...Իրանում կուսակցությունն իմաստ չունի...Միակուսակցական երկիրն անիմաստ է, բռնի կուսակցությունն անիմաստ է: Գյուղերում ժողովրդի անձնագրերը վերցնում ու նրանց անդամագրում են կուսակցությանը: Այս խեղճերն ընդհանրապես  չգիտեն թե ինչ է կուսակցությունը ու տեղյակ չեն դրա կանոնադրության մասին...Սրանք միայն ցանկանում են ժողովրդին համախմբել մի վայրում, որպեսզի իրենց օգտին «Կեցցե» վանկարկեն...Այն երկրներում որտեղ կուսակցություն գոյություն ունի կառավարությունները ծնվում են կուսակցությունից, ոչ թե նախ կառավարությունն է ձևավորվում ու հետո հիմնվում է կուսակցությունը»:

Էմամ Խոմեյնին քննադատելով Իրանում քաղաքական կուսակցությունների հիմնադրման եղանակի ընդօրինակված լինելը, հավատացած է, որ զարգացած երկրներում քաղաքական կուսակցությունների աշխատանքն Իրանում կուսակցական աշխատանքից տարբերվում է ժողովրդի ու երկրի շահերին ցուցաբերված ուշադրությամբ: Նա ասում է. «Ուրիշ երկրները քաղաքական կուսակցություն ունեն, սակայն նրանց ունեցած կուսակցությունը տարբեր է: Նրանք իրենց երկրի վնասին որևէ աշխատանք չեն տանում: Բայց երբ դրանք արտահանվում են այլ երկրներ, քանի որ հարցերի հանդեպ խոր ընկալում գոյություն չունի, ստեղծվում են երկրին վնաս պատճառող կուսակցություններ»: Նա Իրանում քաղաքական կուսակցությունների վիճակի շուրջ ախտաճանաչում կատարելով անդրադառնում է արևմտյան երկրներում միասնականության ու կայունության ստեղծման և ազգային շահերի ուղղությամբ ընթանալու հարցում կուսակցությունների դերակատարությանը և օտարներին կախված լինելն ու ներկրված լինելը համարում է Իրանում քաղաքական կուսակցությունների երկու լուրջ ախտերը: Նա ասում է.«Իրանում առաջին օրվանից երբ կուսակցություններ ստեղծվեցին, կուսակցությունների միջև պայքար է գոյություն ունեցել և դա եղել այն պատճառով, որ արտասահմանցիները ցանկացել են շահարկել ժողովրդի միջև գոյություն ունեցող տարաձայնությունը և տարաձայնություն ստեղծելու միջոցներից մեկը նույն այս քաղաքական կուսակցություններն են: Կուսակցություններ են ստեղծում, օրինակ Դեմոկրատական կուսակցությունը կամ Թուդե  կուսակցությունը....Սրանք իրար հետ թշնամանում են և իրենց ամբողջ կյանքը հատկացնում են այդ թշնամանքին»: Կամ մեկ այլ տեղ զարգացած երկրներում ազգային շահերի հանդեպ կուսակցությունների հավատարմության և այդ հարցում տարաձայնություն չունենալու մասին նշում է. «Որևէ ժամանակ չէք նկատի, որ Ամերիկայում երկու կուսակցություններից մեկը կամ երկուսն ԱՄՆ-ի շահերի դեմ աշխատեն: Նախագահի ընտրությունից հետո շնորհավորում են հաղթած կուսակցությանը և միասնականությամբ առաջ են տանում երկիրը, բայց մեր երկրում կուսակցություններ միմյանց դեմ կռվի են դուրս գալիս և աշխատում են իրենց երկրի շահերին հակառակ»:

Էմամ Խոմեյնին իսլամական շարժման առաջին տարիներին ու նաև ԻԻՀ համակարգը հաստատվելուց հետո անգամներ իր արտահայտություններում ելույթներում, նաև տված հարցազրույցներում հաստատելով ԻԻհ համակարգում ազատ ու քննադատող կուսակցության գոյությունը, քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանագիծը համարել է ազգային շահերը և ասել է. «Ժողովրդի կողմից հանրահավաքների կազմակերպումն ու նաև կուսակցությունների աշխատանքը եթե ժողովրդի շահերը չվտանգեն ազատ են և իսլամը որոշել է դրանց սահմանները»: Նա ազգային միասնականությունը խաթարող կուսակցական աշխատանքը կուսակցական խաղ է անվանում ու բոլորին կոչ է անում դրանից հեռու մնալ: Նա ասում է. «Պահպանեք միասնականությունը, հրաժարվեք կուսակցական այս խաղից, հրաժարվեք ճակատների այս խաղից...Աստված է իմանում, որ դա հարվածելու է ձեզ»:

 

 

 

Պիտակ

Sep 23, 2018 08:24 Asia/Yerevan
Մեկնաբանություններ