Ողջույն սիրելի բարեկամներ: Այսօրվա համար ընտրած թեման ամենաքննարկվածներից է: Հաղորդման շրջանակում ներկայացնելու ենք Ընտանեկան դաստիարակության 4 ոճերը: Մեր հյուրն է հոգեբան ՝ Անդրանիկ Բաբայանը: Ընկերակցեք մեզ:

Ընտանիքում է մարդն ստանում հոգևոր և բարոյական նախնական դաստիարակությունը: Ուստի խիստ կարեւոր է այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև հոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում, անձնային որակների ձևավորման համար: Ընտանեկան դաստիարակության գերագույն նպատակը մարդ կերտելու գործընթացն է:

Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին: Շատ ծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է նեղել սեփական ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:

Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է։ Նա  ներկայացնում է ընտանեկան դաստիարակության չորս ոճերը:

 

***

Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար դաստիարակչական մեթոդին, սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ, սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը լրացուցիչ ճոխություն է և անընդունելի: Նման հարաբերություններում ծնողը միշտ ճիշտ է, իսկ երեխան միշտ պետք է ենթարկվող լինի:

Ավտորիտար ծնողների դաստիարակությունը հիմնված է հետևյալ կանոնների վրա.

- Հեղինակություն

- Ծնողների իշխանություն

- Երեխաների լուռ (առանց ծնողին հակառակվելու) հնազանդություն

- Ցածր աստիճանի վերբալ հաղորդակցում

- Պատժի լայն կիրառում ՝ և հոր, և մոր կողմից

- Կոշտ և դաժան արգելքներ, պահանջներ:

Յուրաքանչյուր դաստիրակության ոճ իր կնիքն է դնում երեխայի անհատից դեպի անձ ձևավորման գործընթացում: Չկան ճիշտ կամ սխալ դաստիրակության ոճեր: Ամեն մի դաստիրակության ոճ կարող է ունենալ և դրական, և բացասական ազդեցություն երեխայի անձի ձևավորման վրա, հետևաբար անհրաժեշտ է զգույշ մոտենալ այս կամ այն դաստիրակության ոճի ընտրության ժամանակ: Յուրաքանչյուր դաստիրակության ոճի ուռճացումը, ծայրահեղացումը կամ չափից դուրս լայն կիրառումը կարող է բացասաբար ազդել երեխայի անձի ձևավորման և զարգացման գործընթացի վրա: Օրինակ, հեղինակավոր ծնողներն ունենալով կյանքի մեծ փորձ, երբեմն խորհուրդներ են տալիս իրենց երեխաներին, կամ այդ փորձը դարձնում են «Կարելիների» և «Չի կարելիների» շարք, որով էլ առաջնորդվում են երեխային դաստիարակելիս: Կարելի է սեփական փորձը ցույց տալ երեխային, բայց այդ փորձը դարձնել դաստիրակության ոճ, և առաջնորդվել դրանով, կնշանակի զրկել երեխային ունենալ իր սեփական կարծիքն ու կյանքի փորձը:

Ինչ վերաբերում է ավտորիտար դաստիրակության ոճին, ապա կարելի է նկատել, որ հենց ավտորիտար ծնողներ են շատ հաճախ երեխաներին ենթարկում բռնության: Այս ոճով դաստիարակող ծնողները ըստ էության կարող են լինել այն անձինք, ովքեր ևս իրենց մանկության տարիներին ենթարկվել են բռնության իրենց ծնողների կամ այլ անձանց կողմից: Ավտորիտար դաստիրակության ոճը կարող է հանդիպել նաև անբարենպաստ ընտանիքներում, որտեղ չարաշահվում են ալկոհոլը, թմրամիջոցները: Ինչ խոսք՝ նման պայմաննրում այս դաստիրակությունն ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է 

*************************

Լիբերալ դաստիրակության ոճը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ամենաթող գերխնամքի, որի պարագայում, ծնողները բավարարում են երեխայի բոլոր պահանջմունքները՝ նրան տալով կուռքի դեր: Լավ է, երբ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը արտահայտում է իր կարծիքն ընտանեկան այս կամ այն հարցերի շուրջ, հաճելի է երբ հայրն և մայրը կարևորում են երեխայի կարծիքը, տվյալ պարագայում երեխան իրեն կարևոր և նշանակալից է զգում ընտանիքում, սակայն ոչ բոլոր որոշումները պետք է ընդունել երեխայի ցանկությամբ:

