Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք ԻԻՀ գիտական զարգացումները:

 

 

Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ ներկայացրեցրինք Ռոյան հետազոտական կենտրոնը, որի գիտնականները, հավատքի ու ջանասիրության շնորհիվ կարողացել են լուծել այնպիսի խնդիրներ, ինչպես օրինակ երիտասարդ զույգերի անպտղությունը, ինչպես նաև մեծ ձեռքբերումներ արձանագրել ցողունային բջիջների ոլորտում:

Այս հաղորդման ժամանակ կխոսենք Իրանի գիտատեխնիկական մեկ այլ ոլորտի` օդատիեզերական ոլորտի մասին: Կներկայացնենք ոլորտում Իրանի ձեռքբերումները: Այս ոլորտը շատ կարևոր դերակատարություն է  ունեցել Իրանի ժողովրդի կենսամակարդակի բարձրացման վրա, ինչպես նաև բարձրացրել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Օդատիեզերական ոլորտը ճարտարագիտական հետաքրքիր ոլորտ է: Այս ճյուղը զարգացում է  ապրել հատկապես 18-19-րդ դարերում: Այդ ժամանակ, մարդիկ ստեղծեցին մի սարք, որով հնարավոր էր թռչել: Մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների ու երկարատև աշխատանքի արդյունքում, գիտնականներն արձանագրեցին մեծ ձեռքբերում` ստեղծելով մի սարք, որը մարդուն թույլ էր տալիս թռչել ու իրեն ապահով զգալ: Դրա հետ մեկտեղ, զարգացան էլեկտրոնիկան, մետալուրգիան, օդի ու տիեզերքի վեաբերյալ գիտությունները և ստեղծվեց ինժեներական նոր ճյուղ` օդատիեզերական ոլորտը: Դրա արդյունքում ստեղծվեցին ուղղաթիռը, ինքնաթիռը և հրթիռը: Այսպիսով, այս ոլորտը դարձավ գիտական լուրջ ճյուղ, որում մարդիկ սկսեցին լուրջ ներդրումներ անել: Բացի այդ, այն դարձավ նաև շատ կարևոր մասնագիտություն: Օդատիեզերական տեխնոլոգիան շատ կարևոր դեր է կատարում երկրների զարգացման գործում, ունենալով մեծ ներուժ, քանի որ մեծ ազդեցություն է թողել համաշխարհային տնտեսության ու քաղաքականության վրա: Կարելի է  ասել, որ օդատիեզերական ոլորտի ձեռքերումնբերի արդյունքում, աշխարհը բազմաթիվ փոփոխությունների ականատես լինի: Այս տեխնոլոգիան ունի բազմաթիվ կիրառություններ` գիտության, քաղաքականության, ռազմական ու տնտեսական ոլորտներում: Այն շատ կարևոր ռազմավարական նշանակություն է  ձեռք բերել հատկապես զարգացած երկրներում: Այս արդյունաբերությունը հատկապես կարևոր է տնտեսական առումով: Որպես օրինակ, արբանյակային արդյունաբերությունը համարվում է այս ոլորտի ձեռքբերումներից: Տվյալները վկայում են, որ այս արդյունաբերության եկամուտները կազմում են տարեկան 203 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ն այս շուկայի եկամտի 43 տոկոսը հատկացրել է իրեն: Հետազոտությունները վկայում են, որ վերջին 10 տարիների ընթացքում արբանյակային տեխնոլոգիաների զարգացումը կազմել է 11 տոկոս, ինչը 20 տոկոսով ավելին է 10 տարի առաջվա տվյալների համեմատ: Այս աճը համապատասխանում է տիեզերական  արդյունաբերությունից ու կապի ոլորտից ձեռք բերված աճի հետ: Տիեզերական արդյունաբերության եկամուտը կազմում է  տարեկան 322 միլիարդ դոլար: Իսկ կապի արդյունաբերության համաշխարհային եկամուտը կազմում է  տարեկան 5 տրիլիարդ դոլար: Արբանյակային արդյունաբերությունն այս երկու արդյունաբերությունների ենթակա արդյունաբերություն է: Միևնույն ժամանակ, տիեզերական թռիչքների եկամուտը,  առանց ուղևորների տիեզերական թռիչքները, ինչպես նաև տիեզերական ոլորտում NASA-ի եկամուտը կազմում են  տարեկան շուրջ 120 միլիարդ դոլար: Որոշ աղբյուրների համաձայն, ներկա դրությամբ, երկրի շուրջ պտտվում է  շուրջ 1261 արբանյակային կայան: Այս արբանյաները գործածության առումով հետևյալ կերպ են բնութագրվում` 38 տոկոս` կապի և առևտրային, 14 տոկոս` պետական կապի, 14 տոկոս` հեռակառավարման գնահատում, 11 տոկոս` հետազոտություն և զարգացում, 8 տոկոս` կապի արբանյակներ, 8 տոկոս` ռազմական, 5 տոկոս` գիտական և 2 տոկոս` օդերևութաբանության ոլորտ:

 

