Nov 25, 2018 15:38 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա իրադարձություններին, սկսելով Հայաստանից:

ՀՀ կենտրոնական բանկը որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նշվում է, որ Հայաստանը սերտ գործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։ ՀՀ բանկերը օրենսդրության համաձայն պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ:

«Հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաև ԻԻՀ քաղաքացիներ և/կամ ԻԻՀ-ից անձինք: Ընդ որում` նման մոտեցումը  նոր չէ և կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ: Ստեղծված աժեոտաժը բնական չէ, և հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը», - նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ մամուլում լուրեր են տարածվել, որ ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներով պայմանավորված, հայաստանյան մի շարք բանկեր հրաժարվել են սպասարկել Իրանի քաղաքացիներին: 

--------------------------

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կարևորում է Իրանի հետ էներգահամակարգի նույն հաշվեկշիռների պահպանումն ու Իրանի էլեկտրահաղորդման գծերի հետ փոխանակումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներին, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ օրերս հանդիպել են Ամերիկայի պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած պատժամիջոցները եղել են նաև տարիներ առաջ: Մենք իրենց հանգամանալից ներկայացրել ենք, որ այսօր, քանի դեռ ունենք փակված սահմաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մեր էներգահամակարգը զարգացել է այդ ուղղությամբ»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նման խնդիր կոնկրետ մեր մասով չի կարող լինել:

--------------------------

ԻԻՀ ու ՀՀ առևտրական ու արտադրական բաժինների միջև տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընդլայնման ու զարգացման, նաև ԵԱՏՄ-ի պոտենցիալների օգտագործման նպատակով տարբեր բաժիններում հնարավորությունների ընդլայնմամբ հետաքրքրված հայ և իրանցի պաշտոնատարների ու գործարարների մասնակցությամբ, երեքշաբթի օրը հանդիպում տեղի ունեցավ Թեհրանի «Միլադ» աշտարակի համաժողովների դահլիճում:

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի նախաձեռնությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին իսլամական խորհրդարանի պատգամավորներ, պետական կառույցների ու մասնավոր բաժնի տնօրեններ, մի խումբ առևտրականներ ու գործարարներ, ինչպես նաև նանոարտադրանքներ, ձեռագործ գորգեր ու կահույք արտադրողներ, մասնակիցները, ներկայացնելով առևտրական ու տնտեսական տարբեր բաժիններում համագործակցության հնարավորություններն ընդգծեցին որ ԵԱՏՄ առևտրի տան հիմնադրմամբ և տարբեր ոլորտների հեղինակավոր ապրանքանիշների այդ հաստատությանն անդամակցելով, կարելի է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ լուրջ քայլեր  կատարել:

----------------------------

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բողոքեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի Վաշինգտոն կատարած ուղևորության դեմ:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն այսօր մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ ԼՂ-ի նախագահի այցն ԱՄՆ-ն հակասում է ԼՂ-ի հանրապետությունը պաշտոնապես չճանաչելու մասին ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի նման քայլը հարցականի տակ է առնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կապակցությամբ ԱՄՆ-ի անկեղծությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանը բողոքել էր Բակո Սահակյանի Փարիզ կատարած այցի դեմ:

Արևմտյան պետություններին ուղղված Իլհամ Ալիևի իշխանության բողոքների հետ կապված ուշագրավ կետը դրանց հանդեպ հիշյալ պետությունների անտարբերությունն է: Այս կապակցությամբ նվաստացուցիչ իրողությունն այն է, որ Բաքուն նման կոչ է ուղղում Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Այս շաբաթվա ընթացքում ԼՂ նախագահ Բակո Սահակյանն ուղևորվել է Ֆրանսիա և ԱՄՆ, որտեղ հանդիպում ու զրույց է ունեցել Փարիզի ու Վաշինգտոնի պաշտոնատարների հետ: Դա ի տես այն բանի, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից են:

------------------

ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակից Ադրբեջանը կարող է օգուտներ քաղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է Հայաստանին սպառնացող վտանգները։

------------------

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ:

Ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

ՀՀ Ազգային ժողովի նախընտրական պաշտոնական քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ին, իսկ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Հայաստանում «GALLUP International Аssociation»-ի հարցման արդյունքների համաձայն հարցվածների 68.3%-ը հայտնել է, որ քվեարկելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին: Երկրորդ տեղում, ըստ հարցումների, ԲՀԿ-ն է՝ 6.7%, ՀՀԿ՝ 1.5%, «Լուսավոր Հայաստան»՝ 1.2%, ՀՅԴ՝ 1%: Մյուս ուժերը, ըստ հարցվածների, մեկ տոկոսից ցածր կստանան:

-------------------------

Վրաստանի 6-րդ շրջանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի սեմին այդ երկրի վարչապետը հայտարարեց, որ այդ երկրի 600 հազար քաղաքացիների բանկերին ունեցած պարտքը մարելու մասին:

Վրսատանի վարչապետ Մամուկա Բախաձեն ասաց. «Բանկերին քաղաքացիների պարտքերի մարումը կիրականացվի դեկտեմբերի 15-ից 31-ի կտրվածքում և այդպիսով Վրաստանի քաղաքացիները նոր տարին կսկսեն առանց բանկերին պարտքեր ունենալով»:

Հակադարձելով Թբիլիսիի իշխանությունների նման որոշման Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններ Մամուկա Բախաձեի հիշյալ որոշումը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի սեմին «Վրացական երազանք» կուսակցության կողմից բաժանված ընտրակաշառք են բնութագրել: Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Իրականության մեջ Վրաստանի գործող իշխանությունները բանկերին պարտքերի մարման գործընթացի մեկնարկը ընտրություններից 17 օր հետո նշանակելով փորձել են այն տպավորությունը ստեղծել, որ եթե բանկերին ունեցած պարտքերը կներվեն, եթե ընտրություններում շահի գործող իշխանությունների թեկնածուն: Վրաստանի 600 հազար քաղաքացիների ընդհանուր հաշվով 562 միլիոն դոլար պարտք ունեն այդ երկրի բանկերին: Դա ի տես այն բանի, որ Վրաստանի բանկերին պարտքեր ունեցող քաղաքացիներից 150 հազարն այդ երկրի հասարակության կարիքավոր խավից են, որոնց պարտքը չի գերազանցում 2000 դոլարը:

-----------------------

Տաջիկստանի ազգային անվտանգության կոմիտեի տեղակալ Մանսուր Ջան Օմարովն անդրադառնալով ԻԼԻՊ-ի ահաբեկիչների Սիրիայից ու Իրաքից Աֆղանստանի հյուսիս փոխադրվելուն հայտարարեց. «Այս անհատները հատուկ վարժություններ են ստացել և Տաջիկստան են փոխադրվում խափանարարության ու ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով»:

«Սիրիայում ու Իրաքում պատերազմ սկսվելով շուրջ 1899 տաջիկ քաղաքացիներ միացան ԻԼԻՊ ահաբեկչական խմբին»,-հայտարարել է Մանսուր Ջան Օմարովը հավելելով, որ այս պահին հիշյալ անձանց ընտանիքների հարյուրավոր անդամներ հաստատված են Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում:

--------------

Այս տարվա սկզբից Ռուսաստանից արտաքսվել են Ուզբեկստանի ավելի քան 1500 քաղաքացիներ: Ռուսաստանում ու տարածաշրջանում միգրացիոն օրենքների խախտելու տեսակետից ուզբեկ քաղաքացիներն առաջին տեղն են զբաղեցնում: Այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում միգրացիոն օրենքները խախտելու պատճառով Ռուսաստանից արտաքսվել են Տաջիկստանի 669 և Ուկրաինայի 529 քաղաքացիներ:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