Ինդիֆերենտ դաստիրակության ոճի դեպքում, երեխան կարող է ունենալ անպետքության զգացում, որ ինքը պետք չէ իր ծնողներին, ինչն էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի ինքնագնահատականի վրա: Եվ այս նույն անլիարժեքության, անպետքության զգացումներն երեխան կարող է վերագրել նաև այլ մարդկանց, որ «եթե ես պետք չեմ իմ ծնողներին, ուրեմն ոչ մեկի էլ պետք չեմ», և այստեղից արդեն կարող են բխել տարբեր հոգեբանական խնդիրներ, օրինակ թերարժեքության բարդույթ, խրոնիկ դեպրեսիա, ընդուփ մինչև ինքնասպանության մասին մտքեր:

Դաստիրակության այս ոճի ծայրահեղացումն ևս ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Կրկնենք, որ չկան ճիշտ կամ սխալ դաստիրակության ոճեր, կարևորը, որ կարողանանք ընդունել մեր երեխաներին այնպիսին ինչպիսին, որ նրանք կան, փորձենք ջերմությամբ պատել նրանց, խորհուրդներ տանք, սակայն չմոռանք, որ կյանքը իրենն է, և իր համար կարևոր որոշումները հենց ինքը պետք է կայացնի:

************* *****************  **************

Ընտանեկան դաստիարակության 4 ոճերն ըստ Բաումրինդի. 1. Հեղինակավոր (դեմոկրատական): Հեղինակավոր ոճը ենթադրում է երեխայի հանդեպ ջերմ հույզեր և բարձր աստիճանի վերահսկողություն ծնողի կոցմից: Հեղինակավոր ծնողներն ունեն կյանքի մեծ փորձ և պատասխանատվություն են կրում երեխայի դաստիարակության համար: Նրանք չեն պահանջում երեխայից ավելին, քան նա կարող է անել. ավելի շուտ՝ ուշադրություն են դարձնում զավակի կարգապահությանը:Ծնող-երեխա շփումը կառուցվում է դեմոկրատական սկզբունքով: 2. Ավտորիտար (լատիներեն՝ auctoritas- իշխանություն): Ավտորիտար դաստիարակության ոճը տարբերվում է երեխայի հանդեպ դրսևորվող մերժողականությամբ , կամ ցածր հուզականությամբ, իչպես նաև ենթադրում է բարձր վերահսկողություն երեխայի նկատմամբ: Ավտորիտար ծնողների դաստիարակությունը հիմնված է հետևյալ կանոնների վրա. - Հեղինակություն - Ծնողների իշխանություն - Երեխաների լուռ (առանց ծնողին հակառակվելու) հնազանդություն - Ցածր աստիճանի վերբալ հաղորդակցում - Պատժի լայն կիրառում ՝ և հոր, և մոր կողմից - Կոշտ և դաժան արգելքներ, պահանջներ: 3. Լիբերալ: Լիբերալ ոճի դաստիարակության առանձնահատկությունները կայանում են երեխայի հանդեպն ջերմ հուզական և ցածր աստիճանի վերահսկողության դրսևորմամբ: Դաստիարակության այս ոճը գրեթե չի ենթադրում որևէ պահանջ կամ օրենք: 4. Ինդիֆերենտ: Դաստիարակության ինդիֆերենտ ոճը բնութագրվում է երեխայի հանդեպ ցուցաբերվող հուզական սառնությամբ ծնողների կողմից: Երեխայի նկատմամբ վերահսկողությունը ցածր մակարդակի է, կարծես թե ծնողն ամեն կերպ << ետ է մղում իրենից երեխային>>, չի հետաքրքրվում երեխայի ցանկություններով և հետաքրքրություններով: Քիչ են նաև երեխայի հանդեպ պահանջները: Յուրաքանչյուր դաստիրակության ոճ իր կնիքն է դնում երեխայի անհատից դեպի անձ ձևավորման գործընթացում: Չկան ճիշտ կամ սխալ դաստիրակության ոճեր: Ամեն մի դաստիրակության ոճ կարող է ունենալ և դրական, և բացասական ազդեցություն երեխայի անձի ձևավորման