ԻԻՀ այն երկրներից, է, որ հեղափոխությունից հետո ձեռք է բերել օդատիեզերական տեխնոլոգիան: Եվ շատ կարճ ժամանակում Իրանին հաջողվել է տեղ զբաղեցնել այս ոլորտի առաջատար երկրների լավագույն տասնյակում, որոնք տիրապետում են արբանյակային տեխնոլոգիայի ամբողջ ցիկլին: Այս ոլորտի դերը շատ մեծ է Իրանի դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդելու գործում, քանի որ այն մեծ նշանաություն ունի մարդկանց կենսամակարդակի բարձրացման հարցում: Եվ այդ պատճառով, վերջին տարիներին, ԻԻՀ կառավարությունը մեծ ուշադրություն է  դարձնում այս ոլորտին: Որպես օրինակ, երկրի գիտական քարտեզի վրա օդատիեզերական ոլորտը համարվում է  Իրանի զարգացմանը նպաստող ոլորտներից և ժամանակակից տեխնոլոգիաների առաջատար: Այս կապակցությամբ, կարևորվել  տիեզերագնացությունը և կապի արբանյակների ուղարկումը տիեզերք:  

Իրանի զարգացման վեցերորդ ծրագրում նույնպես այս ոլորտը կարևորվել է և արդյունաբերական ոլորտում ռազմավարական նշանակություն ունի երկրի համար: Բացի այդ, կարևորվել է նաև գիտատեխնիկական զարգացումը` տիեզերական կայաններ նախագծելու և կառուցելու, փորձարկելու և շահագործելու ոլորտում: Այս քաղաքականության իրագործմանն ուղղված ջանքերի արդյունքում, Իրանը գրանցել է լուրջ ձեռքբերումներ: Տիեզերական ձեռքբերումներին հետևող հեղինակավոր կենտրոններից մեկը, վերջերս ներկայացրել է այս ոլորտում նոր ուժ համարվող 5 երկրների, որոնց թվում կա նաև Իրանի անունը, որը շատ սեղմ ժակմետում կարողացել է այս ոլոտում լուրջ ձեռքբերումներ գրանցել:

Իրանական արբանյակների հաստատվելը երկրի ուղեծրում և տիեզերագնացության ոլորտում հաջող փորձը ցույց են տալիս, որ օդատիեզերական ոլորտում Իրանի զարգացման նպատակները իրականություն են դառնում: Իրանը ոչ միայն միացել է համաշխարհային տիեզերագնացության ակումբին, այլ ունի նաև հնարավորություն` նախագծել, կառուցել, տիեզերք ուղարկել արբանյակներ: Իրանն 9-րդ երկիրն է, որ այս ցիկլն իրականացնում է  լիարժեք կերպով: Բացի այդ, կենդանիներ տիեզերք ուղարկելու առումով, Իրանը զբաղեցնում է  6-րդ տեղը: Իսկ մինչև 2013թ., իրանցի գիտնականները Միջին Արևելքում երկրորդ տեղն են զբաղցերել այն հոդվածների քանակի առումով, որոնց կարելի է վկայակոչել: Այս հորիզոնականում, Իրանն ունենալով օդատիեզերական ոլորտի վերաբերյալ 1349 հոդված, զբաղեցրել է Իսրայելից հետո երկրորդ տեղը: Իսկ աշխարհում այս ոլորտում Իրանը զբաղեցրել է 23-րդ տեղը: Թուրքիան այս աղյուսակում գտնվում է  Իրանից հետո: Իրանը գտնվում է  աշխարհի 4 երկրների շարքում, որոնց հոդվածներն  այս ոլորտի վրա մեծ ազդեցություն ունեն: Իսկ օդատիեզերական ոլորտին վերաբերող իրանական հոդվածներին մարդիկ հղում են արել մոտ 30 անգամ: Հրատարակված  հոդվածների առումով, 2012-2013թթ Իրանը առաջին տեղն է զբաղեցրել տարածաշրջանում և 1996թ 43-րդ տեղը` համաշխարհային առումով: Իսկ 2013թ այս ոլորտում Իրանը զբաղեցրել է աշխարհում 11-րդ տեղը: Օդատիեզերական գիտությունն Իրանում շատ արագ է զարգանում: Ամեն տարի, այս ճյուղում ավելի քան 200 շրջանավարտ բակալավրի որակավորմամբ, 200 շրջանավարտ մագիստրոսի և ևս 30-և` դոկտորական որակավորմամբ, ավարտում են Իրանի 19 համալսարանները:

 

Այս մեծ գիտական ձեռքբերումները գրանցվում են այն պայմաններում, երբ ԻԻՀ վարչակարգը գտնվում է միջազգային ճնշումների ու պատժամիջոցների տակ: ԱՄՆ-ն մշտապես փորձել է պատժամիջոցներով թույլ չտալ, որ Իրանը զարգանա: Սակայն ապավինելով Աստծուն և ժողովրդի ու իսլամական հանրապետության պաշտոնյաների կամքի շնորհիվ, այդ պատժամիջոցները ոչ միայն չեն ազդել Իրանի ժողովրդի կամքի ու նպատակասլացության վրա, այլև պատճառ են դարձել, որ նրանք ավելի մեծ շարժառիթներով լուծեն խնդիրները և տեղայնացնեն օդատիեզերական գիտությունն ու տեխնոլոգիան: Իսկ սա կարող է լավ օրինակ ծառայել աշխարհի այն ժողովուրդների համար, որոնք բռնության են ենթարկվում:

 

 

Պիտակ

Sep 25, 2018 09:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