վրա, հետևաբար անհրաժեշտ է զգույշ մոտենալ այս կամ այն դաստիրակության ոճի ընտրության ժամանակ: Յուրաքանչյուր դաստիրակության ոճի ուրճացումը, ծայրահեղացումը կամ չափից դուրս լայն կիրառումը կարող է բացասաբար ազդել երեխայի անձի ձևավորման և զարգացման գործընթացի վրա: Օրինակ, հեղինակավոր ծնողներն ունենալով կյանքի մեծ փորձ, երբեմն խորհուրդներ են տալիս իրենց երեխաներին, կամ այդ փորձը դարձնում են «Կարելիների» և «Չի կարելիների» շարք, որով էլ առաջնորդվում եմ երեխային դաստիարակելիս: Կարելի է սեփական փորձը ցույց տալ երեխային, բայց այդ փորձը դարձնել դաստիրակության ոճ, և առաջնորդվել դրանով, կնշանակի զրկել երեխային ունենալ իր սեփական կարծիքն ու կյանքի փորձը: Ինչ վերաբերվում է ավտորիտար դաստիրակության ոճին, ապա կարելի է նկատել, որ հենց ավտորիտար ծնողներ են շատ հաճախ երեխաներին ենթարկում բռնության: Այս ոճով դաստիարակող ծնողները ըստ էության կարող են լինել այն անձինք, ովքեր ևս իրենց մանկության տարիներին ենթարկվել են բռնության իրենց ծնողների կամ այլ անձանց կողմից: Ավտորիտար դաստիրակության ոճը կարող է հանդիպել նաև անբարենպաստ ընտանիքներում, որտեղ չարաշահվում են ալկոհոլը, թմրամիջոցները, կան մարմնավաճառներ: Ինչ խոսք՝ նման պայմաննրում այս դաստիրակությունն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Լիբերալ դաստիրակության ոճը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ամենաթող գերխնամքի, որի պարագայում, ծնողները բավարարում են երեխայի բոլոր պահանջմունքները՝ նրան տալով կուռքի դեր: Լավ է, երբ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը արտահայտում է իր կարծիքն ընտանեկան այս կամ այն հարցերի շուրջ, հաճելի է երբ հայրն և մայրը կարևորում են երեխայի կարծիքը, տվյալ պարագայում երեխան իրեն կարևոր և նշանակալից է զգում ընտանիքում, սակայն ոչ բոլոր որոշումները պետք է ընդունել երեխայի ցանկությամբ: Ինդիֆերենտ դաստիրակության ոճի դեպքում, երեխան կարող է ունենալ անպետքության զգացում, որ ինքը պետք չէ իր ծնողներին, ինչն էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի ինքնագնահատականի վրա: Եվ այս նույն անլիարժեքության, անպետքության զգացումներն երեխան կարող է վերագրել նաև այլ մարդկանց, որ «եթե ես պետք չեմ իմ ծնողներին, ուրեմն ոչ մեկի էլ պետք չեմ», և այստեղից արդեն կարող են բխել տարբեր հոգեբանական խնդիրներ, օրինակ թերարժեքության բարդույթ, խրոնիկ դեպրեսիա, ընդուփ մինչև ինքնասպանության մասին մտքեր: Դաստիրակության այս ոճի ծայրահեղացումն ևս ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Կրկնենք, որ չկան ճիշտ կամ սխալ դաստիրակության ոճեր, կարևորը, որ կարողանանք ընդունել մեր երեխաներին այնպիսին ինչպիսին, որ նրանք կան, փորձենք ջերմությամբ պատել նրանց, խորհուրդներ տանք, սակայն չմոռանք, որ կյանքը իրենն է, և իր համար կարևոր որոշումները հենց ինքը պետք է կայացնի:

Նյութի հեղինակ՝  հոգեբան Անդրանիկ Բաբայան

 

 

Nov 10, 2018 03:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